Օնլայն բանկինգ
Անվտանգ ինտերնետային գործարքներ
16.08.2018
#Քարտեր
Կիսվել`

Անվտանգ ինտերնետային գործարքներ


Մեր օրերում մեծ տարածում ունի օնլայն առևտուրը և  շատ մարդիկ իրենց գնումները կատարում են օնլայն տարբերակով, քանի որ այն արագ է և հարմարավետ։ Սակայն այս արագության և հարմարավետության հետ մեկտեղ օնլայն գնումները ոչ միշտ են անվտանգ։ Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ, օնլայն գնումներ կատարելիս, կորցրել են իրենց դրամական միջոցները, դարձել են զեղծարարությունների զոհ, վճարել են , բայց չեն ստացել իրենց ապրանքը և բախվել են այլ նմանատիպ խնդիրների։ Այսպիսի խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի քայլեր, որոնք կապահովագրեն Ձեզ նմանատիպ իրավիճակներից։

   Օգտվեք PayPal համակարգից

PayPal-ը միջազգային էլեկտրոնային վճարման համակարգ է, որն ապահովագրում է ինտերնետ տիրույթում առևտուրը։ Այս համակարգով գնում կատարելու դեպքում, որևէ խնդիր առաջանալու պարագայում, օրինակ, եթե ապրանքը տեղ չի հասնում կամ ապրանքը չի համապատասխանում նկարագրությանը, PayPal-ը հետ է վերադարձնում գումարը Ձեր հաշվին։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ գործարքի բողոքարկման ժամկետը սահմանափակ է։ Բողոքարկումը ժամանակին չկատարելու դեպքում փոխհատուցումը չի իրականացվում։ PayPal համակարգի միջոցով օնլայն վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է գրանցել Ձեր պլաստիկ քարտը www.paypal.com կայքում և բացել PayPal հաշիվ:

   Ծանոթացեք ինտերնետ խանութի կանոններին

Ինտերնետ խանութից գնում կատարելուց առաջ, անպայման, անհրաժեշտ է ծանոթանալ կանոններին։ Կանոնները չկարդալը համարվում է մեծ սխալ, քանի որ ամենակարևոր տեղեկատվությունը ապրանքի, առաքման ժամկետների, գումարի վերադարձի և այլնի վերաբերյալ ֆիքսված են լինում հենց կանոնների մեջ։

   Պահպանեք Ձեր քարտի տվյալների գաղտնիությունը

Ձեր քարտի միջոցով որևէ գնում կատարելու համար զեղծարարներին բավարար է միայն ունենալ տեղեկատվություն քարտի համարի, գործունեության ժամկետի և CVV կոդի վերաբերյալ։ Մեծ սխալ է տրամադրել սեփական քարտի տվյալները այլ անձանց։ Ընդհանրապես խորհուրդ է տրվում ինտերնետ տիրույթում գործարքներ կատարելու համար ունենալ վիրտուալ քարտ։ Վիրտուալ քարտի բացակայության պարագայում ապահովության համար անհրաժեշտ է օգտվել 3D Secure-ից, որի շնորհիվ յուրաքանչյուր գործարք կատարելու համար անհրաժեշտ է գաղտնաբառի հաստատում, որը քարտատերը ամեն անգամ ստանում է SMS հաղորդագրության միջոցով։

  Ինտերնետային գնումների համար ունեցեք առանձին քարտ

Դրամային միջոցների կորստից խուսափելու համար անհրաժեշտ է ինտերնետային գործարքների համար ունենալ առանձին քարտ և քարտային հաշվին ունենալ այնքան գումար, որքան պահանջում է տվյալ ինտերնետային գործարքը։ Այս պարագայում գործարքի ժամանակ որևէ խնդիր առաջանալիս դրամական կորուստներ չեք ունենա։ Խորհուրդ է տրվում նաև ակտիվացնել SMS ծառայությունը, որի միջոցով կարող եք հետևել Ձեր քարտից ելքագրվող միջոցները։

  

 

Տպել այս էջը

Էջը թարմացվել է` 03.12.2018 | 12:27

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: