Օնլայն բանկինգ
Loan inner

ԱՐԱՐԱՏ-Դիլինգ

Կիսվել`

ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳՆ առևտրատեղեկատվական ժամանակակից համակարգ է՝ նախատեսված բանկի ծրագրային ապահովմամբ էլեկտրոնային փաստաթղթերի ձևավորման և փոխանակման համար, որոնք կապահովեն հաճախորդի և բանկի միջև փոխարկային արժութային գործարքների կնքումը:

ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳԸ բարձր պաշտպանվածությամբ ինտերնետ կապի հիման վրա ստեղծված համակարգ է, որը ծրագրավորվել է պրոֆեսիոնալների հատուկ թիմի կողմից:

ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳԸ ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցներին հնարավորություն է տալիս անկախ գտնվելու վայրից, առանց ժամանակի կորստի համակարգչով կամ ուղղակի բջջային հեռախոսով իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի ցանկացած գործառնություն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից սահմանված գնանշումների հիման վրա` բանկում գործող ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվների մնացորդների սահմաններում:

ԱՐԱՐԱՏ ԴԻԼԻՆԳ համակարգ կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ։

 

Առավելությունները

ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳ բազմաֆունկցիոնալ համակարգն իր բոլոր հաճախորդներին առաջարկում է մրցակցային փոխարժեքներ, ինչպես նաև հնարավորություն` ծանոթանալու ֆինանսական նորությունների, էլեկտրոնային գործիքների միջոցով աշխատել ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳ համակարգին միացած այլ հաճախորդների հետ

 

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 15:00

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: