Օնլայն բանկինգ
Loan inner

ԱՐԱՐԱՏՄոբայլ բջջային հավելված

Կիսվել`

Ներբեռնե՛ք ԱՐԱՐԱՏՄոբայլ բջջային հավելվածը և կառավարե՛ք Ձեր բոլոր բանկային գործարքները բջջային հեռախոսի միջոցով աշխարհի ցանկացած կետում՝ ունենալով միայն սմարթֆոն և հասանելիություն ինտերնետին:

Հավելվածի միջոցով Դուք կարող եք 24/7 արագ և ապահով կառավարել Ձեր բանկային գործարքները առանց բանկ այցելելու՝ ձեռք բերելով օնլայն բանկինգի անզուգական փորձ: 

 

ԱՐԱՐԱՏՄոբայլ՝ պարզ լուծում առօրյա խնդիրներին

Հավելվածից օգտվելու համար ներբեռնեք այն Google Play և/կամ App Store խանութներից:

 

 

  

 

Հավելվածի միջոցով Դուք կարող եք

ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածը կօգնի ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին խնայել ժամանակ բազմաթիվ բանկային գործարքների իրականացման համար.

  • քարտից քարտ փոխանցումներ
  • փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս
  • արտարժութայի փոխարկումներ
  • պլաստիկ քարտ թողարկելու կամ վերաթողարկելու պատվեր 
  • կորցված և/կամ գողացված քարտի մասին տեղեկացում
  • կոմունալ և ՃՈ վճարումներ
  • ավանդի ներդրում/համալրում
  • վարկի մարումներ և այլ:

Որտեղ էլ որ լինեք, Դուք կարող եք ոչ միայն իրականացնել գործարքներ, այլ նաև դիտել իրականացրած բոլոր գործարքները բանկային, քարտային, վարկային կամ ավանդային հաշիվներով, վերլուծել կատարած ծախսերը: 

ԱՐԱՐԱՏՄոբայլ գործարքների անվտանգությունն ապահովված է անվտանգության ապահովման նորագույն տեխնոլոգիաներով:

Ի դեպ՝ ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածը կարող են ներբեռնել ոչ միայն բանկի գործող հաճախորդները, այլ նաև քաղաքացիներ, ովքեր չունենալով ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿ-ում հաշիվ, ցանկանում են իրականացնել օնլայն կոմունալ վճարումներ, դիտել օրվա փոխարժեքը կամ փոխարժեքների պատմությունը, օնլայն նախնական հայտեր ներկայացնել բանկի ծառայությունների համար, տեսնել մոտակա բանկոմատների կամ մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկատվություն և այլն:

 

Ինչպես օգտվել հավելվածից

Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ`այցելելով Բանկի Գլխամասային գրասենյակ կամ լրիվ գործառնություններ իրականացնող մասնաճյուղ:

Հավելվածն օգտագործելու համար սարք ձեռք բերելու անհրաժեշտություն չկա, քանի որ հավելվածն աշխատում է առանց տոկենի:

 

Պայմաններ

2018 թվականի սեպտեմբերի 17-ից սկսած ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ օնլայն բանկինգ ծառայության նոր տարբերակը բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվում է միանվագ 1000 ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտներին՝ միանվագ 5000 ՀՀ դրամով:

«ԱՐԱՐԱՏՄոբայլ Բանկինգ» ծառայությունից օգտվելիս ֆիզիկական անձանց համար ամսական սպասարկման վարձ չի գործում:

 

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 12.12.2018 | 18:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: