Օնլայն բանկինգ
Loan inner

Արագ դրամական փոխանցումներ հեռախոսազանգի միջոցով

Կիսվել`

Եթե ցանկանում եք խնայել Ձեր ժամանակը և օգտվել որակյալ բանկային ծառայություններից ԱՌԱՆՑ ԲԱՆԿ ԱՅՑԵԼԵԼՈՒ, ապա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի այս առաջարկը Ձեզ համար է:

Բավական է միայն հեռախոսազանգի միջոցով բանավոր հանձնարարություն տալ Բանկի հեռախոսային կենտրոնի մասնագետին, և հաշված րոպեների ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգերից գումարները կմուտքագրվեն Ձեր քարտային հաշվին:

Եթե փոխանցման արժույթը տարբերվում է Ձեր քարտային հաշվի արժույթից, ապա գումարը կփոխարկվի Ձեր կողմից նշված արժույթի` Բանկում սահմանված փոխարժեքի համաձայն, և կմուտքագրվի Ձեր կողմից նշված քարտային հաշվին:

Ուշադրություն` «Արագ դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայության մատուցման պայմանները ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ “Money Gram” համակարգի համար:

 

Ծառայությունից օգտվելու պայմանները

Ծառայությունից օգտվելու համար`

Կկնքվի քարտային հաշվի բացման, դեբետա-վարկային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիր և հեռախոսակապի միջոցով հաշվի համալրման համաձայնագիր:

Ձեզ կտրամադրվի միջազգային պլաստիկ քարտ Ձեր նախընտրած արժույթով: Visa Electron միջազգային պլաստիկ քարտ ընտրելու դեպքում քարտը կտրամադրվի 0 (զրո) ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով և առանց չնվազող մնացորդի սահմանման:

Քարտի տրամադրումը իրականացվում է Բանկում գործող պլաստիկ քարտերի տրամադրման գործընթացի համաձայն:

Visa Electron պլաստիկ քարտի ստացման օրվանից 6 ամսվա ընթացքում քարտապանի կողմից արագ դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարներն առնվազն երկու անգամ հեռախոսազանգի միջոցով քարտային հաշվին չմուտքագրվելու դեպքում, կգանձվի քարտի տարեկան սպասարկման վճար` քարտային հաշվի բացման պահին Բանկում գործող սակագներով սահմանված չափով:

Ոչ միայն հարմարավետ այլ նաև շահավետ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հեռախոսազանգի միջոցով փոխանցումներ ստացող իր հաճախորդներին առաջարկում է ևս մեկ առավելություն, մասնավորապես, յուրաքանչյուր ամսվա սկզբում կիրականացվի նախորդ ամսվա ընթացքում հեռախոսազանգի միջոցով ստացված փոխանցումների գումարի 0.1%-ի վերադարձ Ձեր քարտային հաշվին:

Ուշադրություն. ծառայությունը մատուցվում է անվճար:

Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն են

Նախորդ աշխատանքային օրվա 17:30-ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը՝ մինչև 10:30-ը:

Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:

Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30–ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 11:40

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: