Օնլայն բանկինգ
Loan inner

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ արագ դրամական փոխանցումներ իրականացնելիս

Կիսվել`

Մեր խորհուրդը Ձեզ` ճիշտ կողմնորոշվեք

Արագություն, հարմարավետություն, անվտանգություն և շահավետություն. սրանք հենց այն բնորոշիչներն են, որոնցով առաջնորդվում է յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է դրամ ստանալ/փոխանցել իր բարեկամին, հարազատին, գործընկերոջը:

1. Արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձանց անունով ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ:
2. Դրամական միջոցների փոխանցման/ստացման գործարքներ կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

3. Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը, ինչպես նաև անդորրագիր` մատուցված ծառայության վերաբերյալ: Հասցեատերը ստանում է փոխանցված գումարն ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար:

4. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով և ՀՀ դրամով հաճախորդի ներկայացված հետևյալ պարտադիր տվյալների առկայության դեպքում.

  • անձը հաստատող փաստաթուղթ
  • փոխանցվող գումարը և փոխանցման միջնորդավճարը
  • փոխանցման երկիրը և քաղաքը
  • գումարը ստացողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե այն նշված է անձնագրում: 

5. Արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներ կատարելիս 1 գործարքի առավելագույն գումարի չափը կազմում է 20 000 ԱՄՆ դոլար, 15 000 եվրո կամ 900 000 ՌԴ ռուբլի, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան համակարգի կանոններով: Խոշոր գումարները մի քանի մասերի տրոհելն արգելվում է:

6. Միջնորդավճարը հաշվարկվում է տվյալ օրվա ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքով: 

7. Փոխանցողն ունի առաջնայնության իրավունք ստացողի նկատմամբ, այն է` եթե գումարը փոխանցելուց հետո փոխանցողը հետ է պահանջում փոխանցված գումարը, և հարցման արդյունքում պարզվում է, որ հասցեատերը գումարը դեռ չի ստացել, այդ պարագայում հաճախորդին առաջարկվում է լրացնել գումարը հետ ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո հիմնական գումարը` առանց միջնորդավճարի, վերադարձվում է հաճախորդին դիմումը ներկայացնելու պահից մինչև 1 բանկային օր ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ ԱԴՓ համակարգի կամ ստացող բանկի պայմաններով: 

8. Եթե գումարը փոխանցելուց հետո փոխանցողը հայտնում է, որ փոխանցման տվյալներում առկա է սխալ, այդ պարագայում հաճախորդին առաջարկվում է լրացնել դիմում, որում նշվում են ուղղման ենթակա տվյալները: Իրականացված ուղղման համար հաճախորդից գանձվում է սխալի ուղղման միջնորդավճար` 1000 ՀՀ դրամի չափով: Ուղղումն իրականացվում է յուրաքանչյուր համակարգի համար սահմանված կարգով: Փոխանցում կատարած հաճախորդի դիմումի համաձայն արագ դրամական փոխանցումներում ցանկացած բնույթի փոփոխություններն իրականացվում են ուղղման վերաբերյալ դիմումը ներկայացնելու պահից մինչև 1 բանկային օր ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ ԱԴՓ համակարգի կամ ստացող բանկի պայմաններով:

9. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ անձին փոխանցելու պատճառով առաջացած հետևանքների համար:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում Դրամական միջոցների վճարումն իրականացվում է ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով և ՀՀ դրամով հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի առկայության, փոխանցման կոդի և ստացողի անվան, ազգանվան և հայրանվան (եթե այն նշված է անձնագրում) համընկնման դեպքում  (եթե այլ բան նախատեսված չէ արագ դրամական փոխանցումների համակարգով)։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ի հեռախոսային կենտրոն` (37410) 59-23-23:

 

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 11:39

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: