Օնլայն բանկինգ
Loan inner

Converse Transfer

Կիսվել`

Converse Transfer արագ դրամական փոխանցման համակարգը հնարավորություն է ընձեռում իրականացնել դրամական փոխանցումներ ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ: Փոխանցման աշխարհագրությունն է Հայաստանի Հանրապետությունը և ԱՊՀ երկրներ:

Փոխանցման տևողությունն է 5-10 րոպե:

Փոխանցման պայմանները և միջնորդավճարները
Մեկ գործարքի առավելագույն չափ Փոխանցման առավելագույն գումար սահմանված չէ:
Փոխանցումների իրականացում ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ՌԴ ռուբլով
Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է
  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել ստացողի երկիրը, քաղաքը, ստացողի անուն  ազգանունը
Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է
  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել փոխանցման կոդը
Վճարումների իրականացում ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ՌԴ ռուբլով
Փոխանցման կատարման արագություն 5-10 րոպե
Գանձվող միջնորդավճար 0.7%
Աշխարհագրություն Հայաստանի Հանրապետություն և ԱՊՀ երկրներ
Կարևոր է իմանալ

Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը:

Հասցեատերը ստանում է գումարն  ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար:

Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղարկումն իրականացվում է  փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:

Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղարկումն իրականացվում է ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա. սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ:

Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ  անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել http://conversebank.am :

Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության,արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման  հնարավոր հետևանքների համար:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 11:41

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: