Օնլայն բանկինգ
Ria

Ria

Կիսվել`

Ria Money միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով իրականացրեք ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ միջազգային դրամական փոխանցումներ աշխարհի 160 երկրներ:

 

 

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար, Եվրո

  • Փոխանցման տևողություն

    10 րոպե

Հատուկ առաջարկ Լեհաստանից Հայաստան փոխանցումների համար

Մինչև ս․թ․ հուլիսի 31-ը MY RIA հավելվածով Լեհաստանից Հայաստան կատարված փոխանցումների համար  միջնորդավճար չի գործի։ Մանրամասների համար այցելեք  https://www.myriaeuronet.com/։ 

Փոխանցման պայմաններ և միջնորդավճարներ
Փոխանցման  առավելագույն սահմանաչափ Մեկ փոխանցողի և ստացողի կողմից օրական և ամսական առավելագույն սահմանաչափն է  3000 ԱՄՆ դոլարը կամ համարժեք Եվրո
Փոխանցումների իրականացում ԱՄՆ դոլարով, Եվրոյով
Վճարումների իրականացում ԱՄՆ դոլարով, Եվրոյով
Փոխանցման կատարման արագություն 10 րոպե
Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա 2.5%, նվազագույնը 3.5 Եվրո/ԱՄՆ դոլար
Թուրքիա, Կանադա, ԱՄՆ 3.5%, նվազագույնը 5.5 Եվրո/ԱՄՆ դոլար
Լեհաստան 1.5%, նվազագույնը 4 Եվրո/ ԱՄՆ դոլար
Վրաստան, Լատվիա 1%, նվազագույնը 3 Եվրո/ ԱՄՆ դոլար
Մոլդովա 1.2%, նվազագույնը 2 Եվրո/ ԱՄՆ դոլար
Տաջիկստան,Ղրղզստան,Ղազախստան, Բելառուս, Ուզբեկստան 2.5%, նվազագույնը 3.5 Եվրո/ԱՄՆ դոլար
Ռուսաստան 1.5%, նվազագույնը 1.25 Եվրո/ ԱՄՆ դոլար
Ուկրաինա 1.6%, նվազագույնը 3 Եվրո/ ԱՄՆ դոլար
Բուլղարիա 2.5%, նվազագույնը 5 Եվրո/ ԱՄՆ դոլար
Լիտվա 1.5%, նվազագույնը 2 Եվրո/ ԱՄՆ դոլար
Մեծ Բրիտանիա 3%, նվազագույնը 3.5 Եվրո/ ԱՄՆ դոլար
Այլ երկրներ 3%, նվազագույնը 3.5 Եվրո/ ԱՄՆ դոլար
Աշխարհագրություն 160 երկիր և 400․000 սպասարկման կետ
Պահանջվող փաստաթղթեր

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը, բանկը

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել փոխանցման 11 նիշանոց կոդը
Կարևոր է իմանալ
  • Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը: Հասցեատերը ստանում է գումարն ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար:
  • Փոխանցումը հասանելի է ստացողին փոխանցումը իրականացնելուց հետո 26 օրացուցային օրերի ընթացքում։
  • Բանկի կողմից իրականացված փոխանցումների  փոխանցման ստացման  նշված երկրներում ճշգրիտ տվյալներով և ընդունելի կարգավիճակով հասանելի փոխանցումների   վճարումների  չկատարման, ուշացման և մերժման  պարագայում Բանկը ճշտում է պատճառը, ուղղորդում է հաճախորդին, որպեսզի  շահառուն կարողանա ստանալ իրեն հասանելիք փոխանցումը։
  • Որոշ դեպքերում, երբ փոխանցողը հետ է պահանջում գումարը՝ ստացողի կողմից փոխանցումը ստանալու անհնարինության հետ կապված՝ ստացողից և փոխանցողից անկախ պատճառներով (օր.՝ աշխատակցի սխալ, համակարգի խափանում և այլն), ապա փոխանցողին է վերադարձվում նաև միջնորդավճարը՝ անհրաժեշտության դեպքում ԱԴՓ համակարգի հետ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
  • Ստացողի անվան մեջ տառասխալների առկայության դեպքում, եթե ստացվող գումարի չափը չի գերազանցում 5000 ԱՄՆ դոլար կամ դրան       համարժեք գումար այլ արժույթով, վճարումը կարող է իրականացվել մինչև 3 /ներառյալ/ տառասխալի առկայության դեպքում, եթե տառասխալները չեն հանգեցնում ազգանվան, անվան և սեռի փոփոխության։ 5000 ԱՄՆ դոլարից և այլ արժույթով դրան համարժեք գումարից ավել գումարի վճարումը որևէ տառասխալով արգելվում է։ Նման պարագայում հաճախորդին առաջարկվում է կապ հաստատել փոխանցումը ուղարկողի հետ և կատարել փոխանցման տվյալների՝ ստացողի անուն, ազգանուն, հայրանուն,  ճշգրտում։
  • Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղարկումն իրականացվում է փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում: Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղարկումն իրականացվում է ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա. սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ:
  • Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:
  • Ստացման գործարքը մերժելու պարագայում համակարգի օպերատորը պարտավոր է հայտնել գործարքի մերժման պատճառը։
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել http://www.riafinancial.com/

Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար։

Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 04.05.2020 | 11:14

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: