Օնլայն բանկինգ
Xpress Money

Xpress Money

Կիսվել`

Կատարե՛ք փոխանցումներ ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ Xpress Money արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով: 

Համակարգը լայնորեն կիրառվում է Արաբական երկրներում, մասնավորապես` ԱՄԷ քաղաքներում և հատկապես միջազգային գործարար կենտրոն Դուբայում:

Փոխանցման պայմանները և միջնորդավճարները
Մեկ գործարքի առավելագույն չափ 5000 ԱՄՆ դոլար

Փոխանցումների իրականացում ԱՄՆ դոլարով

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է
  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը 

 

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է
  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել փոխանցման 16 նիշանոց կոդը 
Վճարումների իրականացում ԱՄՆ դոլարով

Փոխանցման կատարման արագություն 10 րոպե

Գանձվող միջնորդավճար (ԱՄՆ դոլար) 


0.01-250.00 5.00
250.01-500.00 8.00
500.01-1000.00 10.00
1000.01-2000.00 20.00
2000.01-3500.00 30.00
3500.01-5000.00 50.00
Աշխարհագրություն Համակարգը լայն տարածում ունի Արաբական երկրներում, մասնավորապես`ԱՄԷ քաղաքներում և հատկապես միջազգային գործարար կենտրոն Դուբայում

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր կամ նույնականացման քարտ
Կարևոր է իմանալ

Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը:

Հասցեատերը ստանում է գումարն ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար: Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղարկումն իրականացվում է փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:

Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղարկումն իրականացվում է ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա. սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ:

Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել http://www.xpressmoney.com/

Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 29.01.2019 | 11:48

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: