Օնլայն բանկինգ
Loan inner

Ինտերնետ Բանկ/Մոբայլ Բանկինգ

Կիսվել`

«Ինտերնետ-ՄոբայլԲանկ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում օգտվել բանկային ծառայությունների լայն սպեկտրից սմարթֆոնի և պլանշետի միջոցով: Տվյալ ծառայության շնորհիվ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդներին ընձեռվում են մի շարք առավելություններ, մասնավորապես, անհրաժեշտ բանկային ծառայությունների հասանելիություն ցանկացած պահի` արագ և անվտանգ, բանկ այցելելու համար նախատեսված ժամանակի խնայում, հնարավոր հերթերից խուսափում:

Եթե մեր հաճախորդը «ՀԾ ԻնտերնետԲանկ» ծառայության օգտատեր է, ապա նրան առանց լրացուցիչ քայլերի իրականացման հասանելի է դառնում նաև «ՀԾ-ՄոբայլԲանկ» ծառայությունը, որի հավելվածը կարող է անվճար ներբեռնել Google Play (Android հեռախոսի համար) կամ AppStore (iPhone հեռախոսի համար) ինտերնետ խանութներից: «ՀԾ ԻնտերնետԲանկ» ծառայության օգտատեր չհանդիսանալու դեպքում` մոբայլ բանկի գործիքակազմից օգտվելու համար, հաճախորդը մոտենում է Բանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ, լրացնում է անհրաժեշտ հայտը, որից հետո նրան տրամադրվում է գաղտնանուն և գաղտնաբառ` համակարգ մուտք գործելու համար:

Մենք հոգացել ենք մեր հաճախորդների անվտանգության մասին. «ՀԾ-ՄոբայլԲանկ» ծառայությունն օժտված է անվտանգության ապահովման նորագույն տեխնոլոգիաներով:

Առցանց բանկինգի անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր հաճախորդներին առաջարկում ենք ծանոթանալ ինտերնետ գործարքների անվտանգության կանոններին:  

Սակագներ
  Ռեզիդենտ Ոչ ռեզիդենտ
«ԱՐԱՐԱՏՄոբայլ Բանկինգ» տրամադրման վճար 1,000.00 ՀՀ դրամ
(միանվագ)
5,000.00 ՀՀ դրամ
(միանվագ)
«ԱՐԱՐԱՏՄոբայլ Բանկինգ» ամսական սպասարկման վարձ 0.00 ՀՀ դրամ 0.00 ՀՀ դրամ
SMS հաղորդագրության ուղարկում 10.00 ՀՀ դրամ* /  30.00 ՀՀ դրամ**

*Ներառյալ ԱԱՀ

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 11:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: