Օնլայն բանկինգ
Loan inner

Ինտերնետ Բանկ/Մոբայլ Բանկինգ

Կիսվել`

«Ինտերնետ-ՄոբայլԲանկ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում օգտվել բանկային ծառայությունների լայն սպեկտրից սմարթֆոնի և պլանշետի միջոցով: Տվյալ ծառայության շնորհիվ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդներին ընձեռվում են մի շարք առավելություններ, մասնավորապես, անհրաժեշտ բանկային ծառայությունների հասանելիություն ցանկացած պահի` արագ և անվտանգ, բանկ այցելելու համար նախատեսված ժամանակի խնայում, հնարավոր հերթերից խուսափում:

Եթե մեր հաճախորդը «ՀԾ ԻնտերնետԲանկ» ծառայության օգտատեր է, ապա նրան առանց լրացուցիչ քայլերի իրականացման հասանելի է դառնում նաև «ՀԾ-ՄոբայլԲանկ» ծառայությունը, որի հավելվածը կարող է անվճար ներբեռնել Google Play (Android հեռախոսի համար) կամ AppStore (iPhone հեռախոսի համար) ինտերնետ խանութներից: «ՀԾ ԻնտերնետԲանկ» ծառայության օգտատեր չհանդիսանալու դեպքում` մոբայլ բանկի գործիքակազմից օգտվելու համար, հաճախորդը մոտենում է Բանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ, լրացնում է անհրաժեշտ հայտը, որից հետո նրան տրամադրվում է գաղտնանուն և գաղտնաբառ` համակարգ մուտք գործելու համար, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև DIGIPASS GO կամ DIGIPASS 260 սարքը:

ենք հոգացել ենք մեր հաճախորդների անվտանգության մասին. «ՀԾ-ՄոբայլԲանկ» ծառայությունն օժտված է անվտանգության ապահովման նորագույն տեխնոլոգիաներով:

Առցանց բանկինգի անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր հաճախորդներին առաջարկում ենք ծանոթանալ ինտերնետ գործարքների անվտանգության կանոններին:  

Տրամադրման պայմաններ
  Անհատ ձեռներեց

Իրավաբան.

 անձ

Առանց Էլեկտրոնային ստորագրության հնարավորության  DIGIPASS GO 1 հատ սարքի տրամադրում Անվճար Անվճար
“ՀԾ ինտևրնետ Բանկ” և «Մոբայլ Բանկինգ» ամսական սպասարկման վարձ  DIGIPASS GO սարքի տրամադրման դեպքում 1100 ՀՀ դրամ 4000 ՀՀ դրամ
“ՀԾ ինտերնետ Բանկ” և «Մոբայլ Բանկինգ» ամսական սպասարկման վարձ  լրացուցիչ  յուրաքանչյուր 1 հատ DIGIPASS GO սարքի տրամադրման դեպքում 700 ՀՀ դրամ 1500  ՀՀ դրամ
Էլեկտրոնային ստորագրության հնարավորությամբ DIGIPASS 260 1 հատ սարքի տրամադրում Անվճար Անվճար
“ՀԾ ինտերնետ Բանկ” և «Մոբայլ Բանկինգ» ամսական սպասարկման վարձ  DIGIPASS 260 սարքի տրամադրման դեպքում 1300 ՀՀ դրամ 4500 ՀՀ դրամ
“ՀԾ ինտերնետ Բանկ” և «Մոբայլ Բանկինգ» ամսական սպասարկման վարձ  լրացուցիչ  յուրաքանչյուր 1 հատ DIGIPASS 260  սարքի տրամադրման դեպքում 700 ՀՀ դրամ 1500  ՀՀ դրամ
DIGIPASS GO սարքի կորստի դեպքում նոր սարքի տրամադրում 6000 ՀՀ դրամ 6000 ՀՀ դրամ
DIGIPASS 260 սարքի կորստի դեպքում նոր սարքի տրամադրում 7000 ՀՀ դրամ 7000 ՀՀ դրամ
Առանց սարքի տրամադրման հաշիվների դիտում Անվճար Անվճար

Ներառյալ ԱԱՀ

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 10.12.2018 | 15:39

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: