Օնլայն բանկինգ
Loan inner

«Մանկական» ավանդ

Կիսվել`

Այսօր ներդնելով «ՄԱՆԿԱԿԱՆ» ավանդ` Դուք հոգում եք Ձեր երեխաների բարեկեցիկ ապագայի մասին: 

Մանկանան ավանդի պայմանագիր կարող է ձևակերպվել ծնողի կամ այլ անձի անունով:

Դուք կարող եք այն համալրել ցանկացած գումարով և ցանկացած ժամանակ, հաշվարկված տոկոսագումարներն ավելացնել մայր գումարին, հետ պահանջել` պահպանելով հաշվարկված տոկոսագումարները, օգտվել վարկային գիծ ստանալու հնարավորութունից :

  • Ժամկետ

    2-18 տարի

  • Արժույթ

    ՀՀ դրամ ԱՄՆ դոլար

Ընդունման պայմաններ
Ավանդի ժամկետ Տոկոսադրույքները (տարեկան)
2-18 տարի

ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
10% 5.00%
Պլաստիկ քարտեր ավանդատուներին

Քարտերը տրամադրվում են առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի սահմանման:

Արժույթ

MC Standard/Visa Classic

MC Gold/ Visa Gold MC Gold/Visa Gold, 
ինչպես նաև Diners Club Young Professional
ՀՀ դրամ մինչև 10,000,000.00
սկզբնական ներդրվող գումար
10,000,001.00-ից մինչև 25,000,000.00
սկզբնական ներդրվող գումար
25,000,001.00 և ավել  
սկզբնական ներդրվող գումար
ԱՄՆ դոլար 25,000,001.00 և ավել  
սկզբնական ներդրվող գումար
20,001.00-ից մինչև 50,000.00
սկզբնական ներդրվող գումար
20,001.00-ից մինչև 50,000.00
սկզբնական ներդրվող գումար
Ծանուցում
  1. Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 15 000 ՀՀ դրամ կամ 50 ԱՄՆ դոլար:
  2. Ավանդը կարելի է համալրել պայմանագրային ժամկետի ամբողջ ընթացքում, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 30 օրվա ընթացքում:
  3. Ավանդի տոկոսադրույքը սահմանվում է ֆիքսված 2 տարի, որից հետո յուրաքանչյուր երկու տարին մեկ այն կարող է վերանայվել Բանկի կողմից:
  4. Հաշվարկված տարեկան տոկոսագումարը վճարման պահին ենթակա է հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով:
  5. Ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մասը ներդնելուց սկսած մինչև երկու տարին լրանալը պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում է տարեկան 0,1 %-ի չափով տոկոսագումար` ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են վերադարձվող ավանդի մայր գումարից:
Կարևոր է իմանալ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Երաշխավորվում են ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները (հաշիվները): Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 5 միլիոն ՀՀ դրամ: Ավանդատուից ոչ մի գործողություն չի պահանջվում իր ավանդը երաշխավորելու համար: Ավանդ դնելու պահից այն համարվում է երաշխավորված: 
Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Ավանդի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

Ուշադրություն՝ Ձեր ստացված տոկոսագումարից պահվում է եկամտահարկ՝ 10%-ի չափով:

Օրական կտրվածքով հաշվարկվող տոկոսագումար (Կուտակային ավանդի դեպքում հաշվարկը իրականացվում է վերջնական ավանդի հանրագումարի նկատմամբ) 0 դր.
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկվող ընդհանուր տոկոսային եկամուտ 0 դր.
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուին փաստացի վճարվող զուտ տոկոսային եկամուտ (10 % եկամտային հարկի գումարը նվազեցված) 0 դր.
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 11:28

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: