- Ավանդատուի համար բանկային և քարտային հաշիվները բացվում են անվճար։ Պայմանագիրը մարվելուց 1 ամիս անց պայմանագրի չկնքման պարագայում, ընթացիկ հաշիվը դառնում է վճարովի՝ ըստ բանկում գործող սակագնի
- 80.000.000 ՀՀ դրամ և ավելի կամ համարժեք արտարժույթով գումարից ավելի գումարով ավանդների ներգրավման դեպքում տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:
- Տոկոսագումարը վճարվում է ավանդային պայմանագրի ժամկետի ավարտին:
- Կուտակված տոկոսագումարները չեն հաշվեգրվում ավանդի գումարին:
- Ավանդային հաշվին կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
- Պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդատուի կողմից ավանդի գումարը ետ պահանջելու դեպքում հաշվարկվում է տարեկան 0.1% տոկոսադրույք, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են վերադարձվող ավանդի գումարից
- Համալրումները կարող են կատարվել ցանկացած ժամանակ մինչև ավանդային պայմանագրի ժամկետի ավարտին նախորդող 30-րդ օրը:
- Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը ավանդատուն ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:
- Հաշվարկված տոկոսները վճարման պահին ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, ընդ որում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն այս դեպքում հանդիսանում է հարկային գործակալ` եկամտային հարկի գծով։
- Եթե ավանդային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո ԱՎԱՆԴԱՏՈՒՆ չի պահանջում վերադարձնել ԱՎԱՆԴԸ, ապա ԱՎԱՆԴԻ գումարը ԲԱՆԿԸ փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: Պայմանագրով նախատեսված ժամկետում տոկոսն ԱՎԱՆԴԱՏՈՒԻ կողմից չստանալու դեպքում, ԲԱՆԿՆ այդ գումարը փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Երաշխավորվում են ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները (հաշիվները): Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 5 միլիոն ՀՀ դրամ: Ավանդատուից ոչ մի գործողություն չի պահանջվում իր ավանդը երաշխավորելու համար: Ավանդ դնելու պահից այն համարվում է երաշխավորված:
Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: