Օնլայն բանկինգ
«Ժամկետային» ավանդ

«Ժամկետային» ավանդ

Կիսվել`

Բոլոր ֆիզիկական անձանց մենք առաջարկում ենք ժամկետային ավանդի ներդրման մեր մոտեցումները:

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո

  • Նվազագույն ժամկետ

    45 օր

  • Առավելագույն ժամկետ

    Սահմանված չէ

Ընդունման պայմաններ

 

Ավանդի տեսակ Ժամկետային 
Ավանդի նվազագույն գումար 100․000ՀՀ դրամ, 200 ԱՄՆ դոլար, 200 Եվրո
Արժույթ Տարեկան տոկոսադրույք Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարիների ամսական ստացման դեպքում Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարիների եռամսակային ստացման դեպքում Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարիների ժամկետի վերջում ստացման դեպքում
45-90 օր ժամկետով
ՀՀ դրամ 4.00% 4.07% 4.06% 4.00%
ԱՄՆ դոլար 0.50% 0.50% 0.50% 0.50%
91-180 օր ժամկետով
ՀՀ դրամ 5.50% 5.64% 5.61% 5.50%
ԱՄՆ դոլար 1.50% 1.51% 1.51% 1.50%
181-270 օր ժամկետով
ՀՀ դրամ 6.50% 6.70% 6.66% 6.50%
ԱՄՆ դոլար 2.50% 2.53% 2.52% 2.50%
Եվրո 1.50% 1.51% 1.51% 1.50%
271-365 օր ժամկետով
ՀՀ դրամ 8.00% 8.30% 8.24% 8.00%
ԱՄՆ դոլար 3.50% 3.56% 3.55% 3.50%
Եվրո 2.00% 2.02% 2.02% 2.00%
366-546 օր ժամկետով
ՀՀ դրամ 9.00% 9.38% 9.31% 9.00%
ԱՄՆ դոլար 4.50% 4.59% 4.58% 4.50%
Եվրո 2.50% 2.53% 2.52% 2.50%
546 օրից ավելի
ՀՀ դրամ պայմանագրային
ԱՄՆ դոլար
Եվրո

Ուշադրություն․Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։  Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծանոթացե՛ք տեղեկատվական ամփոփագրին

Նախկին պայմաններ

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր (կամ նույնականացման քարտ) կամ զինվորական գրքույկ, իսկ օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում (բացառությամբ երկքաղաքացիության)` անձնագիր` հայերեն թարգմանությամբ և նոտարական վավերացմամբ
  • Սոցիալական քարտ  կամ   տեղեկանք   հանրային   ծառայությունների   համարանիշ հատկացնելու  մասին
  • Միջոցները ներդնելու և/կամ տնօրինելու լիազորված անձի դեպքում` լիազորագիր` նոտարական վավերացմամբ
Պլաստիկ քարտեր ավանդատուներին

Քարտերը տրամադրվում են առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի սահմանման:

Արժույթ

MC Standard/Visa Classic

MC Gold/ Visa Gold MC Gold/Visa Gold, 
ինչպես նաև Diners Club Young Professional
ՀՀ դրամ 2,000,000.00 մինչև 10,000,000.00 սկզբնական ներդրվող գումար 10,000,001.00-ից մինչև 25,000,000.00
սկզբնական ներդրվող գումար
25,000,001.00 և ավել  սկզբնական ներդրվող գումար
ԱՄՆ դոլար 5,000.00 մինչև 20,000.00 սկզբնական ներդրվող գումար 20,001.00-ից մինչև 50,000.00 սկզբնական ներդրվող գումար 50,001.00 և ավել  սկզբնական ներդրվող գումար
Եվրո 5,000.00 մինչև 20,000.00 սկզբնական ներդրվող գումար 20,001.00-ից մինչև 50,000.00 սկզբնական ներդրվող գումար 50,001.00 և ավել  սկզբնական ներդրվող գումար

Նշված սահմանաչափերը վերաբերում են Բանկում հաճախորդի ունեցած բոլոր ավանդների հանրագումարին։

Քարտը կարող է տրամադրվել ավանդատուին կամ նրա կողմից Բանկ ներկայացված այլ անձի։

Քարտերի ժամկետը լրանալու դեպքում դրանք կարող են վերաթողարկել նույն պայմաններով, եթե առկա է աղյուսակում նշված սահմանաչափերին համապատասխան գործող ավանդ կամ քարտի գործողության ժամկետում ապահովվել է նվազագույնը 500,000 դրամի շրջանառություն։

Նախկին պայմաններ

Կարևոր է իմանալ
  • Ավանդատուի համար բանկային հաշիվները բացվում են անվճար։ Պայմանագիրը մարվելուց 1 ամիս անց պայմանագրի չկնքման պարագայում, ընթացիկ հաշիվը դառնում է վճարովի՝ ըստ բանկում գործող սակագնի
  • Քարտային հաշիվները բացվում են անվճար՝ համաձայն ավանդատուներին պլաստիկ քարտերի տրամադրման պայմանների։ Պայմաններին կարող եք ծանոթանալ «Պլաստիկ քարտեր ավանդատուներին» բաժնում
  • 80.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարով ավանդների ներգրավման դեպքում տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով
  • Տոկոսների վճարումն իրականացվում է ըստ ավանդատուի ցանկության` ամսական, եռամսյակային կամ պայմանագրի վերջում:
  • Պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդատուի կողմից ավանդի գումարը ետ պահանջելու դեպքում հաշվարկվում է տարեկան 0.1% տոկոսադրույք, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են վերադարձվող ավանդի գումարից:
  • Կուտակված տոկոսագումարները չեն հաշվեգրվում ավանդի գումարին
  • Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը ավանդատուն ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:
  • Հաշվարկված տոկոսները վճարման պահին ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, ընդ որում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն այս դեպքում հանդիսանում է հարկային գործակալ` եկամտային հարկի գծով
  • Եթե ավանդային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո ԱՎԱՆԴԱՏՈՒՆ չի պահանջում վերադարձնել ԱՎԱՆԴԸ, ապա ԱՎԱՆԴԻ գումարը ԲԱՆԿԸ փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: Պայմանագրով նախատեսված ժամկետում տոկոսն ԱՎԱՆԴԱՏՈՒԻ կողմից չստանալու դեպքում, ԲԱՆԿՆ այդ գումարը փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների
  • Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ
  • ԿՈՂՄԵՐԻ միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ԱՎԱՆԴԱՏՈՒՆ իրավունք ունի նաև ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ բխող իր պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը։ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ստորագրմամբ ԱՎԱՆԴԱՏՈՒՆ տեղեկացվում է նաև, որ ԲԱՆԿԸ մինչև 07.09.2020թ.-ը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 300.000 ՀՀ դրամը չգերազանցող գույքային պահանջների վերաբերյալ կայացրած որոշումները վիճարկելու իրավունքից։
  • Հաշվի նվազագույն մնացորդի չափ չի սահմանվում, ինչպես նաև հաշվից գանձվելիք կամ ավանդատուի կողմից վճարվելիք սակագներ և տուժանքներ առկա չեն ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածում։


ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Երաշխավորվում են ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները (հաշիվները): Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 5 միլիոն ՀՀ դրամ: Ավանդատուից ոչ մի գործողություն չի պահանջվում իր ավանդը երաշխավորելու համար: Ավանդ դնելու պահից այն համարվում է երաշխավորված:

Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ավանդի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

Ուշադրություն՝ Ձեր ստացված տոկոսագումարից պահվում է եկամտահարկ՝ 10%-ի չափով:

Օրական կտրվածքով հաշվարկվող տոկոսագումար (Կուտակային ավանդի դեպքում հաշվարկը իրականացվում է վերջնական ավանդի հանրագումարի նկատմամբ) 0 դր.
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկվող ընդհանուր տոկոսային եկամուտ 0 դր.
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուին փաստացի վճարվող զուտ տոկոսային եկամուտ (10 % եկամտային հարկի գումարը նվազեցված) 0 դր.
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.04.2020 | 16:12

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: