Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ

ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ

Կիսվել`

«ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ» ժամկետային ավանդի շնորհիվ զգացե՛ք Ձեր խնայողություններից եկամուտ ստանալու հարմարավետությունը։ 

 

 

 

  • Առավելագույն գումար

    100,000,000 ՀՀ դրամ, 200,000 ԱՄՆ դոլար, 200.000 Եվրո

  • Նվազագույն գումար

    500,000 ՀՀ դրամ, 1,000 ԱՄՆ դոլար, 1.000 Եվրո

  • Ժամկետ

    3 տարի

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո

Ավանդի առավելությունները
  • գրավիչ տոկոսադրույք
  • ավանդի նվազեցման հնարավորություն տոկոսագումարների պահպանմամբ
  • ավանդի համալրման հնարավորություն
  • տոկոսագումարների ամսական կապիտալացման հնարավորություն
Ընդունման պայմաններ
Ավանդի տեսակ Ժամկետային
Ներդրվող  նվազագույն գումար 
500,000 ՀՀ դրամ, 1,000 ԱՄՆ դոլար և 1.000 Եվրո

 Ներդրվող  առավելագույն գումար

 100,000,000 ՀՀ դրամ, 200,000 ԱՄՆ դոլար և 200.000 Եվրո
 Ժամկետ 3 տարի   
 Տարեկան տոկոսադրույք   ՀՀ դրամ  ԱՄՆ դոլար  Եվրո
 9%  4.65%  2.5%
 Տարեկան տոկոսային եկամտաբերություն  ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո
9,41% 4,76% 2,53%
Տոկոսագումարների վճարման եղանակ* ամսական   
 Ավանդի գումարի համալրում**    թույլատրվում է պայմանագրի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 90 օրվա
Ավանդի գումարի նվազեցում***  թույլատրվում է պայմանագրի մասնակի կամ աբողջական խզում պայմանագրի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում

*Տոկոսագումարների վճարումն իրականացվում է ըստ հաճախորդի ցանկության՝

  • ավելացնելով ավանդի գումարին (կապիտալացում)
  • ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին

**Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում բոլոր համալրումների (բացառությամբ տոկոսագումարների կապիտալացման գումարների) ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ավանդի սկզբնական գումարը։

***Թույլատրվում է ավանդի գումարի նվազեցում մասնակի կամ ամբողջությամբ պայմանագրի գործողության ողջ ընթացքում նվազեցվող գումարի վրա․

  • Ավանդի ներդրման օրվանից միչև 90 օր լրանալը՝ վերահաշվարկ է լինում տարեկան 0,1 տոկոս դրույքաչափով։
  •  90-180օր՝ ՀՀ դրամ 6%, ԱՄՆ դոլար՝ 3%, Եվրո՝ 1․5%
  • 180 և ավելի դեպքում վերահաշվարկի տոկոս չի կիրառվում

Ուշադրություն․ մինչև 180 օրը մասնակի կամ ամբողջությամբ խզված գումարի դեպքում ավել վճարված տոկոսագումարները գանձվում են վերադարձվող կամ նվազեցվող ավանդի գումարից։

Նվազեցվող գումարի դիմաց տոկոսագումարների հաշվեգրումն իրականացվում է ավանդի ներդրման օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի (փաստացի օրացուցային օրերի) համար։

Ուշադրություն․Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։  Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ․

1) Գումար -500,000 ՀՀ դրամ

Տոկոս տարեկան -9%

Տարի -3 տարով

3 տարվա տոկոսադրույքը կկազմի 135,000 ՀՀ դրամ (ներառյալ 10 տոկոս եկամտահարկ)

2) Գումար -500,000 ՀՀ դրամ

Տոկոս տարեկան -9.41%

Տարի -3 տարով

3 տարվա տոկոսադրույքը կկազմի 141,150 ՀՀ դրամ (ներառյալ 10 տոկոս եկամտահարկ, կապիտալացման դեպքում)

Ծանոթացե՛ք տեղեկատվական ամփոփագրին

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր (կամ նույնականացման քարտ) կամ զինվորական գրքույկ, իսկ օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում (բացառությամբ երկքաղաքացիության)` անձնագիր` հայերեն թարգմանությամբ և նոտարական վավերացմամբ
  • Սոցիալական քարտ  կամ   տեղեկանք   հանրային   ծառայությունների   համարանիշ հատկացնելու  մասին
  • Միջոցները ներդնելու և/կամ տնօրինելու լիազորված անձի դեպքում` լիազորագիր` նոտարական վավերացմամբ
Պլաստիկ քարտեր ավանդատուներին

Ավանդատուի համար բանկային և քարտային հաշիվները բացվում են անվճար։ Պայմանագիրը մարվելուց 1 ամիս անց պայմանագրի չկնքման պարագայում, ընթացիկ հաշիվը դառնում է վճարովի՝  ըստ բանկում գործող սակագնի։

Քարտերը տրամադրվում են առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի սահմանման:

Արժույթ

MC Standard/Visa Classic

MC Gold/ Visa Gold MC Gold/Visa Gold, 
ինչպես նաև Diners Club Young Professional
ՀՀ դրամ 2,000,000.00 մինչև 10,000,000.00 սկզբնական ներդրվող գումար 10,000,001.00-ից մինչև 25,000,000.00
սկզբնական ներդրվող գումար
25,000,001.00 և ավել  սկզբնական ներդրվող գումար
ԱՄՆ դոլար 5,000.00 մինչև 20,000.00 սկզբնական ներդրվող գումար 20,001.00-ից մինչև 50,000.00 սկզբնական ներդրվող գումար 50,001.00 և ավել  սկզբնական ներդրվող գումար
Եվրո 5,000.00 մինչև 20,000.00 սկզբնական ներդրվող գումար 20,001.00-ից մինչև 50,000.00 սկզբնական ներդրվող գումար 50,001.00 և ավել  սկզբնական ներդրվող գումար

Նշված սահմանաչափերը վերաբերում են Բանկում հաճախորդի ունեցած բոլոր ավանդների հանրագումարին։

Քարտը կարող է տրամադրվել ավանդատուին կամ նրա կողմից Բանկ ներկայացված այլ անձի։

Քարտերի ժամկետը լրանալու դեպքում դրանք կարող են վերաթողարկել նույն պայմաններով, եթե առկա է աղյուսակում նշված սահմանաչափերին համապատասխան գործող ավանդ կամ քարտի գործողության ժամկետում ապահովվել է նվազագույնը 500,000 դրամի շրջանառություն։

Նախկին պայմաններ

Կարևոր է իմանալ
  • Ավանդատուի համար բանկային հաշիվները բացվում են անվճար։ Պայմանագիրը մարվելուց 1 ամիս անց պայմանագրի չկնքման պարագայում, ընթացիկ հաշիվը դառնում է վճարովի՝  ըստ բանկում գործող սակագնի։
  • Քարտային հաշիվները բացվում են անվճար՝ համաձայն ավանդատուներին պլաստիկ քարտերի տրամադրման պայմանների։ Պայմաններին կարող եք ծանոթանալ «Պլաստիկ քարտեր ավանդատուներին» բաժնում։  
  • Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդի գումարին կամ հաճախորդի կողմից նշված բանկային կամ քարտային հաշվին։
  • Տոկոսագումարները վճարվում են տվյալ ավանդատեսակի համար սահմանված սկզբնական նվազագույն գումարի և ավանդի գործողության ընթացքում կատարված ավանադին համալրումների/ տոկոսի կապիտալացումների/ կամ  նվազեցումների հիման վրա։
  • Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
  • Երբ ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև ավանդային պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուի տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով: 
  • Երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով: Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է այլ բան։
  • Հաշվարկված տոկոսները վճարման պահին ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, ընդ որում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն այս դեպքում հանդիսանում է հարկային գործակալ` եկամտային հարկի գծով։
  • Ավանդային հաշվին կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
  • Եթե ավանդային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո ԱՎԱՆԴԱՏՈՒՆ չի պահանջում վերադարձնել ԱՎԱՆԴԸ, ապա ԱՎԱՆԴԻ գումարը ԲԱՆԿԸ փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: Պայմանագրով նախատեսված ժամկետում տոկոսն ԱՎԱՆԴԱՏՈՒԻ կողմից չստանալու դեպքում, ԲԱՆԿՆ այդ գումարը փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների:
  • Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը ավանդատուն ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել։
  • ԿՈՂՄԵՐԻ միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ԱՎԱՆԴԱՏՈՒՆ իրավունք ունի նաև ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ բխող իր պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը։ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ստորագրմամբ ԱՎԱՆԴԱՏՈՒՆ տեղեկացվում է նաև, որ ԲԱՆԿԸ մինչև 07.09.2020թ.-ը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 300.000 ՀՀ դրամը չգերազանցող գույքային պահանջների վերաբերյալ կայացրած որոշումները վիճարկելու իրավունքից։
  • Հաշվի նվազագույն մնացորդի չափ չի սահմանվում, ինչպես նաև հաշվից գանձվելիք կամ ավանդատուի կողմից վճարվելիք սակագներ և տուժանքներ առկա չեն ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածում։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ֆիզիկական անձանց կողմից ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 5 միլիոն ՀՀ դրամ: Ավանդատուից ոչ մի գործողություն չի պահանջվում իր ավանդը երաշխավորելու համար: Ավանդ դնելու պահից այն համարվում է երաշխավորված:

Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ավանդի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

Ուշադրություն՝ Ձեր ստացված տոկոսագումարից պահվում է եկամտահարկ՝ 10%-ի չափով:

Օրական կտրվածքով հաշվարկվող տոկոսագումար (Կուտակային ավանդի դեպքում հաշվարկը իրականացվում է վերջնական ավանդի հանրագումարի նկատմամբ) 0 դր.
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկվող ընդհանուր տոկոսային եկամուտ 0 դր.
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուին փաստացի վճարվող զուտ տոկոսային եկամուտ (10 % եկամտային հարկի գումարը նվազեցված) 0 դր.
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 11.08.2020 | 15:13

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: