-80.000.000 (ութսուն միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարով ավանդների ներգրավման դեպքում տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:
Ծանուցում.
- Տոկոսների վճարումն իրականացվում է ըստ հաճախորդի ցանկության` ամսական, եռամսյակային կամ պայմանագրի վերջում:
-Պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մի մասը ետ պահանջելու դեպքում հաշվարկվում է տարեկան 0.01 (զրո ամբողջ զրո մեկ հարյուրերորդական) տոկոսադրույք, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են վերադարձվող ավանդի գումարից:
-Կուտակված տոկոսագումարները չեն հաշվեգրվում ավանդի գումարին։
Եթե ավանդային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո ԱՎԱՆԴԱՏՈՒՆ չի պահանջում վերադարձնել ԱՎԱՆԴԸ, ապա ԱՎԱՆԴԻ գումարը ԲԱՆԿԸ փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների:
Պայմանագրով նախատեսված ժամկետում տոկոսն ԱՎԱՆԴԱՏՈՒԻ կողմից չստանալու դեպքում, ԲԱՆԿՆ այդ գումարը փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: