Օնլայն բանկինգ
ԱՊՊԱ

ԱՊՊԱ

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում ֆինանսաբանկային ծառայություններին կից տրամադրվում են ԱՊՊԱ պայմանագրեր (Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) ։ Ծառայությունը հասանելի է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բոլոր մասնաճյուղերում։ 

 

Սակագներ

ԱՊՊԱ պայմանագրի նվազագույն և առավելագույն սահմանաչափերին կարող եք ծանոթանալ այստեղ

Պահանջվող փաստաթղթեր

Ավտոնեքենայի (ԱՏՄ) սեփականատիրոջ, նրա կողմից լիազորված անձի և վարորդների փաստաթղթեր․

  • Վարորդ/ներ/ի անձնագրեր
  • Վարորդ/ներ/ի սոցիալական ապահովության քարտ/եր (առկայության դեպքում)
  • Վարորդ/ներ/ի վարորդական վկայական/ներ;
  • ԱՏՄ տեխ. անձնագիր կամ մաքսային հայտարարագիրը (ներմուծման դեպքում)
  • Լիազորագիր, եթե ապահովադրի անունից հանդես է գալիս լիազորված անձ
  • ԱՏՄ առք ու վաճառքի պայմանագիր (նոտարական կարգով վավերացված), եթե սեփականատերը տեխ. անձնագրում նշված անձը չէ և ԱՏՄ առք ու վաճառքը իրականացվել է մինչև 01.07.2010թ

Բանավոր հայտնվող տեղեկատվություն․

  • ԱՏՄ սեփականատիրոջ/Ապահովադրի փաստացի բնակչության հասցե;
  • ԱՏՄ սեփականատիրոջ/Ապահովադրի հեռախոսի համար;
  • ԱՏՄ սեփականատիրոջ/Ապահովադրի էլեկտրոնային փոստի հասցե;
  • ԱՏՄ վազքը;
  • ԱՏՄ շահագործման նպատակը (անձնական, ծառայողական, հանրային տրանսպորտ, առևտրային օգտագործման)
  • ԱՏՄ Շահագործման հիմնական վայրը (մարզ, Երևան/գյուղական, քաղաքային)
Օգտակար տեղեկատվություն

ԱՊՊԱ պայմանագիրը, բացի անիվավոր տրանuպորտային միջոցներից, պարտադիր է նաև․

  • մարդատար ավտոմոբիլների համար
  • ավտոբուսների, միկրոավտոբուսների համար
  • բեռնատարների համար
  • մոտոցիկլետների համար
  • քարշակների համար

ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են սեփական տրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով մյուս` տուժող կողմին պատճառված հետևյալ վնասները.

  • անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), ինչպես նաև տուժողի մահ
  • տուժողի գույքին պատճառված վնասներ:

ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը կախված է հետևյալ գործոններից.

  • ՏՄ-ի տեսակը (մարդատար, բեռնատար և այլն)
  • ՏՄ-ի շարժիչի հզորությունը
  • ՏՄ-ի օգտագործման նպատակը (անձնական, ծառայողական, տաքսի և այլն)
  • Պայմանագրի ժամկետը
  • Բոնուս-Մալուս դասը:
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 10.10.2019 | 11:01

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: