Օնլայն բանկինգ
Կանաչ վարկ

Կանաչ վարկ

Կիսվել`

«Կանաչ» վարկեր փոքր և միջին բիզնեսի համար «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակում:

 

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    500,000,000 ՀՀ դրամ

  • Առավելագույն ժամկետ

    60 ամիս

  • Տոկոսադրույք

    10%

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։ 

Նպատակ
  • Կապիտալ ներդրումներ
  • Հիմնական միջոցների ձեռքբերում
  • Շրջանառու (էներգաէֆեկտիվ) միջոցների համալրում
  • Էներգածառայություն
  • Գյուղատնտեսություն (գյուղ.տեխնիկայի ձեռքբերում, ջերմոցներ)
Վարկի արժույթ

ՀՀ դրամ 

Վարկի նվազագույն գումար*

1․000․000 ՀՀ դրամ

Վարկի առավելագույն  գումար*

500.000.000 ՀՀ դրամ

Առավելագույն ժամկետ

Մինչև 60 ամիս

Վարկի տարեկան տոկոսադրույք 10 %
Վարկ/գրավ հարաբերություն Լիկվիդային արժեքի 70%
Վարկի ապահովման միջոց (գրավ) Գրավ կարող են հանդիսանալ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույք
Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ/անկանխիկ
Վարկի և տոկոսագումարի մարման եղանակ Մայր գումարի և տոկոսագումարների մարումները կարող են սահմանվել ամսական մեկից երկու անգամ՝ անուիտետային կամ մայր գումարների հավասարաչափ մարումների եղանակով
Վարկային հայտի ուսումնասիրության և վարկային փաթեթի կազմման և սպասարկման միանվագ վճար Չի գանձվում
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.07%
ժամկետանց մայր գումարի գծով տույժ Օրական 0.06%
Վարկի վաղաժամ մարման տույժ Չի կիրառվում

*ՀՀ տնտեսության վրա էական դրական ազդեցություն ունեցող ներդրումների դեպքում վարկի գումարը կարող է հասնել մինչև 1,000,000,000 ՀՀ դրամի։

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Նախկին պայմաններ

Ֆինանսավորման ուղղություններ

Ջեռուցման և օդափոխության համակարգեր

  • Գազային տաքացուցիչի ձեռքբերում
  • Ձեռուցման համակարգերի պոմպերի տեղադրում
  • Օդորակման և օդափոխության համակարգերի, սարքավորումների ձեռքբերում և տեղադրում
  • Արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջեռուցման համակարգերի ձեռքբերում և տեղադրում։

Լուսավորության համակարգեր

  • Էներգախնայողական լուսավորության համակարգերի և պարագարների ձեռքբերում

Հովացման համակարգեր

  • Կոմերցիոն գործունեության մեջ օգտագործվող հովացման և սառեցման տեխնիկայի ձեռքբերում
  • Հովացման խցիկների ձեռքբերում
  • Սառեցման խցիկների ձեռքբերում։

Կառուցված շինության բարելավում (վերանորոգում)

  • Կառուցված պատերի և տանիքի ջերմամեկուսացում
  • Պատուհանների և դռների տեղադրում։

Սննդի պատրաստման սարքավորումներ

  • Սննդի արդյունաբերության խառնիչներ
  • Սննդի պատրաստման վառարաններ։

Տրանսպորտ

  • Բեռնատարների ձեռքբերում
  • Շինարարական տեխնիկայի ձեռքբերում
  • Էլեկտրական ամբարձիչներ
  • Էլեկտրոմոբիլների ձեռքբերում
  • Հիբրիդային ավտոմեքենաների ձեռքբերում։

Շարժիչներ և պոմպեր

  • Օդի և ջրի պոմպեր
  • Էլեկտրական շարժիչներ։

Գյուղատնտեսական տեխնիկա

  • Տրակտորներ
  • Կոմբայններ
  • Ջերմոցի ապակիներ։

Այլ սարքավորումներ

  • Տպագրական մեքենաներ

Արևային էներգիա

  • Ֆոտովոլտային համակարգեր
  • Արևային ջրատաքացուցիչ համակարգեր։

Բացի վերոնշյալներից հնարավոր է նաև Բանկի կողմից չարգելված էներգախնայող այլ ոլորտների ֆինանսավորում:

Պահանջվող փաստաթղթեր (Միկրո և փոքր բիզնես)

Անհատ ձեռնարկատերեր

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ
  2. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
  3. Անձնագրի և սոց.քարտի պատճենները
  4. Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության)
  5. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։,
  6. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  7. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին 
  8. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
  2. Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանիքի անդամ։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1.  Վարկային հայտ
  2. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  3. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)
  4. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին
  5. Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

Իրավաբանական անձ

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում`Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  5. Տնօրենի և 25% փայամասնակցությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
  6. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  7. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)
  8. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին 
  9. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում`Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
  3. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  4. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ սոց հատկացում,եկամտահարկ)
  5. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին։

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

Պահանջվող փաստաթղթեր (Միջին և խոշոր բիզնես)

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵԺՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  5. Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
  6. Սեփականատերերի, մասնակիցների, բաժնետերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր` անուն, ազգանունը (անվանումը), գտնվելու կամ բնակվելու հասցեն, ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակները։ Սույն Կարգի իմաստով փոխկապակցված են համարվում “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձինք
  7. Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` լիցենցիաներ, սերտեֆիկատներ, հավաստագրեր և այլն
  8. Տեղեկանք ՏՀՏ-ից բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)։
  9. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության բացված տեսքով)
  10. Հիմնական միջոցների ցուցակ մնացորդային արժեքով, ապրանքանյութական պաշարների մնացորդ` հումք, նյութեր և պատրաստի արտադրանք (ըստ անհրաժեշտության)
  11. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։
  12. Այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվների շարժի քաղվածքներ
  13. Գործող պայմանագրեր և համաձայնագրեր` իրացման, մատակարարման, վարձակալության և այլն, հաշիվ ապրանքագրեր` ներմուծման և արտահանման
  14. ՏՀՏ-ի կողմից իրականացված վերջին ստուգման ակտը կամ Աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (ըստ անհրաժեշտության)։

ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ

  1. Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր
  2. Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ  ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ
  4. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)
  5. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի մուտքագրմանը հաջորդող 3-15 աշխատանքային օրերի ընթացքում։
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է (տեղեկացվում է) մեկօրյա ժամկետում։
  • Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է  15 աշխատանքային  օր: Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:

Վարկի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․

  • Դատական և վարկի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տոկոսները
  • Վարկի մայր գումարը։

Վարկային հայտի բավարարման գործոններ

Բանկ դիմած պոտենցիալ վարկառուի կողմից փաստաթղթերի ցանկով պահանջվող ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելու և վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց առաջարկվող գրավը Բանկի կողմից ընդունելի լինելու դեպքում, վարկունակությունը գնահատելու ժամանակ՝ Բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու և Լիազոր մարմնի կողմից դրական որոշում կայացնելու դեպքում, վարկային հայտը բավարարվում է:

Վարկային հայտի մերժման գործոններ

  • Փաստաթղթերի ցանկով պահանջվող ամբողջական փաթեթը Բանկ չներկայացնելը կամ թերի ներկայացնելը սահմանված ժամկետում։
  • Բիզնեսի գնահատման ժամանակ ֆինանսական ցուցանիշների անհամապատասխանությունը Բանկի կողմից սահմանված չափանիշներին։
  • Ժամկետանց կամ անհուսալի գործող/մարված վարկային պարտավորությունների առկայությունը։
  • Ինչպես նաև սուբյեկտիվ և օբյեկտիվ այլ նկատառումներից ելնելով։

Բանկը Վարչության որոշմամբ կարող է փոփոխել վարկի մարման ժամկետը և  ետ պահանջել վարկի գումարը, եթե՝

  • Բանկի հիմնավոր կարծիքով  որևէ օրենքի, միջազգային պայմանագրի կամ նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում վարկի նպատակային օգտագործումը դառնում է անօրինական։
  • Վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար և/կամ չի կատարում վարկային պայմանագրով իր վրա դրված որևէ պարտականություն։
  • Վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է։
  • Եթե Բանկի հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ՝ դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարեցում։
  • Առանց Բանկի նախնական համաձայնության վարկառուն ստանձնել է այնպիսի պարտավորություն, որի համար համաձայն պայմանագրի պահանջվում է Բանկի համաձայնությունը։
  • Եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց։
  • Եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի բնականոն իրականացմանը։
Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։  

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

Վարկային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 02.09.2020 | 15:58

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: