ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հարգելի հաճախորդ

Ցանկացած անձ իրավունք ունի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վերաբերյալ ստանալ ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև ՙԱրժեթղթերի շուկայի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճենները: Օրենքները կարող եք գտնել` սույն կայքի ՙԿարգավորում՚ բաժնում: Վերոնշված տեղեկություններն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն տրամադրում է գրավոր դիմումի հիման վրա: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ էլեկտրոնային հասցեով` araratbank@araratbank.am, կամ փոստով` ՀՀ, ք. Երևան, Պուշկինի 19 հասցեով: Թղթային մեկ տպագիր էջի համար գանձվում է վճար 10 ՀՀ դրամի չափով և փաստաթղթերը տրամադրվում են վճարումը կատարելուց հետո 5 հինգ աշխատանքային օրվա ընթացքում բանկի գլխամասային գրասենյակում (ք. Երևան, Պուշկինի 19), էլեկտրոնային առաքման դեպքում` անվճար երեք աշխատանքայի օրվա ընթացքում,բացառությամբ՝ Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 120-րդ հոդվածներով սահմանված տեղեկությունների, որոնք տրամադրվում են անվճար՝ ոչ ուշ, քան գրավոր դիմումի ներկայացմանը հաջորդող աշխատանքային օրը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում Ձեր կողմից ներկայացված բողոքը կդիտարկվի համաձայն «Հաճախորդներից  ստացված  բողոքների  և դիմում-առաջարկությունների  հետ տարվող աշխատանքների» կարգի:Միառժամանակ հայտնում ենք որ` Ձեր բողոք-պահանջները կարող եք ներկայացնել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
0010, ՀՀ, ք. Երեւան, Պուշկինի 19
Հեռ.` 37410 54 79 84
Էլ. փոստ: complaints@araratbank.am
Ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու բանկի եւ հաճախորդի միջեւ կնքվող գործարքից բխող պահանջները ֆինանսական հաշտարարին:


 Հայտ

 

 Ստացական

 

Ինչ անել, եթե բողոք ունեք


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի բողոքների ընդունման և քննության կանոններ

 

Հայտարարություն





Նախորդ էջ