Փոխանցումներ


Արագ դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով
Ծառայությունից օգտվելու համար`
  • Կկնքվի Քարտային հաշվի բացման, դեբետա-վարկային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիր և հեռախոսակապի միջոցով հաշվի համալրման համաձայնագիր:
  • Ձեզ կտրամադրվի միջազգային պլաստիկ քարտ Ձեր նախընտրած արժույթով:Visa Electron միջազգային պլաստիկ քարտ ընտրելու դեպքում քարտը կտրամադրվի 0 (զրո) ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով և առանց չնվազող մնացորդի սահմանման: 
    Քարտի տրամադրումը իրականացվում է Բանկում գործող պլաստիկ քարտերի տրամադրման գործընթացի համաձայն:
  • Visa Electron պլաստիկ քարտի ստացման օրվանից 6 ամսվա ընթացքում քարտապանի կողմից արագ դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարներն առնվազն երկու անգամ հեռախոսազանգի միջոցով քարտային հաշվին չմուտքագրվելու դեպքում, կգանձվի քարտի տարեկան սպասրկման վճար` քարտային հաշվի բացման պահին Բանկում գործող սակագներով սահմանված չափով:
Ուշադրություն. ծառայությունը մատուցվում է անվճար:*

Նախորդ աշխատանքային օրվա   17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա  9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30:

Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00:

Տվյալ աշխատանքային օրվա  ընթացքում 13:30 –ից  մինչև 17:30 հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:

կատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 59 23 23 հեռախոսահամարով:

Եթե ցանկանում եք խնայել Ձեր ժամանակը և օգտվել որակյալ բանկային ծառայություններից առանց Բանկ այցելելու, ապա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի այս առաջարկը Ձեզ համար է: Բավական է միայն հեռախոսազանգի միջոցով բանավոր հանձնարություն տալ Բանկի հեռախոսային կենտրոնի մասնագետին և հաշված րոպեների ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգերից գումարները կմուտքագրվեն Ձեր քարտային հաշվին:* Եթե փոխանցման արժույթը տարբերվում է Ձեր քարտային հաշվի արժույթից, ապա գումարը կփոխարկվի Ձեր կողմից նշված արժույթի Բանկում սահմանված փոխարժեքի համաձայն և կմուտքագրվի Ձեր կողմից նշված քարտային հաշվին:




Նախորդ էջ