Կոնսիերժ սերվիս


մեկ զանգ, բազում հնարավորություններ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է Կոնսիերժ Սերվիս նոր բարձրակարգ ծառայությունը: Բանկը հոգ է տանում ձեր հարմարավետ սպասարկման մասին և խնայում է ձեր ժամանակը: Մեր հատուկ վերապատրաստված մասնագետները կօգնեն ստանալ տեղեկատվություն և խորհրդատվություն ձեզ հետաքրքրող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև` իրականացնել պատվերների ամրագրում:

 





Դուք կարող եք անվճար օգտվել Կոնսիերժ Սերվիս ծառայությունից, եթե.

  • հանդիսանում եք ԷՄՍԻ ԳՈԼԴ (MC GOLD) և ՎԻԶԱ ԳՈԼԴ (VISA GOLD) քարտապան և այդ քարտերով նախորդող 6 (վեց) ամիսների ընթացքում միջին ամսական շրջանառություն կազմել է առնվազն 10,000 (տասը հազար) ԱՄՆ դոլար կամ 9,000 (ինը հազար) եվրո կամ դրանց համարժեք ՀՀ դրամ, կամ
  • Բանկի կողմից թողարկված ԷՄՍԻ ԳՈԼԴ (MC GOLD) և ՎԻԶԱ ԳՈԼԴ (VISA GOLD) քարտերով ունեք առնվազն 30.000 (երեսուն հազար) ԱՄՆ դոլարի (կամ ՀՀ դրամ) վարկային գիծ, կամ
  • Բանկում ունեք ներդրված ավանդ նվազագույնը 6 (վեց) ամիս ժամկետով և 50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար (կամ ՀՀ դրամ) գումարի:
  • հանդիսանում եք Վիզա Ինֆինիտ (Visa Infinite) քարտապան

Կոնսիերժ սերվիս ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել 060-37-67-05 հեռախոսահամարով:

Կոնսիերժ Սերվիսը (Concierge service) հաճախորդներին հնարավորություն է ընձեռում
Ճանապարհորդության ընթացքում խորհրդատվություն ստանալ ՀՀ-ում գործող բոլոր ավիաընկերությունների կողմից իրականացվող չվերթերի վերաբերյալ և համապատասխան խորհրդատվությունից հետո Ձեր նախընտրած ավիաընկերության միջոցով ամրագրել անհրաժեշտ տոմսերը: Պլաստիկ քարտի միջոցով ավիատոմսերի համար վճարումներ կատարելուց հետո Ձեր տոմսը կստանաք էլեկտրոնային տարբերակով:
Տեղեկատվություն ստանալ ՀՀ-ում ավտոմեքենաների վարձակալության վերաբերյալ և պատվիրել մինչև 7 (յոթ) նստատեղ ունեցող մեքենաներ, միկրոավտոբուսներ, հանդիսությունների համար նախատեսված մեքենաներ և բեռնատար մեքենաներ:
Տեղեկատվություն ստանալ ՀՀ-ում գործող հյուրանոցների պայմանների վերաբերյալ, իրականացնել համարների ամրագրում, ամրագրել ֆուրշետների և այլ հանդիսությունների պատվերներ:
Ստանալ տեղեկատվություն Հայաստանում գործող ռեստորանների վերաբերյալ և ամրագրել սեղաններ:
Ստանալ տեղեկատվություն Հայաստանում գործող բոլոր թատրոնների ներկայացումների, կինոթատրոնների ֆիլմացանկերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել տոմսերի ամրագրում:
Ստանալ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող նվերների, հուշանվերների և հնաոճ իրերի խանութների վերաբերյալ:

Վերոնշյալ բոլոր ծառայությունների մատուցումն իրականցվում է նաև արտերկրում:






Նախորդ էջ