Հեռախոսային կենտրոն




ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վերազինված հեռախոսային կենտրոնը հասանելի է Ձեզ շաբաթվա բոլոր օրերին` 24 ժամյա ռեժիմով:

Հեռախոսային կենտրոնը տրամադրում է տեղեկատվություն ծառայությունների պայմանների, հաշիվների մնացորդների և կատարված գործառնությունների վերաբերյալ:

Հեռախոսային կենտրոնն իրականացնում է արագ դրամական փոխանցումների մուտքագրում քարտային հաշիվներին ինչպես նաև սպասարկում է հաճախորդներին Կոնսիերժ Սերվիս ծառայության ներքո:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հեռախոսային կենտրոն հաճախորդները կարող են զանգահարել 59 23 23 հեռախոսահամարով :


Արագ դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով

 Հարգելի ՛ հաճախորդներ, եթե ցանկանում եք խնայել Ձեր ժամանակը և օգտվել որակյալ բանկային ծառայություններից առանց Բանկ այցելելու, ապա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի այս առաջարկը Ձեզ համար է: Բավական է միայն հեռախոսազանգի միջոցով բանավոր հանձնարարություն տալ Բանկի հեռախոսային կենտրոնի մասնագետին, և հաշված րոպեների ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգերից գումարները կմուտքագրվեն Ձեր քարտային հաշվին: Եթե փոխանցման արժույթը տարբերվում է Ձեր քարտային հաշվի արժույթից, ապա գումարը կփոխարկվի Ձեր կողմից նշված արժույթի` Բանկում սահմանված փոխարժեքի համաձայն, և կմուտքագրվի Ձեր կողմից նշված քարտային հաշվին:

Ուշադրություն` «Արագ դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով » ծառայության մատուցման պայմանները չեն գործում “Money Gram” համակարգի համար:

Ծառայությունից օգտվելու պայմաններ




Նախորդ էջ