ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ



ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է  Հայաստանում միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատարներից մեկը: Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակներում Բանկը չորս անգամ` 2010, 2011 , 2013 և 2014 թվականներին, ճանաչվել է ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում:

Հաճախորդներին Բանկն առաջարկում է միջազգային առևտրի ֆինանսավորման մի շարք լուծումներ, որոնք կօգնեն իրականացնել արտաքին առևտրային գործառնություններ, տնտեսել միջոցները և նվազագույնի հասցնել առկա ռիսկերը:

Փորձառու մասնագետների թիմը, ի շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ կիրառվող անհատական մոտեցման, առաջարկում է միջազգային առևտրի ֆինանսավորման այն գործիքը, որն առավելագույնս հաշվի է առնում հաճախորդի շահերը:

 

Միջազգային առևտրի ֆինանսավորում.

Փաստաթղթային ակրեդիտիվ Ակրեդիտիվը միջազգային առևտրում լայնորեն կիրառվող վճարային գործիք է, որի դեպքում հաճախորդի (գնորդի) Բանկը պարտավորվում է վերջինիս հաշվին վճարել վաճառողին ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման դիմաց` մատակարարի կողմից ակրեդիտիվում նշված փաստաթղթերի ներկայացման և պահանջների բավարարման դեպքում:

Փաստաթղթային ակրեդիտիվի նկարագրություն

Փաստաթղթային ակրեդիտիվով գործառնությունների սակագներ

Փաստաթղթային ակրեդիտիվի տրամադրման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Բանկային երաշխիք Բանկային երաշխիքը պարտավորությունների կատարման ապահովման միջոց է: Այն իրենից ներկայացնում է պարտապանի (պրինցիպիալի) խնդրանքով Բանկի կողմից տրամադրված գրավոր պարտավորություն, որով Բանկը պարտավորվում է երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան պրինցիպալի պարտատիրոջը (բենեֆիցիարին) վճարել երաշխիքով սահմանված գումարը` վերջինիս կողմից երաշխիքի պայմաններին համապատասխանող գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում: 

Բանկային երաշխիքի նկարագրություն

Բանկային երաշխիքով գործառնությունների սակագներ

Բանկային երաշխիքի տրամադրման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Փաստաթղթային ինկասո

 

Միջազգային առևտրում փաստաթղթային ինկասոն վճարման եղանակ է, որի դեպքում Բանկը հաճախորդի (վաճառողի) հանձնարարականի համաձայն պարտավորվում է վերջինիս հաշվին ստանալ դրամական միջոցներ ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման դիմաց: Բանկը վճարման որևէ պարտավորություն չի ստանձնում այլ կատարում է միայն փաստաթղթերը փոխանցողի դեր: 

Փաստաթղթային ինկասոյի նկարագրություն

Փաստաթղթային ինկասոյով գործառնությունների սակագներ

Առևտրի ֆինանսավորման կարճաժամկետ վերականգնվող վարկեր (RCA) Այս գործիքն այն ներմուծող կամ արտահանող հաճախորդների համար է, որոնք ունեն ժամանակավոր իրացվելիության խնդիր: Վարկերը տրամադրվում են մատչելի տոկոսադրույքով, 6-ից 18 ամիս  ժամկետով:

Վարկերի տրամադրման պայմաններ


Առևտրի ֆինանսավորման օնլայն դասընթաց հաճախորդների համար




Նախորդ էջ