Ավանդ “ԱՐԱՐԱՏ ԲԻԶՆԵՍ” իրավաբանական անձանց համար



“ԱՐԱՐԱՏ ԲԻԶՆԵՍ” ավանդատեսակը հաճախորդին հնարավորություն է տալիս ոչ միայն համալրել ավանդային հաշիվը , այլ նաև կատարել այդ հաշվից ելքագրումներ` սկզբնական գումարի մինչև 20 տոկոսը` պահպանելով տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկված տոկոսագումարները:    

Պայմանները`
 

Ավանդի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար:

 

Ավանդի նվազագույն գումար

500,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար:

Ավանդի սկզբնական առավելագույն գումար

100,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար:

Ավանդի ժամկետ

31-90 օր, 91-180 օր, 181-270 օր, 271-365 օր, 366-1100 օր:

Տոկոսների հաշվեգրումը

Բանկն ավանդի վրա տոկոսներ է հաշվեգրում Ավանդի հաշվի փաստացի  օրական մնացորդի նկատմամբ,  Ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև գումարն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդային հաշվից այլ հիմքերով ելքագրելու օրվան նախորդող օրը` տարին ընդունելով 365 օր, իսկ նահանջ տարին` 366 օր :

Տոկոսների վճարման կարգը

Տոկոսների վճարումն իրականցվում է անկանխիկ, հաճախորդի բանկային/քարտային* հաշիվներին հաճախորդի ընտրությամբ:

Եթե վճարման օրը համընկնում է Բանկի ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վճարումն իրականացվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

Տոկոսների վճարման հաճախականություն

Ամսեկան, եռամսյակային, ժամկետի վերջում` Հաճախորդի ընտրությամբ:

Կապիտալացում

Թույլատրվում է:

 

Ավանդի համալրում (գումարի ավելացում` գործող պայմաններով)

Ավանդատուի կողմից համալրումները Ավանդին կարող են կատարվել Պայմանագրով նախատեսված Ավանդի ամբողջ ժամկետի միայն առաջին կեսի ընթացքում, բացառությամբ 31-90 օր ժամկետով ներդրված Ավանդի, որի դեպքում համալրում չի թույլատրվում: 

Համալրվող

գումարի

սահմանափակում

Ավանդի առավելագույն հանրագումարը համալրումներից հետո չի կարող գերազանցել Ավանդի սկզբնական գումարի կրկնապատիկը (ավելի քան 2 անգամ): 

Ավանդից ելքագրում (գումարի մասնակի ետ կանչում)

 

Ավանդատուի կողմից Ավանդի գումարը ներդնելուց մինչև 31 (երեսունմեկ) օրը լրանալը ներդրված Ավանդի սկզբնական գումարի առավելագույնը 20%-ը հետ պահանջելու դեպքում, ինչպես նաև Ավանդի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում ելքագրվող գումարի նկատմամբ վերահաշվարկվում է տարեկան 0.01 տոկոսի չափով տոկոսագումարներ Ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար:

Ավանդատուի կողմից Ավանդի գումարը ներդնելուց 31-365 օր ժամանակահատվածում ներդրված Ավանդի սկզբնական գումարի առավելագույնը 20%-ը հետ պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ հաշվարկվում են տոկոսագումարներ Ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար Բանկում այդ պահին գործող տվյալ ժամանակահատվածի համար սահմանված իրավաբանական անձանց «Ժամկետային» ավանդի տոկոսադրույքներով, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են վերադարձվող Ավանդի գումարից:

Ավանդատուի կողմից Ավանդի գումարը ներդնելուց 366 օրը լրանալուց հետո ներդրված Ավանդի սկզբնական գումարի առավելագույնը 20%-ը հետ պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ հաշվարկվում են տոկոսագումարներ Ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար`  գործող տոկոսադրույքներով:

 



Ծանուցում. 
*Հաճախորդի ցանկությամբ վերջինիս տրամադրվում է MasterCard Business պլաստիկ քարտ: 
Քարտի տարեկան սպասարկման վարձ` 5 000 ՀՀ դրամ, 
Քարտի չնվազող մնացորդ չի սահմանվում: 
Քարտի տրամադրման պայմանները գործում են քարտի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում (2 տարի): 

Ավանդի Արժույթ

Տոկոսների վճարման հաճախականություն

Ավանդի ժամկետ

31–90 օր

91–180 օր

181-270 օր

271-365 օր

366-1100 օր

ՀՀ դրամ

Ամսական/

եռամսյակային/

ժամկետի վերջում

4.75%

 

*+0.25%=5.00%

5.75%

 

*+0.25%=6.00%

7.75%

 

*+0.25%=8.00%

9,75%

 

*+0.25%=10.00%

10.00%

 

*+0.25%=10.25%

*20.000.000 ՀՀ դրամ և ավելի գումարից ավելի սկզբնական գումարով Ավանդի ներգրավման դեպքում տոկոսադրույքները  սահմանվում են` համապատասխան ժամկետի տոկոսադրույք + 0.25%:

ԱՄՆ դոլար

Ամսական/

եռամսյակային/

ժամկետի վերջում

31–90 օր

91–180 օր

181-270 օր

271-365 օր

366-1100 օր

0.25%

*+0.25%=0.50%

1.50%

*+0.25%=1.75%

2.50%

*+0.25%=2.75%

3.75%

*+0.25%=4.00%

4.50%

*+0.2%=4.75%

*50.000 ԱՄՆ դոլար և ավելի սկզբնական գումարով Ավանդի ներգրավման դեպքում տոկոսադրույքները սահմանվում են` համապատասխան ժամկետի տոկոսադրույք + 0.25%:






Նախորդ էջ