Լիզինգային ծրագիր՝ սննդամթերքի փոխադրման տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար


 

Սույնով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հայտնում է իր պատրաստակամությունը ՀՀ Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության հետ համատեղ իրականացնել Ավտոտրանսպորտային միջոցների ֆինանսավորում, տրամադրելով` Ֆինանսական վարձակալություն (Լիզինգ) և վարկ:

Ֆինանսական վարձակալության (Լիզինգի) համար սահմանել հետևյալ պայմանները` 

  • Լիզինգի արժույթը` ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ,
  • Լիզինգի տարեկան տոկոսադրույքը`

ա) ԱՄՆ դոլարի դեպքում` սկսած 4.5 (չորս ամբողջ հինգ) տոկոս,

բ) ՀՀ դրամի դեպքում` սկսած 10 (տասը) տոկոս

  • Կանխավճարի չափ` 20 (քսան) տոկոս,
  • Լիզինգի ժամկետը` մինչև 7 (յոթ) տարի.

Նշենք, որ Լիզինգի առարկան ենթակա է պարտադիր ապահովագրման: 

Վարկերի համար սահմանել վերոգրյալ պայմանները` առանց կանխավճարի և գրավի առկայության ապահովմամբ: 

Ինչպես նաև փաթեթի կազմման և սպասարկման միանվագ վճար, իսկ վարկի դեպքում նաև վաղաժամ մարման տուգանք չի գանձվի:




Նախորդ էջ