ԼԻԶԻՆԳ


Տրանսպորտային միջոցներ


   

Սարքավորումներ


   

Անշարժ գույք


             

 

 ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ 

Ֆինանսական վարձակալությունը կամ լիզինգը

տարածված է ամբողջ աշխարհում, իսկ զարգացած երկրներում այն կազմում է տնտեսության մեջ իրական ներդրումների 50%-ից ավելին:

Եթե Դուք ցանկանում եք զարգացնել Ձեր բիզնեսը` համալրել ձեռնարկությունը նոր տեխնիկայով, ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ կամ անշարժ գույք, սակայն դրա համար չունեք բավարար միջոցներ, ապա կարող եք օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ առաջարկած ֆինանսական լիզինգից: Դիմելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ` Դուք հնարավորություն կունենաք համալրել Ձեր հիմնական միջոցները, առանց անշարժ գույքի կամ որևէ այլ սեփականության գրավադրման, ինչպես նաև վարձակալության ժամկետի ավարտին (կամ ժամկետի ընթացքում) գնել լիզինգի առարկան:

Բանկի կողմից ֆինանսական վարձակալության (լիզինգային) գործառնությունների իրականացման պայմանները.
Տրանսպորտային միջոցների լիզինգ
Ֆինանսավորվում են հետևյալ տրանսպորտային միջոցների ձեռք բերումները`
  • տաքսի ծառայության համար
  • ծառայողական
  • առաքման ծառայության համար
Բեռնատար մեքենաներ
  • ինքնաթափեր
  • սառցարան-կցորդներ
  • բեռնափոխադրման մեքենաներ
Շինարարական մեքենաներ
  • ամբարձիչներ
  • վերամբարձ կռունկներ
  • բետոնախառնիչներ
  • ջրատար մեքենաներ
  • շինարարական տեխնիկա
Տուրիստական մեքենաներ
  • ավտոբուսներ
  • միկրոավտոբուսներ
  • երթուղային
Սարքավորումների լիզինգ
Ֆինանսավորվում են հետևյալ սարքավորումների ձեռք բերումները`
Արդյունաբերական և էներգետիկայի սարքավորումներ,
  • հոսքագծեր 
  • մինի գործարաններ 
  • տպագրական սարքավորումներ 
  • գեներատորներ և տուրբիններ 
  • այլ մասնագիտացված սարքավորումներ
Առողջապահական սարքավորումներ
  • ստոմատոլոգիական աթոռներ և սարքավորումներ
  • դիագնոստիկ և պրոֆիլակտիկ սարքավորումներ
  • այլ բժշկական սարքավորումներ
Առևտրի սպասարկման միջոցներ
  • սարքավորումներ սուպերմարկետների համար
  • ռեստորանային և խոհանոցային սարքավորումներ
  • այլ սարքավորումներ
Անշարժ գույքի լիզինգ
Ֆինանսավորվում են հետևյալ անշարժ գույքերի ձեռք բերումները`
  • Հասարակական նշանակության անշարժ գույքի լիզինգ (առևտրի սպասարկման տարածքներ, վարսահարդարման սրահներ, հասարակական սննդի սպասարկման տարածքներ, գրասենյակային տարածքներ, ֆինանսական գործունեություն և այլ ծառայություններ իրակացնելու տարածքներ)
  • Արտադրական նշանակության անշարժ գույքի լիզինգ (գործարաններ, ֆաբրիկաներ, պահեստային տարածքներ)

 

Տրամադրման ընդհանուր պայմաններ

Լիզինգի տեսակը

Տրամադրման արժույթ

Նվազա-
գույն տոկո-
սադրույք

Առավելագույն Ժամկետները

Լիզինգի փաթեթի կազմման, սպասարկ-
ման
միանվագ վճար

Սարքավո-րում
ների ձեռքբերում

Անշարժ գույքի ձեռքբերում

Միկրո (մինչև 8.000.00 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը չգերազանցող)

ՀՀ դրամ

16%

6-ից մինչև 60 ամիս

6-ից մինչև 120 ամիս

1%, նվազագույնը 50.000 ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

13%

Միդիում լիզինգ (8.000.001 -35.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ)

ՀՀ դրամ

16%

0.5%, նվազագույնը 80.000 ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

11%

Էքստրա լիզինգ (35.000.001 -120.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ)

ՀՀ դրամ

16%

0.5%, նվազագույնը 200.000 ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

11%

Անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց(այսուհետ` Լիզինգառու) կողմից ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով Լիզինգի տրամադրման պայմաններ

Լիզինգի նպատակ

ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերում

Լիզինգի արժույթ

ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ

Լիզինգի գործողության ժամկետ

մինչև 7 տարի

Տարեկան տոկոսադրույք

ԱՄՆ դոլար

ՀՀ դրամ

սկսած 8%-ից

սկսած 10%-ից

Կանխավճարի չափ

20%

Փաթեթի կազմման և սպասարկման վճար

չի գանձվում

Լիզինգի առարկան ենթակա է ապահովագրման լիզինգի գործողության ողջ ժամանակահատվածում` Լիզինգառուի կողմից


Ծանուցում

1. Վարձակալը պարտավորվում է վճարել լիզինգի առարկայի նախնական արժեքի նվազագույնը 20 տոկոսի չափով կանխավճար և լիզինգի առարկայի տեղափոխման` ներառյալ բեռնման և բեռնաթափման, մաքսազերծման, ինչպես նաև մինչև լիզինգի առարկան վարձակալին հանձնելու պահն այդ նպատակով Բանկի կատարած վճարների հանրագումարի 20 տոկոսի չափով վճար

2. Վարձակալը կարող է վարձակալության ժամկետի ընթացքում բանկից ձեռքբերել լիզինգի առարկան` վճարելով տվյալ պահին ֆինանսական լիզինգի ընդհանուր արժեքի մնացորդը և հաշվարկված տոկոսավճարը:

3. Ժամկետից շուտ լիզինգի պայմանագրի գործողությունը դադարեցնելու դեպքում և լիզինգի առարկայի գնման դեպքում հաճախորդը տույժ/տուգանք չի վճարում:

4. Լիզինգի առարկան ենթակա է պարտադիր ապահովագրման լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի չափով, լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի համար:

5. Վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո գույքը սեփականության իրավունքով անցնում է հաճախորդին:


6. Վարձակալի կողմից վճարման ենթակա ցանկացած այլ գումարի վճարում կատարելու ցանկացած ուշացման դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.3%: 

7. Վարձակալի կողմից ստանձնած լիզինգային պարտավորության լրացուցիչ ապահովման միջոց են հանդիսանում գույքի գրավը, երաշխիքը, երաշխավորությունը:

Հաճախորդի լիզինգի hայտը մերժվում է, եթե.

  • ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն,
  • ներկայացված փաստաթղթերը կամ փաստաթղթերում ներկայացված տվյալները չեն համապատասխանում իսկությանը,
  • առկա է հաճախորդի /նաև (երաշխավոր(ներ)ի)/ բացասական վարկային պատմություն (բացասական տեղեկություն է համարվում նախկինում ստանձնած պարտավորությունների գծով վերջին 12 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ քսան օր ժամկետանց օրերի առկայությունը),
  • հաճախորդի վարկունակության գնահատումը տվել է բացասական արդյունք,
  • ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հակասում է փաստացի գործունեության վայր կատարած այցելության ընթացքում բացահայտված հանգամանքներին /փաստերին/,
  • չի հիմնավորվում լիզինգի անհրաժեշտությունը։

Լիզինգի վարձավճարի հաշվարկի օրինակ`

Լիզինգի առարկայի ընդհանուր արժեք - 5 000 000 ՀՀ դրամ
Կանխավճար – 1 000 000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք - 16%
Մարման ժամկետ – 5 տարի
Ամսական վճարում –97 272,23 ՀՀ դրամ


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
Վարձակալի կողմից վարձավճարների և վարձակալության պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները ժամկետին չվճարվելու դեպքում նրա մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
Արտարժույթով տրամադրվող լիզինգի դեպքում, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցությունունենալ լիզինգի մարումների վրա:



Նախորդ էջ