Էսքրոու հաշիվ
Էսքրոու հաշիվը հատուկ բանկային հաշիվ է, որին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, անշարժ կամ շարժական գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը` դրա դեպոնացման պայմանով: Բանկը գումարը վճարում է պայմանագրում նշված կողմին` ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում: Եթե պայմանագրի կողմերից մեկը ստանձնած պարտավորությունները չի կատարում ժամկետին կամ կատարում է ոչ պատշաճ, էսքրոու հաշվի գումարը վերադարձվում է գումարը մուտքագրված կողմին:
Բանկը երաշխավորում է.
- էսքրոու հաշվին միջոցների դեպոնացումը,
- էսքրոու հաշվից միջոցների ժամանակին վճարումը շահառուին`
պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման
փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում:
Ծառայությունը տրամադրվում է և´ ֆիզիկական, և´ իրավաբանական անձանց:
ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ | ՍԱԿԱԳՆԵՐ* | |
Ֆիզիկական անձիք | Իրավաբանական անձիք | |
Հաշվի բացման և սպասարկման միջնորդավճար |
միանվագ 0.05% էսքրոու հաշիվ մուտքագրվող գումարից` նվազագույնը 10 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 200 000 ՀՀ դրամ |
միանվագ 0.1% էսքրոու հաշիվ մուտքագրվող գումարից` նվազագույնը 20 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 700 000 ՀՀ դրամ |
Էսքրոու հաշվի բացման և սպասարկման պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ յուրաքանչյուր համաձայնագրի կնքման միջնորդավճար |
10 000 ՀՀ դրամ | 15 000 ՀՀ դրամ |
Հաշվի փակում | անվճար | անվճար |
Հաշվից գումարի կանխիկացում |
համաձայն տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձանց այլ բանկային հաշիվներից կանխիկացման սակագների |
համաձայն տվյալ պահին Բանկում իրավաբանական անձանց այլ բանկային հաշիվներից կանխիկացման սակագների |
Հաշվից գումարի փոխանցում |
համաձայն տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձանց այլ բանկային հաշիվներից փոխանցումների սակագների | համաձայն տվյալ պահին Բանկում իրավաբանական անձանց այլ բանկային հաշիվներից փոխանցումների |
Հաշվից քաղվածքների տրամադրում |
համաձայն տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձանց այլ բանկային հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների | համաձայն տվյալ պահին Բանկում իրավաբանական անձանց այլ բանկային հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների |
Ծանուցում.
* Ներառյալ ԱԱՀ
էսքրո հաշվի բացման վարման, փակման ընթացակարգ և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Նախորդ էջ