«Ղեկավար կանայք բիզնեսում» վարկատեսակի տրամադրման պայմաններ


«Ղեկավար կանայք բիզնեսում» վարկատեսակի տրամադրման պայմաններ

Վարկառու

իրավաբանական անձիք, որոնց գործադիր տնօրենը իգական սեռի ներկայացուցիչ է և/կամ իգական սեռի ներկայացուցիչ անհատ ձեռնարկատեր

Վաղաժամ մարումների համար տույժեր չեն սահմանվում

Վարկի նպատակը

կրեդիտորական պարտքի մարում, հիմնական միջոցների ձեռքբերում, կապիտալ ներդրումների իրականացում, շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ ծախսերի իրականացում

Վարկի գումարը

մեկ վարկային հայտով վարկառուին վարկատեսակի շրջանակներում տրամադրվող վարկերի և վարկային գծերի հանրագումարը չպետք է պակաս լինի 3.000 (երեք հազար) Եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից, իսկ ներկայացված վարկային հայտով և վարկատեսակի շրջանակներում արդեն իսկ տրամադրված վարկերի մնացորդի ու վարկային գծերի գործող սահմանաչափերի հանրագումարը չի կարող գերազանցել 1.000.000 (մեկ միլիոն)  Եվրոյին համարժեք ՀՀ դրամը

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

մինչև 60  ամիս

Տարեկան տոկոսադրույքը

12%, յուրաքանչյուր տարվա մարտի 08-ից մինչև ապրիլի 07-ը ներառյալ տոկոսագումարների հաշվեգրում չի իրականացվում

Վարկային գծի տրամադրման պայմաններ

Վարկային գծի նպատակը

կրեդիտորական պարտքի մարում, շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ ծախսերի իրականացում

Վարկային գծի գումարը

մեկ վարկային հայտով վարկառուին վարկատեսակի շրջանակներում տրամադրվող վարկերի և վարկային գծերի հանրագումարը չպետք է պակաս լինի 3.000 (երեք հազար) Եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից, իսկ ներկայացված վարկային հայտով և վարկատեսակի շրջանակներում արդեն իսկ տրամադրված վարկերի մնացորդի ու վարկային գծերի գործող սահմանաչափերի հանրագումարը չի կարող գերազանցել 1.000.000 (մեկ միլիոն)  Եվրոյին համարժեք ՀՀ դրամը

Վարկային գծի արժույթը

ՀՀ դրամ

Վարկային գծի ժամկետը

մինչև  36  ամիս

Տարեկան տոկոսադրույքը

12%, չօգտագործված մասի վրա հաշվարկելով տարեկան 0% (զրո տոկոս) դրույքաչափ, յուրաքանչյուր տարվա մարտի 08-ից մինչև ապրիլի 07-ը ներառյալ տոկոսագումարների հաշվեգրում չի իրականացվում

Վարկատեսակի շրջանակներում ներմուծում իրականացնող Վարկառուների համար “ArCa GREEN LINE” վճարային պլաստիկ քարտի միջոցով օվերդրաֆտի տրամադրման պայմաններ

Օվերդրաֆտի նպատակը

մաքսային ձևակերպումների հետ կապված վճարումների իրականացում

Օվերդրաֆտի գումարը

մինչև 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ

Օվերդրաֆտի ժամկետը

մինչև  36  ամիս

Տարեկան տոկոսադրույքը

12%, չօգտագործված մասի վրա հաշվարկելով տարեկան 0% (զրո տոկոս) դրույքաչափ, վերջին 4 ամիսների ընթացքում սահմանաչափի հավասարաչափ նվազեցման պայմանով

Վարկատեսակի շրջանակում վարկային հայտի քննարկման վճար, վարկային փաթեթի կազմման և սպասարկման միանվագ վճար

չի գանձվում

Վարկ/գրավ հարաբերակցություն

որպես գրավ առաջարկվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի մինչև 80%-ի չափով

Վարկատեսակի շրջանակներում Վարկառուի դիմումի համաձայն լրացուցիչ ծառայությունների տրամադրման պայմաններ

Քարտ

Տարեկան  սպասարկման վճար

ArCa Classic

500 ՀՀ դրամ

Visa Electron

1 000 ՀՀ դրամ

«ՀԾ ինտերնետ Բանկ» համակարգի տրամադրում

անվճար

Վարկառուի կողմից արտարժույթով իրականացվող միջազգային փոխանցումներ

գործող սակագնից 20% զեղչված սակագնով

Բանկի և Վարկառուի միջև աշխատավարձային նախագծերով համագործակցության շրջանակներում Վարկառուի աշխատողներին օվերդրաֆտների տրամադրման պայմաններ

Օվերդրաֆտի գումարի առավելագույն չափը ամսական աշխատավարձի նկատմամբ  

400%

Օվերդրաֆտի ժամկետը

մինչև 24 ամիս, օվերդրաֆտի գործողության ողջ ժամանակահատվածում սահմանաչափի հավասարաչափ նվազեցման պայմանով

Տարեկան տոկոսադրույքը

13%-ից  մինչև 15%, 0% (զրո տոկոս)  շեղումով,  չօգտագործված մասի վրա հաշվարկելով տարեկան 0% (զրո տոկոս) դրույքաչափ


 




Նախորդ էջ