Միջազգային շուկաներից շրջանառու միջոցների համալրում


Վարկի նպատակ Անկանխիկ փոխանցման միջոցով միջազգային շուկաներից (մատակարարներից) շրջանառու միջոցների ձեռքբերում
Վարկի տրամադրում Անկանխիկ
Վարկի գումար Նվազագույնը 10 000 ԱՄՆ դոլար կամ համարժեք Եվրո
Վարկի ժամկետ

Մինչև 18 ամիս, որից 1-ից 12-րդ ամիսները ներառյալ`

նվազագույնը  6.75%, 13-ից 18-րդ ամիսները ներառյալ`  9%

Վարկի նվազագույն տոկոսադրույք/Վարկի և տոկոսագումարի մարման ձևը

1-ից 6-րդ ամիսները ներառյալ միայն տոկոսագումարի մարման իրավունքով,
իսկ 7-ից 18-րդ ամիսները ներառյալ մայր գումարի հավասարաչափ մարումներով
Տոկոսադրույքի հաշվառման ձևը Գումարի մնացորդի նկատմամբ, տարին ընդունելով 360 օր
Վարկի ապահովման միջոց (գրավ) Շարժական կամ անշարժ գույք: Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից`գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով:
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար` վարկի գումարից RCA-ի սահմանաչափ հաստատելու դեպքում (հաստատված սահմանաչափը ԱՄՆ դոլարով արտահայտված), սահմանաչափի 0,75 %, առավելագույնը 300 000 ՀՀ դրամ

 

Վաղաժամ տույժ չկիրառելու համար սահմանված է սակագին` վարկի գումարի 0.25 տոկոսի չափով:

Առևտրի ֆինանսավորման ծրագրի վերականգնվող վարկերի (RCA), այդ թվում` դրանց փուլային տրամադրման դեպքում վարկային փաթեթի կազմման և սպասարկման վճար չի գանձվում

 

 Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի մուտքագրմանը հաջորդող 3 աշխատանքային օվա ընթացքում, եթե վարկի գումարը չի գերազանցում 8 000 000 ՀՀ դրամի համարժեք արտարժույթ:
Մինչև 35 000 000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթով վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
35 000 000 -ից ավել ՀՀ դրամին համարժեք արտարժույթով վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում: 

 Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում: Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 10 օր, եթե վարկի գումարը կազմում է մինչև 35 000 000 ՀՀ դրամի համարժեք արտարժույթ և 15 օր, եթե վարկի գումարը գերազանցում է 35 000 000 ՀՀ դրամի համարժեք արտարժույթ: Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:

 ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկի տրամադրման դեպքում, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

 Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից`գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով:

 Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում նրա կողմից վճարվում է տույժ 
ա/ ժամկետանց տոկոսների դիմաց չվճարված գումարի 0,5%-ի չափով, 
բ/ ժամկետանց վարկի գումարի դիմաց չվճարված գումարի 0,3%-ի չափով:



Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպությունների ցանկ


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ!!! ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև համավարկառուների, երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո, 
3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր, 
4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում, 
5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը, 
6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները (անհրաժեշտության դեպքում նաև գրավադրող գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարից ապահովագրություն), որից հետո իրականացվում է վարկի տրամադրում: 


Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեմ ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, 
2. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները, երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունեն բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած ՙՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ՚-ի,
3. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ, 
4. որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար,
5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը, 
6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:




Նախորդ էջ