Բիզնես հիփոթեք


Բիզնես հիփոթեք

Վարկի նպատակ

անշարժ գույքի ձեռքբերում (հասարակական, արտադրական նշանակության)

Վարկի արժույթ

ԱՄՆ դոլար

Վարկի տրամադրման ժամկետ

մինչև 180 ամիս

Տարեկան տոկոսադրույք

վարկի գործողության 1-ից 5-րդ տարիները ներառյալ տարեկան 9 (ինը) տոկոս, իսկ 6-րդ տարվանից սկսած տարեկան` Libor (վեց ամսական լիբոր) + 7 (յոթ) տոկոս, ընդ որում Libor (լիբոր) մասը փոփոխվում է յուրաքանչյուր տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների հինգերորդ աշխատանքային օրերին` Լոնդոնի միջբանկային փոխառությունների և փոխատվությունների շուկայում Երևանի ժամանակով տվյալ օրվա ժամը 14:00-ի դրությամբ սահմանված լիբորին համապատասխան

Վարկի գումար

ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված իրացվելի արժեքի մինչև 70 (յոթանասուն) տոկոսի չափով, իսկ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում մինչև 100 (հարյուր) տոկոսի չափով, ընդ որում վարկի գումարը չի կարող գերազանցել ձեռքբերվող գույքի գնահատված իրացվելի արժեքի և լրացուցիչ ապահովման միջոց առաջարկվող անշարժ գույքի գնահատված իրացվելի արժեքի հանրագումարի 60 (վաթսուն) տոկոսը, բացառությամբ դրամական միջոցների գրավադրմամբ տրվող վարկերի, որոնց դեպքում դրամական միջոցների գրավով տրամադրվող վարկի մասի և գրավի արժեքի հարաբերակցությունը կարող է կազմել 100 (մեկ հարյուր) տոկոս

Վարկային փաթեթի կազմման և սպասարկման վճար

վարկի գումարի 0.5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով, սակայն ոչ ավել, քան 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ

Մարումների գրաֆիկ

ամսական անուիտետային  կամ հավասարաչափ ամորտիզացիա, ինչպես նաև կախված գործունեության ոլորտի սեզոնայնությունից` ճկուն և/կամ սեզոնային

Վարկառու

անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ




Նախորդ էջ