Խոշոր բիզնեսի վարկավորում


Վարկի նպատակ Կապիտալ ներդրումներ, հիմնական միջոցների ձեռքբերում, կրեդիտորական պարտքի մարում, շրջանառու միջոցների համալրում
Վարկի գումար 250.000.001 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող
Առավելագույն Ժամկետները մինչև 60 ամիս (շրջանառու միջոցների համալրում) մինչև 96 ամիս(Կապիտալ ներդրումներ, հիմնական միջոցների ձեռքբերում և կրեդիտորական պարտքի մարում)

Վարկի նվազագույն տոկոսադրույք

ԱՄՆ դոլար 8%
ՀՀ դրամ 11%
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար` վարկի գումարից 0,5%  առավելագույնը` 1 000 000 ՀՀ դրամ

 

Կարևոր է իմանալ` 

Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարը կիրառելիս Վարկի տեսակը որոշվում է հաշվի առնելով տրամադրվող վարկի և տրամադրման պահին Բանկում գործող տվյալ հաճախորդի բոլոր վարկերի մնացորդները միասին: 

Փուլային վարկերի տրամադրման դեպքում Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարը գանձվում է միանվագ` բոլոր փուլերի ընդհանուր գումարից` առաջին փուլի տրամադրման ժամանակ, և հետագա փուլերը չտրամադրվելու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում և գանձված վճարը վերադարձման ենթակա չէ: 

Վաղաժամ տույժ չկիրառելու համար սահմանված է սակագին` վարկի գումարի 0.25 տոկոսի չափով: 

Եթե 

●տրամադրվող վարկը, ներգրավված միջոցների (ռեսուրսների) տարատեսակ լինելով պայմանավորված, տրոհվում է մի քանի մասի և/կամ 

●վարկը տրամադրվում է երկու կամ ավելի վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրերի ներքո կնքվող վարկային համաձայնագրերով և/կամ 

●վարկը տրամադրվում է առանձին վարկային պայմանագրով ու վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի (պայմանագրերի) ներքո կնքվող վարկային համաձայնագրով (համաձայնագրերով), և/կամ 

●վարկը տրամադրվում է երկու կամ ավելի վարկային պայմանագրերով, 

ապա վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարը գանձվում է վարկի ընդհանուր գումարից` կնքվող վարկային պայմանագրերով և/կամ համաձայնագրերով տրամադրվող վարկերի գումարներին համամասնորեն:

- Վարկի ապահովման միջոց (գրավ) կարող է հանդիսանալ շարժական կամ անշարժ գույք` վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը 70%-ի չափով։

- Անշարժ գույքի ձևակերպման հետ կապված ծախսերը (ներառյալ գույքի նոտարական և կադաստրային ձևակերպման) կարող են կազմել` 35 000 – 100 000 ՀՀ դրամ:

- Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների սակագների համաձայն:

- Վարկառուն մինչև Վարկի գործողության ժամկետի կեսը վաղաժամ մարում կատարելու դեպքում, վճարում է տուգանք` վաղաժամ մարվող գումարի դիմաց մարումների գրաֆիկով նախատեսված (դեռևս չհաշվեգրված) տոկոսագումարի 20 (քսան) տոկոսի չափով:

- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի մուտքագրմանը հաջորդող 15 աշխատանքային օվա ընթացքում:

- Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում: Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:

- Առևտրային վարկերի վարկային հայտի քննարկման համար գանձվում է միանվագ կոմիսիոն վճար` 10 000 ՀՀ դրամ:

- ԱՄՆ դոլարով վարկի տրամադրման դեպքում, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

- Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում նրա կողմից վճարվում է տույժ. 
ա/ ժամկետանց տոկոսների դիմաց չվճարված գումարի 0,5%-ի չափով, 
բ/ ժամկետանց վարկի գումարի դիմաց չվճարված գումարի 0,3%-ի չափով:

- Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 12 (տասներկու) ամիսների ընթացքում 10 (տասը) և ավելի ժամկետանց օրերի առկայության դեպքում վարկային փաթեթի կազմման և սպասրկման վճարը գանձվում է սահմանված գումարի կրկնապատիկի չափով:

Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպությունների ցանկ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ!!! ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև համավարկառուների, երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո, 
3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր, 
4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում, 
5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը, 
6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները (անհրաժեշտության դեպքում նաև գրավադրող գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարից ապահովագրություն), որից հետո իրականացվում է վարկի տրամադրում: 


Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեմ ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, 
2. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները, երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունեն բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած ՙՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ՚-ի,
3. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ, 
4. որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար,
5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը, 
6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:




Նախորդ էջ