ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ




Փնտրում եք Ձեր արտադրության և առաջարկած ծառայությունների ինքնարժեքը նվազեցնելու ուղիներ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Ձեզ առաջարկում է նոր վարկատեսակ: Այս վարկի շնորհիվ Դուք կխնայեք էներգիայի սպառումը, կկրճատեք Ձեր ծախսերը ինչպես նաև կնպաստեք շրջակա կանաչ միջավայրի պահպանությանը: 

Վարկի նպատակ 1.Ջերմամատակարարման համակարգերի փոխարինում:
2.Շիկացող էլեկտրական լամպերի փոխարինումը նոր ցերեկային լույսի լամպերով:
3.Հին ցերեկային լույսի լամպերի փոխարինում ժամանակակից էլեկտրոնային բալաստով T5 լամպերով:
4.Արեգակնային էներգիայի օգտագործում տաք սանիտարական ջրամատակարարման համար:
5.Պայմանական ջեռուցման համակարգի փոխարինում ջերմային պոմպերով:
6.Ցանցային լուսաէլեկտրական համակարգի տեղադրում (մինչև 30կՎ):
7. Շենքերի արտաքին պատերի և տանիքի ջերմամեկուսացում:
8.Արտաքին պատուհանների և արտաքին դռների փոխարինում: 
9.Մարտկոցների վրա ջերմաստատիկ փականների տեղադրում: 
10.Էներգախնայող սարքերի և դրանց մասերի մատակարարում: 
11.Հին ջերմամատակարարման համակարգերի փոխարինում կենտրոնացված ջեռուցման համակարգի համար նոր ժամանակակից կաթսայով:
12.Պոմպերի, հովհարների կամ այլ շարժիչների փոխարինում:
13.Այլ նպատակներով:
Վարկի գումար Մինչև 500 000 Եվրոյին համարժեք ԱՄՆ դոլար
Վարկի տրամադրում Անկանխիկ
Վարկի ժամկետ Մինչև 48 ամիս
Տարեկան տոկոսադրույք 11%
Վարկի ժամկետ 49-60 ամիս
Տարեկան տոկոսադրույք 12%
Տոկոսադրույքի հաշվառման ձևը Գումարի մնացորդի նկատմամբ, տարին ընդունելով 360 օր
Վարկի և տոկոսագումարի մարման ձևը Անուիտետային - յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մարվող գումար, որը ներառում է և' վարկի գումար, և' տոկոսագումար Հավասարաչափ ամորտիզացիա - յուրաքանչյուր ամիս վարկի գումարի հավասարաչափ մարում, վարկի գումարի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումար
Վարկի ապահովման միջոց (գրավ) Շարժական կամ անշարժ գույք: Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից`գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով:
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար` վարկի գումարից Համաձայն ՓՄՁ և Առևտրային վարկերի սակագների
Հաճախորդին ընձեռնվող հնարավորություններ Էներգիայի սպառման կրճատում
էներգիայի ծախսերի նվազեցում
Եկամտաբերության և մրցունակության բարձրացում 
Տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացում
Արտադրական կարողության և արդյունավետության բարելավում թափոնների քանակը և ջերմոցային գազի (CO2) արտանետումների նվազեցում



Նախագծի իրականացման արդյունքում պետք է ապահովվի առնվազն 15%  էներգախնայողություն: 
 Վարկառուն, ի լրումն ներդրման համար առաջարկվող սարքավորումների/համակարգերի տեխնիկական մասնագրերի, ներկայացնում է նաև այդ սարքավորումների/համակարգերի հաշիվ ապրանքագրերը, ինչպես նաև հնարավորության դեպքում ներկայացնում է փոխարինման ենթակա հին սարքավորումների տեխնիկական մասնագրերը և էներգիայի սպառման վերաբերյալ տվյալները: 
 Վարկառուն մինչև Վարկի գործողության ժամկետի կեսը վաղաժամ մարում կատարելու դեպքում, վճարում է տուգանք` վաղաժամ մարվող գումարի դիմաց մարումների գրաֆիկով նախատեսված (դեռևս չհաշվեգրված) տոկոսագումարի 20 (քսան) տոկոսի չափով:
 Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է համաձայն ՓՄՁ և Առևտրային վարկերի տրամադրման ընթացակարգի: 
 Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում: Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը: 
 ԱՄՆ դոլարով վարկի տրամադրման դեպքում, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: 
 Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում նրա կողմից վճարվում է տուժ 
ա/ ժամկետանց տոկոսների դիմաց չվճարված գումարի 0,5%-ի չափով, 
բ/ ժամկետանց վարկի գումարի դիմաց չվճարված գումարի 0,3%-ի չափով:
 Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 12 (տասներկու) ամիսների ընթացքում 10 (տասը) և ավելի ժամկետանց օրերի առկայության դեպքում վարկային փաթեթի կազմման և սպասրկման վճարը գանձվում է սահմանված գումարի կրկնապատիկի չափով:
Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպությունների ցանկ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ!!!
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև համավարկառուների, երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո, 
3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր,
4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում, 
5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը, 
6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները (անհրաժեշտության դեպքում նաև գրավադրող գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարից ապահովագրություն), որից հետո իրականացվում է վարկի տրամադրում: 

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեմ ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, 
2. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները, երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունեն բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած ՙՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ՚-ի,
3. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ, 
4. որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար,
5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը, 
6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:




Նախորդ էջ