Գյուղատնտեսական արտադրությամբ կամ գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող անձանց տրամադրվող վարկեր


 

 Գյուղատնտեսական արտադրությամբ կամ գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց տրամադրվող վարկեր

ԷՔՍՊՐԵՍ ԱԳՐՈ

Վարկի նպատակ

շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում, hիմնական միջոցի ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում

Վարկի գումար

մինչև 1,500,000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

Վարկի ժամկետ

մինչև 24 ամիս

շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում

մինչև 36 ամիս

hիմնական միջոցների ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում

Վարկի մարումներ

անուիտետային կամ ճկուն` ելնելով գործունեության առանձնահատկությունից, քննարկվող վարկի ժամկետից և պոտենցիալ վարկառուի դրամական հոսքերից (ճկուն մարումների ժամանակացույցով տրամադրվող վարկերի դեպքում, վարկավորման ամբողջ ժամանակահատվածի համար կարող է սահմանվել մարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս միայն հաշվեգրվող տոկոսագումարների վճարման պայմանով)

Վարկի տոկոսադրույք

ՀՀ դրամով տրամադրվող վարկերի մնացորդային գումարի նկատմամբ տարեկան անվանական տոկոսադրույք

20%

ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի մնացորդային գումարի նկատմամբ տարեկան անվանական տոկոսադրույք

18%

Վարկի ապահովման միջոց

երեք ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց կողմից տրամադրվող երաշխավորություններ, որոնք պետք է ունենան կայուն եկամուտ (աշխատավարձ, գործունեությունից եկամուտ, շահաբաժին) և/կամ որպես սեփականություն անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց և/կամ հանդիսանան  համասեփականատեր, ինչպես նաև Բանկի հայեցողությամբ կարող է պահանջվել նաև լրացուցիչ ապահովման միջոց

 ԷՔՍՊՐԵՍ ԱԳՐՈ վարկային փաթեթի կազմման համար սպասարկման վճարը 10,000 ՀՀ դրամ է:

 

ՄԻԿՐՈ ԱԳՐՈ

Վարկի նպատակ

շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում, hիմնական միջոցի ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում

Վարկի գումար

մինչև 20,000,000 (քսան միլիոն) ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

Վարկի ժամկետ

մինչև 36 ամիս

շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում

մինչև 60 ամիս

hիմնական միջոցների ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում

Վարկի մարումներ

անուիտետային կամ ճկուն` ելնելով գործունեության առանձնահատկությունից, քննարկվող վարկի ժամկետից և պոտենցիալ վարկառուի դրամական հոսքերից (ճկուն մարումների ժամանակացույցով տրամադրվող վարկերի դեպքում, վարկավորման ամբողջ ժամանակահատվածի համար կարող է սահմանվել մարման արտոնյալ ժամանակահատված` 6 (վեց) ամիս միայն հաշվեգրվող տոկոսագումարների վճարման պայմանով)

Վարկի տոկոսադրույք

ՀՀ դրամով տրամադրվող վարկերի մնացորդային գումարի նկատմամբ տարեկան անվանական տոկոսադրույք

13%

ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի մնացորդային գումարի նկատմամբ տարեկան անվանական տոկոսադրույք

11%

Վարկի ապահովման միջոց

շարժական կամ անշարժ գույքի գրավ, Բանկում առկա դրամական միջոցների գրավ, ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորություններ, Բանկի համար ընդունելի այլ ապահովման միջոցներ


ՄԻԿՐՈ ԱԳՐՈ  վարկային փաթեթի կազմման համար սպասարկման վճարը 20,000 ՀՀ դրամ է:

 

ՓՈՔՐ ԱԳՐՈ

Վարկի նպատակ

շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում, hիմնական միջոցի ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում

Վարկի գումար

20,000,001-ից մինչև 100,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

Վարկի ժամկետ

մինչև 48 ամիս

շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում

մինչև 60 ամիս

hիմնական միջոցի ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում

Վարկի մարումներ

անուիտետային կամ ճկուն` ելնելով գործունեության առանձնահատկությունից, քննարկվող վարկի ժամկետից և պոտենցիալ վարկառուի դրամական հոսքերից (ճկուն մարումների ժամանակացույցով տրամադրվող վարկերի դեպքում, վարկավորման ամբողջ ժամանակահատվածի համար կարող է սահմանվել մարման արտոնյալ ժամանակահատված` 6 (վեց) ամիս միայն հաշվեգրվող տոկոսագումարների վճարման պայմանով)

Վարկի տոկոսադրույք

ՀՀ դրամով տրամադրվող վարկերի մնացորդային գումարի նկատմամբ տարեկան անվանական տոկոսադրույք

12%

ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի մնացորդային գումարի նկատմամբ տարեկան անվանական տոկոսադրույք

10%

Վարկի ապահովման միջոց

շարժական կամ անշարժ գույք, Բանկում առկա դրամական միջոց, ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորություններ, Բանկի համար ընդունելի այլ գրավ


ՓՈՔՐ ԱԳՐՈ   վարկային փաթեթի կազմման համար սպասարկման վճարը 40,000 ՀՀ դրամ է:

 

Կարևոր է իմանալ`

  • Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:
  • Վարկը կամ դրա մի մասը ժամկետին չմարելու դեպքում հաշվարկվում է տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա չմարված գումարի 0.1%-ի չափով:
  • Վարկի դիմաց հաշվարկված տոկոսները կամ դրանց մի մասը ժամկետին չմարելու դեպքում հաշվարկվում է տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չվճարված գումարի 0.2%-ի չափով:
  • Փուլային վարկերի տրամադրման դեպքում Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարը գանձվում է միանվագ` բոլոր փուլերի ընդհանուր գումարից` առաջին փուլի տրամադրման ժամանակ, և հետագա փուլերը չտրամադրվելու դեպքում վերահաշվարկ չի կատարվում և գանձված վճարը վերադարձման ենթակա չէ:

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,

2. ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով (նախկինում ստանձնած պարտավորությունների գծով վերջին 6 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ քսան օր ժամկետանց օրերի առկայությունը) կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի,   

3.Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,

4. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար,

5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,

6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,

7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:

 

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,

2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,

3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր,

4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ  դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում,

5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը,

6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները, որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են Աբովյան, Արտաշատ, Էջմիածին, Վանաձոր, Մասիս և Աշտարակ  մասնաճյուղերում:

Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2016-03-22
Բեռնել
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ ՄԻԿՐՈ ԱԳՐՈ
(hիմնական միջոցի ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում)
2016-03-22
Բեռնել
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ ՄԻԿՐՈ ԱԳՐՈ
(շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում)
2016-03-22
Բեռնել
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ ԷՔՍՊՐԵՍ ԱԳՐՈ
(շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում)
2016-03-22
Բեռնել
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ ԷՔՍՊՐԵՍ ԱԳՐՈ
 (hիմնական միջոցի ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում)
2016-03-22
Բեռնել

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

KfW բանկի կողմից ֆինանսավորվող ԳԳՀ-ԳՖ ծրագրի միջոցներով Ներդրումային նպատակներով վարկերի տրամադրումներն իրականացվում են տարեկան 12.5 %  դրույքաչափով` անկախ վարկի գումարի չափից:

Ընթացիկ գործունեության ֆինանսավորման նպատակով վարկերի տրամադրումներն իրականացնել 13.5% դրույքաչափով, Ներդրումային և Ընթացիկ գործունեության ֆինանսավորման (Խառը) նպատակով վարկերի տրամադրումներn իրականացնել 13% դրույքաչափով` անկախ վարկի գումարի չափից: Նշված վարկատեսակների համար վարկային փաթեթի կազմման միջնորդավճար չի գանձվում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Նախորդ էջ