ԱՔՌԱ


Վարկային բյուրոն ժամանակակից ֆինանսական համակարգի ամենակարևոր ինստիտուտներից է: Այն տեղեկատվական բանկ է, որը հավաքագրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ռիսկայնությունը բնութագրող տեղեկություններ` ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններից: Այսօր զարգացած ֆինանսական դաշտ ունեցող բոլոր երկրներում վարկային բյուրոն համարվում է ֆինանսական գործառույթների շղթայի անբաժան մասը: Այդ կառույցը խթանում է նաև բանկային ծառայությունների ներդրումն ու տարածումը:

ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ն, որը Հայաստանում առաջին մասնավոր վարկային բյուրոն է, հիմնադրվել է 2004թ.-ի հունվարին և արդեն բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել ՀՀ-ում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: ԱՔՌԱ վարկային բյուրոյի հիմնական նպատակն է այդ կազմակերպություններից տեղեկատվության հավաքագրումը, մշակումը, պարբերաբար թարմացումն ու տրամադրումը լիազորված կառույցներին` ապահովելով տվյալների գաղտնիությունը անիրավասու անձանցից:

ԱՔՌԱ-ի հիմնական առաքելությունն է բանկային, ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր գործարար դաշտում լինել ռիսկի գնահատման, նորանոր ծառայությունների մատուցման հիմնական առաջատարը, որն ունի հմտությամբ ու գիտելիքներով զինված բարձրորակ մասնագետներ: Երկրում վարկային բյուրոյի գործունեությունը կնվազեցնի վարկառուի ռիսկի գնահատման ժամանակն ու ծախսերը, կօժանդակի ֆինանսական դաշտի վարկային ռեսուրսների առավել օպտիմալ տեղաբաշխմանը և կխթանի վարկավորման ծավալները: Այսպիսով, ԱՔՌԱ վարկային բյուրոյի հետ համագործակցության շնորհիվ ֆինանսական և առևտրային հաստատությունները հնարավորություն են ստանում

  • առավել տեղեկացված լինել իրենց հաճախորդների ռիսկայնությանը` ունենալով տեղեկություն նրանց ֆինանսական պարտավորությունների կատարման կարգապահության և ներկա վարկային պարտավորությունների մասին,
  • կարճ ժամանակում ճանաչել ցածր ռիսկայնություն ունեցող հաճախորդներին,
  • տեղեկացված լինել ֆինանսական պարտավորությունների նկատմամբ անպարտաճանաչ հաճախորդ ների մասին,
  • վայրկյանների ընթացքում ստանալ պոտենցիալ հաճախորդների վարկային պատմությունն արտացոլող զեկույց` խնայելով վարկառուի վարկարժանության գնահատման ծախսն ու ժամանակը,
  • նվազեցնել ֆինանսական և գործարար դաշտի վարկային ռիսկը: ԱՔՌԱ-ի միջոցով յուրաքանչյուր անձ հնարավորություն է ստանում կերտել իր սեփական վարկային պատմությունը և օգտագործել այն որպես ծանրակշիռ ակտիվ ֆինանսական ծառայություններից օգտվելու ճանապարհին: Այսպիսով, ցանկացած սուբյեկտ սկսում է առավել կարգապահ լինել ֆինանսական և առևտրային հաստատությամ նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման հարցում: Արդյունքում հասարակության մեջ ձևավորվում է ԼԱՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ստեղծելու գիտակցությունը` որպես ֆինանսական պարտավորությունների կատարման լրացուցիչ խթան:

ԱՔՌԱ վարկային բյուրոն իր համապարփակ ծառայությունների միջոցով օգնում է ֆինանսական և առևտրային ոլորտի ներկայացուցիչներին բացահայտել առավելագույն արդյունավետ հեռանկարներ և կայացնել հիմնավորված գործարար որոշումներ` հաճախորդների հետ հարաբերությունները բարելավելու, ռիսկի կառավարման, խաբեության կանխարգելման նպատակով:

 

Հեռ.` (374 10) 522 487
Ֆաքս` (374 10) 522 487
Էլ. փոստ՝ info@acra.am

ՀՀ, Ք. Երևան, Մ. Խորենացու փ15, «Էլիտ Պլազա», բիզնես կենտրոն, 9-րդ հարկ




Նախորդ էջ