Ներքին աուդիտի ղեկավար



Հովհաննիսյան Հովհաննես Վոլոդյայի
Ներքին աուդիտի ղեկավար 
 

 

 Ծնվել է 1968թ.-ի մարտի 28-ին, ք.Երևանում

Ավարտել է`
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը:
Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը:
1986-1988թ.թ. ծառայել է խորհրդային բանակում:

Բանկային համակարգում աշխատում է 1995թ.-ից

1995-2000թ.թ. աշխատել է Հայներարտբանկ ՓԲԸ-ում, Մեթոդոլոգիայի և տնտեսական վերլուծության վարչությունում` որպես առաջատար մասնագետ, այնուհետև Վարկային գործառնությունների վարչության տարբեր պաշտոններում` գլխավոր մասնագետ, բաժնի պետ և վարչության պետ:

2000-2005թ.թ. աշխատել է Հայկապ բանկ ՓԲԸ-ում, որպես Վարկային վարչության պետ այնուհետև Ներքին աուդիտի ղեկավար:

2005թ.-ի հուլիսին նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնում և աշխատել մինչև 2008թ.-ի սեպտեմբեր ամիսը:

2006թ.-ից համատեղության կարգով նշանակվել է ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի վերստուգողի պաշտոնում:

2008թ.-ի սեպտեմբերից մինչև 2011թ.-ի հոկտեմբեր աշխատել է որպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Ներքին աուդիտի վարչության պետի տեղակալ:

2011թ.-ի հոկտեմբերի 10-ից նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Ներքին աուդիտի վարչության պետ/Գլխավոր աուդիտորի պաշտոնում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա` տղա և աղջիկ:




Նախորդ էջ