Գործադիր մարմնի անդամները


 


ՕՍԻՊՅԱՆ ԱՇՈՏ ՖԵԼԻՔՍԻ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ, գործադիր տնօրեն
 


Ծնվել է 1968 թ. Հուլիսի 18-ին, Երևանում

Ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի շինարարության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը, այնուհետև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:

1988-1990թթ. ծառայել է բանակում:
1994-1995թթ. եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջատար տնտեսագետ, այնուհետև գլխավոր տնտեսագետ:
1995թ. հունիսին նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկման տեսչության արժեթղթերի շուկայի վերահսկման վարչության բաժնի պետ:
1996թ. փետրվարին նշանակվել է նույն տեսչության արժեթղթերի շուկայի վերահսկման վարչության պետ:
1996թ. հուլիսին նշանակվել է դրամավարկային քաղաքականության վարչության պետ:
1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և նախագահի տեղակալի աշխատակազմում որպես խորհրդական:
1998թ. օգոսստոսից - 2006թ. հունիսն աշխատել է Հայէկոնոմբանկում` նախ որպես խորհրդի նախագահի տեղակալ, այնուհետև որպես վարչության նախագահ, գործադիր տնօրեն:
2006թ. հունիսից մինչև հոկտեմբեր եղել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդականը:
2006թ. հոկտեմբերի 23-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահն է, գործադիր տնօրենը:
Ամուսնացած է, ունի երկու երեխա` աղջիկ և տղա:


 ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության անդամներ
 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի առաջին տեղակալ, վարչության անդամ
 
 
Ծնվել է 1982թ. մարտի 14-ին, Աբովյանում

Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:

2003-2006թթ աշխատել է Կոնվերս բանկ ՓԲԸ դիլինգային կենտրոնում:
2006թ. հոկտեմբերին նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ դիլինգային կենտրոնի տնօրեն:
2009թ. նոյեմբերից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալը:
2017թ.-ի ապրլից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի առաջին  տեղակալը:
Ամուսնացած է:
 


ԲԱԳՐԱՏ ՃԶՄԱՉՅԱՆ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, վարչության անդամ
 

 
Ծնվել է 1966թ. Հոկտեմբերի 7-ին Երևանում

Ավարտել է Երևանի Ժող. Տնտեսության ինստիտուտի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը:

1985-1987թթ. ծառայել է Խորհրդային բանակում
1983-1986 թթ. աշխատել է սեղանի թենիսի ուսուցիչ
1987-1991թթ. աշխատել է` որպես սպորտի ուսուցիչ
1991-1992թթ. աշխատել է ՀՀ «Սննդի Արդյունաբերության» նախարարության կոմերցիոն կենտրոնում` որպես կոմերցիոն կենտրոնի բրոկերային ծառայության պետ
1992-1994թթ. աշխատել է «Հայկական Պետական Կոմերցիոն» բանկում` որպես արտարժութային գործառնությունների վարչության ավագ տնտեսագետ
1994-1996թթ. աշխատել է «Հայէկոնոմբանկ» -ում` որպես արտարժությաին և արժեթղթերով գործառնությունների վարչության պետի տեղակալ, միջազգային գործառնությունների բաժնի պետ
1996-1997թթ. աշխատել է «Հայէկոնոմբանկ» -ում` որպես արտարժությաին և արժեթղթերով գործառնությունների վարչության պետ
1997թ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում` Ֆոնդային վարչության բորսայական գործառնությունների բաժնում`որպես բաժնի պետի պաշտոնակատար
1998թ.աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում` արտարժութային և արժեթղթերով գործառնությունների բաժնում` որպես բաժնի պետ
1998-1999թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում` Ֆոնդային գործառնությունների վարչությունում` որպես վարչության պետի տեղակալ
1999թ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ն կենտրոնական ապարատում` որպես ֆինանսական շուկայում իրականացվող գործառնությունների կորդինատոր
2000թ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ն ռեսուրսների կառավարման և բանկային գործառնությունների դեպարտամենտում` որպես վարչության պետ
2000-2001թթ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում` որպես բանկի տնօրեն, բանկային գործառնությունների և դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի պետ
2001-2002թթ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում` որպես բանկի գործադիր տնօրեն`վարչության նախագահ
2002-2010թթ. աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում` որպես վարչության նախագահի տեղակալ:
2010-2013թթ. աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարչության նախագահի առաջին տեղակալ:
2013թ-ի նոյեմբերից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալ:
Ամուսնացած է:

ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, վարչության անդամ
 
 

Ծնվել է Երևանում՝ 1968թ.-ի ապրիլի 6-ին:
1991թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1991-1993թ.թ.-ին աշխատել է «Տիրա» առևտրային ձեռնարկությունում:
1994-1998 թ.թ.-ին եղել է Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկ» ամբիոնի ասպիրանտ:
1994-2004 թ.թ.-ին աշխատել է «Արդշինբանկ» ԲԲԸ-ում որպես բաժնի պետ, ապա վարչության պետ:
2004-2006 թ.թ.-ին աշխատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:
2006թ.-ի փետրվարից մինչև 2016թ.-ի դեկտեմբեր աշխատել է որպես «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ վարչության նախագահ:
2017թ.-ի փետրվարի 24-ից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՎԵՆԻ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության անդամ,գլխավոր հաշվապահ
 
 
Ծնվել է 1961 թ. սեպտեմբերի 19-ին, Երեւանում:

Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը:

1984-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Աշխատել է ՙԷլեկտրոն՚ ԱՄ-ում, սննդի արդյունաբերության նախարարության գիտաարտադրական միավորումում, ՙՏեխսարքավորում՚ ԱՄ-ում, ՙՍպուտնիկ՚ գործակալությունում:
Երեւանի ֆինանսատնտեսգիտական տեխնիկումում դասախոսել է Ֆինանսական իրավունք եւ քաղաքատնտեսություն:
1997 թ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի ներքին վերահսկող խմբում որպես վերահսկող:
1997-1998 թթ. աշխատել է Հայէկոնոմբանկ ԲԲԸ ներքին աուդիտի վարչությունում` որպես մասնաճյուղերի եւ գործառնական գրասենյակների վերահսկողության բաժնի պետ:
1998-2005 թթ. աշխատել է ՙԳրանթ Թորնթոն ԱՄԻՕ՚ ընկերությունում` որպես բանկային աուդիտոր:
2005-2008 թթ. աշխատել է ՙԹուֆենկյան Թրանս Կավկազուս՚ եւ ՙԹուֆենկյան Հոսպիթալիթի՚ ընկերություններում` որպես գլխավոր հաշվապահ:
2008-2009 թթ. եղել է Առէկսիմբանկ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը-ֆինանսական տնօրենը:
2009թ. հունիսի 8-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գլխավոր հաշվապահն է:
2002թ.-ից դասավանդում է Երևանի Ֆինանսական ակադեմիայում:

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության անդամ,
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Կորպորատիվ Գործառնությունների վարչության պետ
 
 

Ծնվել է 1984 թ. հունիսի 29-ին, ք. Երևանում։

Ավարտել է`

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը։ 
2006-2007 թթ. աշխատել է Հայէկոնոմբանկ ԲԲԸ որպես վարկային մասնագետ այնուհետև մասնաճյուղի կառավարիչ, 
2007-2010թթ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ որպես մսնաճյուղի կառավարիչ։
2010-2013թթ. Աշխատել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ որպես Տարածքային ստորաբաժանումների գործունեության կոորդինացման
վարչության պետ:

2013թ.-ից մինչ օրս աշխատում է որպես Կորպորատիվ Գործառնությունների վարչության պետ:


ԶԱՐՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության անդամ,
Միջազգային գործառնությունների վարչության պետ
 
 

Ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 13-ին ք. Երևանում:

2006 թվականից մինչ օրս աշխատում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում` որպես Միջազգային գործառնությունների վարչության պետ:

2004-2007թթ. աշխատել է Ալֆա-ֆուդ Սերվիս ՍՊԸ, Սուրբ Ներսես Մեծ Բժշկական Կենտրոն, Երևան-Բրոքեր ՍՊԸ կազմակերպություններում` որպես գլխավոր հաշվապահ:

1998-2004թթ. աշխատել է Կրեդիտ –Երևան Բանկ ԲԲԸ-ում` որպես Արտարժութային գործառնությունների գլխավոր մասնագետ:

1992-1998թթ. աշխատել է “Արդշինբանկ” ԲԲԸ-ում` որպես Միջազգային գործառնությունների վարչության գլխավոր մասնագետ:

1998թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետը:

1992-1996թթ. եղել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիային կից Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտ:

1990թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:


ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության անդամ,
Իրավաբանական վարչության պետ
 
 

Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 04-ին, ք.Երևանում:

Ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետը:

2006թ. մարտից մինչև հունիս և 2008թ. հունիսից մինչև 2010թ. դեկտեմբեր աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում:


2010թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հոկտեմբեր աշխատել է որպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի խորհրդական:

2011թ. հոկտեմբերից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ իրավաբանական վարչության պետ:

2015թ. մարտից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության անդամ:

Ամուսնացած չէ:




Նախորդ էջ