Բանկի Խորհուրդը


 


ԲԵԳԼԱՐՅԱՆ ԲԱՐՍԵՂ ԳԵՐԱՍԻՄԻ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի նախագահ
 

 
Untitled-5.gifԾնվել է 1953թ.մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղում:


Ավարտել է Երևանի պետական համալսարանը և Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

1975-1982թթ. աշխատել է Ատոմային էլեկտրակայանին կից Էներգիա գիտահետազոտական ինստիտուտում:
1982-1994թթ. Աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում:
1994-1996թթ. Աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում:
1996 թվականից Ֆլեշ ընկերության նախագահն է:
2004 թվականից առ այսօր նաև ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի նախագահն է:


 Խորհրդի անդամներ

 
ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԵՐԳԵՅԻ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամ
 
Ծնվել է 1953թ. սեպտեմբերին, Գյումրիում

Ավարտել է Երևանի պետական համալսարանը, տեխնիկական գիտությունների թեկնածու է:

Աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնում, ՀԽՍՀ կենտրոնական վիճվարչության հանրապետական կենտրոնում:
1982-1997թթ աշխատել է Երևանի մաթեմտիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:
Եղել է ՀՀ վիճակագրության և պետական ռեգիստրի նախարարության մարդահամարի վարչության մեքենայական ծրագրերի և տեխնոլոգիաների բաժնի պետը, մարդահամարի վարչության պետի տեղակալը:
2003թ.եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության Ճգնաժամային կառավարման ինստիտուտի ուսումնական գծով բարձրագույն կրթության հարցերով պրոռեկտորը, այնուհետև ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանը:
2004թ. առ այսօր Բյուրակն կրթահամալիրի հիմնադիր տնօրենն է:
 
ՍՈՒՎԱՐՅԱՆ ԱՐԶԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի անդամ
 
Ծնվել է 1951թ. հուլիսի 2-ին, ԼՂՀ-ի Սղնախ գյուղում
1972թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը
1972-1974 թ.թ. ծառայել է ԽՍՀՄ բանակում որպես սպա
1975-1979 թ.թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ) ասպիրանտ
1981 թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն Մոսկվայի պետական համալսարանում
1994 թվ. հունվար-մարտ վերապատրաստում Առևտրա-արդյունաբերական պալատում, ք. Լեոն, Ֆրանսիա
2009 թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան
1994-1995 թ.թ. աշխատել է Հայագրոբանկում, որպես Ռեսուրսների կառավարման և ռազմավարական զարգացման վարչության պետ
1995-1998 թ.թ. աշխատել է Հայագրոբանկում, որպես Վարչության նախագահի տեղակալ
1998-1999 թ.թ. աշխատել է Հայագրոբանկում, որպես Վարչության նախագահ
1999-2004 թ.թ. աշխատել է Հայխնայբանկում, որպես Գործադիր տնօրենի տեղակալ
2004-2009 թ.թ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան բանկում, որպես Ուսումնական կենտրոնի ղեկավար
1979 թ. – մինչ այժմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասիստենտ, դասախոս, դոցենտ, պրոֆեսոր
2006 թ. – մինչ այժմ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կառավարման ամբիոնի վարիչ
Հրատարակել է ութ տասնյակ գիտական աշխատաւնքներ, այդ թվում` մենագրություններ. ուսումնական ձեռնարկներ և գիտական հոդվածներ, որոնց մի մասը հրապարակվել է արտասահմանում` ռուսերեն և անգլերեն լեզուներով:
2010թ. դեկտեմբերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամ է:
 
Ջոն Սթաուբ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի անդամ
 
Ծնվել է 1948թ. Մայիսի 26-ին, Յոհաննեսբուրգ, Հարավային Աֆրիկա
1968 - 1970 թթ. Սովորել և ավարտել է Լոնդոնի համալսարանը, Տնտեսագիտություն, քաղաքագիտություն ֆակուլտետը
1971 - 1973 թթ. Սովորել և ավարտել է Երուսաղեմի Հրեական Համալսարանը, Քաղաքական գիտություններ ֆակուլտետը
1974 - 1978 թթ. Աշխատել է Բանկ Հապոլիում Բ.Մ., Առևտրի ֆինանսավորում, Հայֆա Գլխամաս
1978 – 1982 թթ. Բանկ Հապոալիմ Բ.Մ (Bank Hapoalim B.M.), Վարկային մենեջեր, Հայֆա Գլխամաս
1982-1984 թթ. Բանկ Հապոալիմ Բ.Մ (Bank Hapoalim B.M.), Մասնճյուղի կառավարիչ, Հայֆա, Իսրայել
1984-1990 թթ. Բանկ Հապոալիմ Բ.Մ (Bank Hapoalim B.M.), Վարկային վերլուծաբան, Թելավիվ, Իսրայել
1990-1995 թթ. Բանկ Հապոալիմ Բ.Մ (Bank Hapoalim B.M.), ՄԹ վարկային մենեջեր, Լոնդոն
1995- առ այսօր Անկախ բանկային և ֆինանսական կազմակերպություն, Անկախ բանկային խորհրդատու (տարբեր ծրագրեր), ՄԹ, Հարավային Աֆրիկա, Լեհաստան, Ուկրաինա, Լատվիա, Ռումինիա, Ռուսաստան, Ղրղստան, Ադրբեջան, Տաջիկիստան
2012թ. սեպտեմբերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամ է:
 
Յան Դիվայնգարթ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի անդամ
 
Ծնվել է 1959թ. հունիսին, Լյովեն, Բելգիա
1977 - 1982 թթ. Սովորել և ավարտել է Լյովենի կաթոլիկ համալսարանը, Ինժեներ-շինարար կառուցապատման ֆակուլտետը
1982 - 1983 թթ. Սովորել և ավարտել է Լյովենի կաթոլիկ համալսարանը, Ինժեներ-շինարար արդյունաբերություն ֆակուլտետը
2011 - 2012 թթ. Սովորել և ավարտել է Չիկագոյի բիզնես դպրոցը, Առաջադեմ կառավարման ֆակուլտետը
1989 - 2015 թթ. Աշխատել է “Gimv” եվրոպական ներդրումային ընկերությունում որպես մասնակից
2015թ.-ի հունվարից առ այսօր հանդիսանում է “Arend Capital Partners” ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն
2015թ.-մայիսից առ այսօր աշխատում է “Incofin Investment Management” ներդրումային ընկերությունում որպես մասնավոր ներդրումների գծով տնօրեն
 
ԱԹՈՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԼՈՒԿԱՇԻ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի անդամ
 


Ծնվել է 1956թ. փետրվարի 16-ին, Տավուշի մարզում:

Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, Մոսկվայի շինարարության, էկոնոմիկայի և կառավարման ինստիտուտը, ինչպես նաև Մոսկվայի պետական շինարարական համալսարանը:

2005-2008թթ.-ին աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ: 2008-2011թթ.-ին աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական:

2011թ. մարտ ամսից առ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՊՈԱԿ-ի ռեկտորն է:

2017թ. սեպտեմբերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամ է:




Նախորդ էջ