Կորպորատիվ ոճը


 

2007 թվականի հոկտեմբերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր հաճախորդներին ներկայացավ նոր կորպորատիվ ոճով: Մշակվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վերավոճավորման (ռեսթայլինգ) քաղաքականությունը, որն իր մեջ ներառում էր նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նոր խորհրդանշանը (լոգո) եւ նոր կորպորատիվ գույների համադրությունը:

Վերավոճավորման քաղաքականության ընդունումը պայմանավորված էր զարգացման այն դինամիկայով, որ ուներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը եւ այն նոր իմիջով, ռազմավարական նոր ծրագրով, որով առաջնորդվելու էր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը առաջիկա տարիներին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նոր խորհրդանշանում պատկերված են դեպի վեր ձգված երկու սրաձեւ գագաթներ, որոնք իրենց մեջ ներառում են ոչ միայն բանկի "ԱՐԱՐԱՏ" անվանումը, այլեւ հուշում են, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ որպես ռազմավարություն ունի անընդհատ զարգացումն ու վերելքը: Գագաթների դեպի վեր ձգվածությունը հուշում է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ունի թիմ, որի ջանքերն ուղղված են եւ միշտ ուղղված են լինելու բանկային համակարգում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ առաջատար տեղ գրավելուն, իր հաճախորդների, բաժնետերերի, իր անձնակազմի` ասել է թե Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների բարեկեցությանն ու կենսամակարդակի բարելավմանը, բարօրությանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նոր գույները` գինեգույն (բորդո) եւ արծաթագույն, խորհրդանշում են բանկի առողջ հավակնոտության եւ ազնվազարմության համադրությունը: Այն ենթադրում է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում որդեգրել են սկզբունքներ, որ դրդում են առողջ ու հավակնոտ ծրագրերի եւ որոնք ազնիվ են իրենց մղումներում:
 
 

 




Նախորդ էջ