ԲԱՆԿՈՄԱՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՈՒՂԵՑՈԻՅՑ




branch_arm.gif


ՀԱՐԳԵԼԻ ՔԱՐՏԱՊԱՆ


1. Ընդհանուր դրույթներ

Բանկոմատի մոնիտորի վրա պատկերված է Մտցրեք Ձեր Քարտը հաղորդակցությունը
Մտցրեք Ձեր քարտը Քարտը մուտքագրելու սարքի (3) մեջ` ինչպես պատկերված է բանկոմատի վրա:

 

Բանկոմատի մոնիտորի վրա երևում է Մուտքագրեք Ձեր PIN-ը հաղորդագրությունը: Ստեղնաշարի վրա հավաքեք Ձեր չորսանիշ PIN-ը և սեղմեք (ENTER/ ВВОД) ստեղնը:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ! ! !
ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ՍԽԱԼ PIN ԿՈԴ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՔԱՐՏԸ ԿԲԼՈԿԱՎՈՐՎԻ ԵՎ ԿԱՌԳՐԱՎՎԻ ԲԱՆԿՈՄԱՏԻ ԿՈՂՄԻՑ:


2 Մնացորդի հարցում

Կատարեք 1 կետում նշված գործողությունը:Այնուհետև Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք մնացորդի հարցում ստեղնը: Մոնիտորի վրա կերևա Ձեր հաշվի մնացորդը: Եթե ցանկանում եք տպել Ձեր մնացորդը, ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Տպել ստեղնը և վերցրեք Ձեր մնացորդի անդորրագիրը Անդորրագրի տպման սարքից և այնուհետև վերցրեք Ձեր քարտը Քարտը մուտքագրելու սարքից:

 

3 Կանխիկի ստացում

 

Կատարեք 1 կետում նշված գործողությունը:Այնուհետև Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Կանխիկի ստացում ստեղնը: Մոնիտորի վրա երևում են որոշակի ֆիքսված գումարներ և Այլ գումար հաղորդագրությունները: Եթե Ձեզ անհրաժեշտ է ֆիքսված գումարներից որևէ մեկը, ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք համապատասխան գումարը, իսկ այլ գումարի անհրաժեշտության դեպքում Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Այլ գումար ստեղնը, այնուհետև Ստեղնաշարի վրա հավաքեք պահանջվող գումարը և սեղմեք (ENTER/ ВВОД) ստեղնը:
Կանխիկ գումար տրամադրող սարքից վերցրեք Ձեր գումարը, այնուհետև Անդորրագրի տպման սարքից վերցրեք Ձեր գումարի անդորրագիրը, իսկ վերջում Քարտը մուտքագրելու սարքից վերցրեք Ձեր քարտը:

 

4 Վճարումներ

 

Կատարեք 1 կետում նշված գործողությունը: Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք վճարումներ ստեղնը: Մոնիտորի վրա երևում են համապատասխան վճարումները: Ընտրեք Ձեզ անհրաժեշտ վճարումը Մոնիտորի ստեղնի վրա և սեղմեք այն:

 

4.1 Տեղային հեռախոս

 

4.1.1 Մոնիտորի էկրանի վրա երևում է Ձեր տեղային հեռախոսի պարտքը տվյալ ամսվա մեկի դրությամբ:Եթե դուք ցանկանում եք վճարել ամբողջ պարտքը ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Վճարել ամբողջ գումարը ստեղնը:
4.1.2 Եթե ցանկանում եք վճարել մեկ այլ գումար ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Այլ գումար ստեղնը, Ստեղնաշարի վրա հավաքեք անհրաժեշտ գումարը և սեղմեք (ENTER/ ВВОД) ստեղնը:
4.1.3 Իսկ եթե ցանկանում եք վճարել մեկ այլ հեռախոսահամարի տեղային վարձը, ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Փոխել համարը ստեղնը և Ստեղնաշարի վրա հավաքեք անհրաժեշտ հեռախոսահամարը: Այնուհետև կրկնեք 4.1.1 և 4.1.2 -ը
Անդորրագրի տպման սարքից վերցրեք Ձեր վճարման անդորրագիրը, այնուհետև Քարտը մուտքագրելու սարքից վերցրեք Ձեր քարտը:

 

4.2 Միջազգային հեռախոս

 

4.2.1 Մոնիտորի էկրանի վրա երևում է Ձեր միջազգային հեռախոսի պարտքը տվյալ ամսվա մեկի դրությամբ:Եթե դուք ցանկանում եք վճարել ամբողջ պարտքը ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Վճարել ամբողջ գումարը ստեղնը:
4.2.2 Եթե ցանկանում եք վճարել մեկ այլ գումար ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Այլ գումար ստեղնը, Ստեղնաշարի վրա հավաքեք անհրաժեշտ գումարը և սեղմեք (ENTER/ ВВОД) ստեղնը:
4.2.3 Իսկ եթե ցանկանում եք վճարել մեկ այլ հեռախոսահամարի միջազգային վարձը, ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Փոխել համարը ստեղնը և Ստեղնաշարի վրա հավաքեք անհրաժեշտ հեռախոսահամարը: Այնուհետև կրկնեք 4.2.1 և 4.2.2 -ը
Անդորրագրի տպման սարքից վերցրեք Ձեր վճարման անդորրագիրը, այնուհետև Քարտը մուտքագրելու սարքից վերցրեք Ձեր քարտը:

 

4.3 Բջջային հեռախոս

 

Ստեղնաշարի վրա հավաքեք Ձեր բջջային հեռախոսի համարը և սեղմեք (ENTER/ ВВОД) ստեղնը:
4.3.1 Մոնիտորի էկրանի վրա երևում է Ձեր պարտքը տվյալ ամսվա մեկի դրությամբ:Եթե դուք ցանկանում եք վճարել ամբողջ պարտքը ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Վճարել ամբողջ գումարը ստեղնը:
4.3.2 Եթե ցանկանում եք վճարել մեկ այլ գումար ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Այլ գումար ստեղնը, Ստեղնաշարի վրա հավաքեք անհրաժեշտ գումարը և սեղմեք (ENTER/ ВВОД) ստեղնը:
4.3.3 Իսկ եթե ցանկանում եք վճարել մեկ այլ հեռախոսահամարի բջջային վարձը, ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Փոխել համարը ստեղնը և Ստեղնաշարի վրա հավաքեք անհրաժեշտ հեռախոսահամարը: Այնուհետև կրկնեք 4.3.1 և 4.3.2 -ը
Անդորրագրի տպման սարքից վերցրեք Ձեր վճարման անդորրագիրը, այնուհետև Քարտը մուտքագրելու սարքից վերցրեք Ձեր քարտը

 

4.4 Հեռախոսի կանխավճար

 

4.4.1 Մոնիտորի էկրանի վրա երևում է Ձեր հեռախոսի պարտքը տվյալ ամսվա մեկի դրությամբ: Եթե դուք ցանկանում եք վճարել ամբողջ պարտքը ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Վճարել ամբողջ գումարը ստեղնը:
4.4.2 Եթե ցանկանում եք վճարել մեկ այլ գումար ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Այլ գումար ստեղնը, Ստեղնաշարի վրա հավաքեք անհրաժեշտ գումարը և սեղմեք (ENTER/ ВВОД) ստեղնը:
4.4.3 Իսկ եթե ցանկանում եք վճարել մեկ այլ հեռախոսահամարի վարձը, ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Փոխել համարը ստեղնը և Ստեղնաշարի վրա հավաքեք անհրաժեշտ հեռախոսահամարը: Այնուհետև կրկնեք 4.4.1 և 4.4.2 -ը
Անդորրագրի տպման սարքից վերցրեք Ձեր վճարման անդորրագիրը, այնուհետև Քարտը մուտքագրելու սարքից վերցրեք Ձեր քարտը:

 


4.5 Էլեկտրաէներգիա

 

Ստեղնաշարի վրա հավաքեք Ձեր հաշվիչի համարը և սեղմեք (ENTER/ ВВОД) ստեղնը:
4.5.1 Մոնիտորի էկրանի վրա երևում է Ձեր պարտքը տվյալ ամսվա մեկի դրությամբ:Եթե դուք ցանկանում եք վճարել ամբողջ պարտքը ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Վճարել ամբողջ գումարը ստեղնը:
4.5.2 Եթե ցանկանում եք վճարել մեկ այլ գումար ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Այլ գումար ստեղնը, Ստեղնաշարի վրա հավաքեք անհրաժեշտ գումարը և սեղմեք (ENTER/ ВВОД) ստեղնը:
4.5.3 Իսկ եթե ցանկանում եք վճարել մեկ այլ հաշվիչի համար, ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Փոխել համարը ստեղնը և Ստեղնաշարի վրա հավաքեք անհրաժեշտ հաշվիչի համարը: Այնուհետև կրկնեք 4.5.1 և 4.5.2 -ը
Անդորրագրի տպման սարքից վերցրեք Ձեր վճարման անդորրագիրը, այնուհետև Քարտը մուտքագրելու սարքից վերցրեք Ձեր քարտը

 

4.6 Գազ

 

Ստեղնաշարի վրա հավաքեք Ձեր հաշվիչի աբոնենտի համարը և սեղմեք (ENTER/ ВВОД) ստեղնը:
4.6.1 Մոնիտորի էկրանի վրա երևում է Ձեր պարտքը տվյալ ամսվա մեկի դրությամբ: Եթե դուք ցանկանում եք վճարել ամբողջ պարտքը ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Վճարել ամբողջ գումարը ստեղնը:
4.6.2 Եթե ցանկանում եք վճարել մեկ այլ գումար ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Այլ գումար ստեղնը, Ստեղնաշարի վրա հավաքեք անհրաժեշտ գումարը և սեղմեք (ENTER/ ВВОД) ստեղնը:
4.6.3 Իսկ եթե ցանկանում եք վճարել մեկ այլ աբոնենտի համար, ապա Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Փոխել համարը ստեղնը և Ստեղնաշարի վրա հավաքեք անհրաժեշտ աբոնենտի համարը: Այնուհետև կրկնեք 4.6.1 և 4.6.2 -ը:
Անդորրագրի տպման սարքից վերցրեք Ձեր վճարման անդորրագիրը, այնուհետև Քարտը մուտքագրելու սարքից վերցրեք Ձեր քարտը

 

5 EASY Քարտի վերալիցքավորում

Կատարեք 1 կետում նշված գործողությունը: Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Կանխավճարային քարտեր  ստեղնը: Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք EASY Քարտի վերալիցքավորում  ստեղնը: Մոնիտորի վրա երևում են լիցքավորվող գումարները, ընտրեք Ձեզ անհրաժեշտ գումարը Մոնիտորի ստեղնի վրա և սեղմեք այն: Այնուհետև սեղմեք Տպել ստեղնը և սպասեք անդորրագրի տպմանը, որի վրա նշված կլինի համապատասխան 12 նիշանոց թիվը: Այնուհետև Քարտը մուտքագրելու սարքից վերցրեք Ձեր քարտը:

 

6 Ալո Քարտի վերալիցքավորում

 

Կատարեք 1 կետում նշված գործողությունը: Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Կանխավճարային քարտեր ստեղնը: Մոնիտորի ստեղնի վրա սեղմեք Ալո Քարտի վերալիցքավորում ստեղնը: Մոնիտորի վրա երևում են լիցքավորվող գումարները, ընտրեք Ձեզ անհրաժեշտ գումարը Մոնիտորի ստեղնի վրա և սեղմեք այն: Այնուհետև սեղմեք Տպել ստեղնը և սպասեք անդորրագրի տպմանը, որի վրա նշված կլինի համապատասխան 12 նիշանոց թիվը: Այնուհետև Քարտը մուտքագրելու սարքից վերցրեք Ձեր քարտը:


 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ! ! !

ՔԱՐՏԸ եվ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՆԿՈՄԱՏԻՑ ԴՈՒՐՍ
ԳԱԼՈՒՑ 30 ՎԱՅՐԿՅԱՆ ԱՆՑ ԱՅՆ ԿԱՌԳՐԱՎՎԻ
ԲԱՆԿՈՄԱՏԻ ԿՈՂՄԻՑ


Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ Պուշկինի 19 հասցեում գտնվող Գլխամասային գրասենյակ կամ զանգահարել 59-23-23 հեռախոսահամարով:



 




Նախորդ էջ