Բանկի առաքելությունը


 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ առաքելությունն է` օգտագործելով բանկային համակարգի զարգացման նոր տեխնոլոգիաները, ստեղծելով բանկ-հաճախորդ հարաբերությունների յուրօրինակ բիզնես մշակույթ, մատուցել ժամանակակից, բարձրակարգ եւ որակյալ բանկային ծառայություններ:

Ապահովելով հանրային գործունեություն, լինելով մատչելի եւ թափանցիկ հասարակության յուրաքանչյուր անդամի համար, ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրեն համարում է իր յուրաքանչյուր հաճախորդի խնայողությունների եւ դրամական միջոցների վստահելի պահապանը:

Լինելով Հայաստանի բանկային համակարգի ամենադինամիկ զարգացող բանկերից մեկը, ընդլայնելով մասնաճյուղերի ցանցը եւ մատուցվող բանկային ծառայությունների շրջանակները, մասնակցելով միջազգային խոշոր վարկային ծրագրերի, մեծացնելով տնտեսության իրական հատվածի վարկավորումը, ուրույն տեղ գրավելով պարտատոմսերի, հիփոթեկային եւ սպառողական վարկավորման շուկաներում եւ ավանդային քաղաքականության ոլորտում, սերտացնելով կապերը Եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, զարգացնելով գործընկերային հարաբերությունները միջազգային խոշոր բանկերի, ֆինանսական կառույցների հետ, բարձր գնահատելով կորպորատիվ կառավարման արժեքային համակարգը, իր բոլոր աշխատակիցների մասնագիտական հմտությունները, կարողությունները, մարդկային որակները:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նպատակ ունի առաջատար տեղ գրավել Հայաստանի բանկային համակարգում` նպաստելու իր հաճախորդների, բաժնետերերի, իր անձնակազմի` ասել է թե Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների բարեկեցությանն ու կենսամակարդակի բարելավմանը, բարօրությանը:
 
 

 




Նախորդ էջ