Ընդհանուր տեղեկություններ Բանկի մասին


Պատմական ակնարկ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: Բանկը 2005թ.-ի սեպտեմբերին վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության, իսկ  2007թ.-ի օգոստոսին` բաց բաժնետիրական ընկերության:

2008թ.-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)-ը ձեռք է բերել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ 25 տոկոս + 1 բաժնետոմսի բաժնեմաս՝ դառնալով բանկի նոր գործընկերը։

2012թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և “Incofin Investment Management’’-ի միջև ստորագրված պայմանագրի համաձայն` «Ռուռալ Իմպուլս» հիմնադրամը դարձել է Բանկի բաժնետոմսերի սեփականատեր: Ներկա պահին հիմնադրամի մասնակցությունը Բանկի կապիտալում կազմում է 8.58%:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նշանակալից մասնակիցներն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 72.73% մասնաբաժնով և Բարսեղ Բեգլարյանը՝ 18.33% մասնաբաժնով:

Բանկի մասին

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մատուցում է ֆինանասական ծառայություններ թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց: Բանկն ունի 60 մասնաճյուղ, որից 58-ը ՀՀ-ում և 2-ը` ԼՂՀ-ում: Բանկի աշխատողների միջին թվաքանակը 30.06.2017թ.-ի դրությամբ կազմում է 869 մարդ: Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և  կորպորատիվ կառավարման լավագույն փորձը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հայաստանի բանկերի միության անդամ է, հանդիսանում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների գործընկերը ներքին պետական պարտքի կառավարման գործում: Բանկը հանդիսանում է առաջնային և երկրորդային շուկաներում ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում կառավարության գործակալ, հանդիսանում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի անդամ: Բորսային անդամի կարգավիճակը Բանկին հնարավորություն է տալիս առևտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՀՀ կենտրոնական բանկի 2008 թվականի հուլիսի 17-ի N 1/723Ա որոշմամբ հաշվառվել է ապահովագրական գործակալների ռեգիստրում, որի վերաբերյալ Բանկին տրամադրվել է թիվ 25 Հաշվառման վկայական:

Մենք իրականացնում ենք.

  • Գործառույթներ արժեթղթերի շուկայում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2007 թվականին, որպես ֆինանսական նոր գործիք, Հայաստանում թողարկել է կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ցուցակվել են ՀՀ ֆոնդային բորսայի վերին` A-bond մակարդակում: Բանկը արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է և արդեն տասներորդ անգամ անընդմեջ իրականացնում է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ՝ 2007, 2008, 2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 և 2016 թվականներին, որոնք ցուցակվել են ՀՀ ֆոնդային բորսայում: 2016թ.-ին Բանկի կողմից  իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի 3 թողարկում:   

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հանդիսանում է առաջնային դիլեր պետական պարտատոմսերի գծով և ՀՀ ֆինանսական շուկայում գործարքներ իրականացնող ամենաակտիվ բանկերից մեկը, որի արդյունքում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի կողմից 2016թ-ին հինգերորդ անգամ անընդմեջ ստացել է բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում մրցանակը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի 13 թողարկումներ, որոնք գնանշվել են ՀՀ ֆոնդային բորսայում, և որոնցից ներկայումս շրջանառության մեջ են գտնվում հինգ դոլարային և մեկ դրամային կորպորատիվ պարտատոմսեր:

Մենք մատուցում ենք ծառայություններ.

  • Քարտային շուկայում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ թողարկում և սպասարկում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր վճարահաշվարկային համակարգերի քարտեր: Բանկը հանդիսանում է Արմենիան քարդ ընկերության բաժնետեր և լիիրավ անդամ, “MasterCard” վճարային համակարգի աֆիլիատ անդամ և “VISA International” վճարային համակարգի լիիրավ անդամ: 2013թ.-ից Բանկը, դառնալով համաշխարհային Diners Club վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչը  Հայաստանում, թողարկում և սպասարկում է   Diners Club Young Professional, Diners Club Super Premium քարտերը: Բանկի սպասարկման ցանցը ներառում է 60 կանխիկացման կետ, 1590 առևտրային կետ,  125 բանկոմատ: Բանկի կողմից թողարկված քարտերի թիվը հասնում է շուրջ 140 000-ի:

  • Online շուկայում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  2015թ.-ին իր ծառայությունները համալրեց «Մոբայլ Բանկինգ» հավելվածով, որի շնորհիվ Բանկի հաճախորդներին ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ հասանելի են Բանկի կողմից մատուցվող ծառայությունները: Ինչպես նաև Բանկի ինտերնետային կայքում հնարավորություն է ընձեռված օգտվել մի շարք ծառայություններից օնլայն, մասնավորապես` կատարել կոմունալ վճարումներ, պատվիրել վճարային քարտեր և անհատական պահատեղեր:

  • Միջազգային փոխանցումների շուկայում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանում է միջազգային SWIFT վճարային համակարգի մասնակից: Իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ Money Gram, Xpress Money, Ria Money Transfers, UNISTREAM, Intel Express, Sigue, Converse Transfer, Moneytun համակարգերով:

Մեր գործընկերներն են

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ համագործակցում է 14 միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ, այդ թվում`

  • Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), 
  • Գերմանական KFW բանկի,
  • Սևծովյան Առևտրի և Զարգացման բանկի (ՍԱԶԲ),
  • Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO),  
  • The Opec Fund for International Development (OFID) ֆինանսական կազմակերպության,
  • Հարավ-Արևելյան Եվրոպական հիմնադրամի (EFSE),
  • ResponsAbility Global Microfinance հիմնադրամի
  • և այլն:  

Մեր մրցանակները և հավաստագրերը

  • Commerzbank AG”-ի կողմից 2010թ.-ին շնորհվել է առևտրի ֆինանսավորման և համագործակցության հավաստագրեր, 2011-2012թ.թ.-ին` որակի հավաստագիր: 
  • ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից    2011-2013թ.թ.-ին Բանկը ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում, 2012-2014 թ.թ.-ին` Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում, 2011-2014 թ.թ.-ին` Բորսայի լավագույն անդամ` բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար:
  •  2010-2014թ.թ.-ին ՎԶԵԲ-ի կողմից ճանաչվել է միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում:
  • 2012թ.-ին և 2014թ.-ին “Raiffeisen Bank International AG”-ի կողմից շնորհվել  է որակի հավաստագիր:
  • 2015թ.-ին CERTIFICATION INTERNATIONAL (UK) LTD-ի կողմից, որը հանդիսանում է համաշխարհային հավաստագրման ծառայությունների առաջատար ընկերություններից մեկը, շնորհվել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի` ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր:
  • 2016թ.-ին  “Global Finance” միջազգային հեղինակավոր ամսագիրը Բանկին ճանաչեց Հայաստանի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը` հաշվի առնելով Բանկի կողմից իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և Բանկում ներդրված նորագույն տեխնոլոգիաները, 
  • «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից կազմակերպված «Լավագույն անդամ» տարեկան մրցանակաբաշխության ժամանակ բանկը 2015 թվականի գործունեության արդյունքներով չորրորդ անգամ արժանացավ «Բորսայի լավագույն անդամ»` պետական պարտատոմսերի շուկայում մրցանակին,
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվեց «2015թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»,
  • SWIFT համակարգով փոխանցումների բարձր` 100%-անոց որակ ապահովելու համար Բանկը 2015թ-ին արդեն 4-րդ անգամ, իսկ 2016թ.-ին 5-րդ անգամ  գերմանական Commerzbank AG-ի կողմից արժանացավ «Որակի գերազանցություն» (Excellent STP Quality Award)  մրցանակին:
  • 2017թվականի դեկտեմբերին «Եվրասիայի ֆինանսաբանկային էլիտա» մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արժանացավ  «Վստահության էտալոն»  անվանակարգին:
  • SWIFT Commerzbank AG-ի «Որակի գերազանցության» (Excellent STP Quality Award)  մրցանակին 2017թ-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արժանացավ արդեն 6-րդ անգամ : Այս մրցանակը բանկին անընդմեջ շնորհվում է SWIFT փոխանցումների 100%-անոց որակ ապահովելու համար:
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  2018 թվականին 3-րդ անգամ «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվեց «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:

Մեր Ֆինանսական ցուցանիշները

  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարկային ներդրումները 2018թ. մարտի 31-ի դրությամբ կազմում են 117,540,694 հազ. ՀՀ դրամ:
  • Ընդհանուր ակտիվները մարտի 31-ի դրությամբ Բանկի հաշվեկշռում կազմում են 211,179,003 հազ. ՀՀ դրամ:
  • Պարտավորությունները մարտի 31-ի դրությամբ Բանկի հաշվեկշռում կազմում են 175,164,454 հազ. ՀՀ դրամ:
  • Ընդհանուր կապիտալը մարտի 31-ի դրությամբ Բանկի հաշվեկշռում կազմում է 36,014,549 հազ.  ՀՀ դրամ:
  • Զուտ շահույթը մարտի 31-ի դրությամբ կազմում է 903,130 հազ. ՀՀ դրամ: 



 




Նախորդ էջ