ԱՐԱՐԱՏԲԱՆԿ -ը 2011 թվականի դեկտեմբերի 01-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 01-ն իրականացնում է «Մարաթոն» ուսանողական աննախադեպ ակցիա: Կատարած գնումների համար վճարեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ -ի քարտերով, կուտակեք բոնուսային միավորներ, ստացեք բազում նվերներ, ծախսված գումարների փոխհատուցում և մեկ տարվա ուսման վարձի հատուցում:
Իսկ ակցիայի ավարտին` առավելագույն միավորներ (չհաշվարկելով սպառված միավորները) կուտակած հինգ ուսանողների միջև կխաղարկվի ipad:
Կատարեք գնումներ և ստացեք նվերներ
Ակցիայի պայմաններ.
Քարտապանի կողմից անկանխիկ եղանակով ծախսած յուրաքանչյուր դրամի դիմաց հաշվարկվում է մեկ բոնուսային միավոր, սակայն մեկ գործարքի գծով ընդհանուր բոնուսային միավորը չի կարող գերազանցել 2.000 (երկու հազար) միավորը։
Կուտակված բոնուսային միավորների դիմաց քարտապանին հնարավորություն է տրվում` նախապես գրանցվել «Մարաթոն» ծրագրում և առանց Բանկ այցելելու ընտրել միավորներին համապատասխանող նվեր`
200.000 (երկու հարյուր հազար) միավոր կուտակելուց հետո (անկախ միավորները օգտագործելու փաստից) ուսանողին վերադարձվում է անկանխիկ գործարքի 2 (երկու) տոկոսը, սակայն ամսական ոչ ավել, քան 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ։ Փոխհատուցումն իրականացվում է ամսական մեկ անգամ:
2.000.000 (երկու միլիոն) միավոր կուտակած (չհաշվարկելով սպառված միավորները) ուսանողին կհատուցվի ընթացիկ տարվա ուսման վարձը` ոչ ավելի, քան 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Բոնուսային միավորների սպառումից հետո հաշվարկը վերսկսվում է 0-ից։
Մուտք «Մարաթոն» ծրագիր
Բոնուսային միավորների դիմաց առաջարկվող նվերներ:
Նվեր
Միավոր
Գրիչ բանկի լոգոյով
15.000
Գունավոր մարկերներ` Բանկի լոգոյով
15.000
Նշումների թուղթ` Բանկի լոգոյով
15.000
Գրասենյակային գիրք` Բանկի լոգոյով
20.000
Բաժակ` Բանկի լոգոյով և քարտապանի ցանկացած նկարով
30.000
Ականջակալ
30.000
Քարտերի պատյան` Բանկի լոգոյով
50.000
Նեթբուքի պայուսակ
50.000
Վեբ տեսախցիկ
60.000
MP3 պլեյեր
60.000
Ֆլեշ հիշողություն` Բանկի լոգոյով
70.000
Ձեռքի ժամացույց `Բանկի լոգոյով
80.000
Արձանիկ` Բանկի լոգոյով
80.000
Նկարի թվային շրջանակ
100.000
Համակարգչային մկնիկ (առանց լարային միացման)
80.000
Համակարգչային ստեղնաշար (առանց լարային միացման)
80.000
Սեղանի ժամացույց` Բանկի լոգոյով
80.000
«Մարաթոն» ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 54 63 63 հեռախոսահամարով: