Արագ դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով

 

Եթե ցանկանում եք խնայել Ձեր ժամանակը և օգտվել որակյալ բանկային ծառայություններից առանց Բանկ այցելելու, ապա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի այս առաջարկը Ձեզ համար է: Բավական է միայն հեռախոսազանգի միջոցով բանավոր հանձնարություն տալ Բանկի հեռախոսային կենտրոնի մասնագետին և հաշված րոպեների ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգերից գումարները կմուտքագրվեն Ձեր քարտային հաշվին:* Եթե փոխանցման արժույթը տարբերվում է Ձեր քարտային հաշվի արժույթից, ապա գումարը կփոխարկվի Ձեր կողմից նշված արժույթի Բանկում սահմանված փոխարժեքի համաձայն և կմուտքագրվի Ձեր կողմից նշված քարտային հաշվին: 

 
 
Ծառայությունից օգտվելու համար`

Կկնքվի Քարտային հաշվի բացման, դեբետա-վարկային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիր և հեռախոսակապի միջոցով հաշվի համալրման համաձայնագիր:

Ձեզ կտրամադրվի միջազգային պլաստիկ քարտ Ձեր նախընտրած արժույթով: Visa Electron միջազգային պլաստիկ քարտ ընտրելու դեպքում քարտը կտրամադրվի 0 (զրո) ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով և առանց չնվազող մնացորդի սահմանման:
Քարտի տրամադրումը իրականացվում է Բանկում գործող պլաստիկ քարտերի տրամադրման գործընթացի համաձայն:

Visa Electron պլաստիկ քարտի ստացման օրվանից 6 ամսվա ընթացքում քարտապանի կողմից արագ դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարներն առնվազն երկու անգամ հեռախոսազանգի միջոցով քարտային հաշվին չմուտքագրվելու դեպքում, կգանձվի քարտի տարեկան սպասրկման վճար` քարտային հաշվի բացման պահին Բանկում գործող սակագներով սահմանված չափով:


Ուշադրություն. ծառայությունը մատուցվում է անվճար:

* Յուրաքանչյուր աշխատանքային օր 9:30-16:30 մուտքագրված գումարները հնարավոր է տնօրինել նույն աշխատանքային օրը 18:00:
Յուրաքանչյուր աշխատանքային օր 16:30-ից հաջորդ օրվա 9:30 մուտքագրված գումարները հնարավոր է տնօրինել հաջորդ աշխատանքային օրը 12:00:

Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 54 63 63 հեռախոսահամարով:

 

Copyright ARARATBANK OJSC. 2011.