|
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զուտ շահույթից 248 մլն 491 հազար դրամ որպես շահաբաժին հատկացվեց բաժնետերերին
2011թ. հունիսի 22-ին ժ.12:00-ին` Մարիոթ-Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը: 2010 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել է աճի բարձր տեմպեր և ընդգրկվել Հայաստանի բանկերի առաջին տասնյակում: Գործունեության արդյունքում առաջացած զուտ շահույթից 248 մլն 491 հազար դրամ վճարվեց որպես շահաբաժին, իսկ 70 մլն. դրամ ուղղվեց պահուստային հիմնադրամի համալրմանը:
ՙԳործելով տնտեսական զարգացումներին ու առկա մարտահրավերներին համահունչ` Բանկը 2010 թվականին ևս հանդես է եկել որպես երկրի ֆինանսական շուկայի ակտիվ մասնակից, ծանրակշիռ մասնակցություն ունենալով տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալներում, ընդլայնելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունները, բանկային ծառայությունների շուկայում հանդես գալով բազմաթիվ նորամուծություններով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հաշվետու տարվա ընթացքում արձանագրել է հետևյալ հիշարժան իրադարձությունները
- Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ կնքեց համաֆինանսավորման վարկային պայմանագիր, որի շրջանակներում ընդունելի բիզնեսների վարկավորումը կիրականացվի երկարաժամկետ` մինչև 7 տարի մարման ժամկետով:
- Երեւանի կենտրոնում, Մետրոպոլիտենի ‘Երիտասարդական՚ կայարանում բացվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ առաջին ՎԱՃԱՌՔԻ ՄԻՆԻ-ԿԵՆՏՐՈՆԸ` ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ մասնաճյուղը:
- Ներդրվեց CLASSIC-M երկակի կիրառման (DUAL) քարտը, որում համադրված են ԱՐՔԱ համակարգի բանկային քարտի և Երևանի Մետրոպոլիտենում ուղևորությունների համար վճարումներ կատարելու միջոց հանդիսացող Mifare (առանց կոնտակտի) տեխնոլոգիայով քարտի հնարավորությունները:
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը` շարունակելով տրամադրվող վարկերի մատչելիության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը, սկսեց իրականացնել հիփոթեքային վարկերի տրամադրում սկսեց իրականացնել նաև “Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան’’ պետական նպատակային ծրագրի շրջանակներում:
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրվեց միջազգային արագ դրամական փոխանցումների Золотая Корона" համակարգը:
- Արմավիր քաղաքում բացվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ թվով 29-րդ մասնաճյուղը:
- Սևան քաղաքում բացվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ թվով 30-րդ մասնաճյուղը:
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրվեց միջազգային արագ դրամական փոխանցումների “Contact” համակարգը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դարձավ “Visa International” վճարային համակարգի ասոցիացված անդամ` հնարավորություն ստանալով իր հաճախորդների սպասարկումն իրականացնել Visa Gold, Visa Classic և Visa Electron տեսակի քարտերով:
- Երևանում բացվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Կենտրոն թվով 31-րդ մասնաճյուղը:
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ սկսեց “Visa Autocard” քարտերի ներդրման գործընթացը, որը երկակի /DUAL/ նշանակության քարտերի խմբի նորագույն քարտատեսակներից է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալը համալրվեց 1,020 մլն ՀՀ դրամով:
- Հարավ-Արեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը(ՀԵԵՀ) եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստորագրեցին 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով:
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) ստորագրեցին 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագիր` փոքր ու միջին բիզնեսի վարկավորման նպատակով:
- COMMERZBANK AG-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համար բացեց 3 մլն. եվրոյի վարկային գիծ, որից 1 մլն եվրոն նախատեսված էր միջազգային առևտրի խթանման, իսկ 2 մլն Եվրոն` արտարժույթային գործառնությունների իրականացման համար:
- Հայ-շվեյցարական Իզմիրլյան Հիմնադրամը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կնքեցին համաֆինանսավորման 2-րդ Շրջանակային համաձայնագիրը, որով կողմերը 3 մլն ԱՄՆ դոլար կհատկացնեն Փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով:
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բացառիկ պայմանագիր կնքեց Diners Club միջազգային վճարային համակարգի հետ` դառնալով ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
- Մասիս քաղաքում բացվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի 32 –րդ մասնաճյուղը:
- Երևանում բացվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի 33-րդ` “ԿՈՄԻՏԱՍ” մասնաճյուղը:
2010 թ.-ին արձանագրված հիմնական ցուցանիշները
- Ընդհանուր ակտիվները 2010 թ. վերջին կազմել են 62,948.5 մլն. ՀՀ դրամ, որը 2009թ. համեմատ աճել է 44.8 %-ով։
- Հաճախորդներին տրված վարկեր և փոխատվությունները 2010թ. վերջին կազմել է 25,264.4 մլն. ՀՀ դրամ, որը 2009թ. համեմատ աճել է 57.0 %-ով։
- 2010թ. վերջին Բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել է 52687.9 մլն. ՀՀ դրամ, որը 2009թ. համեմատ աճել է 48.3 %-ով։
- Հաճախորդներից ներգրավված միջոցները 2010 թ. վերջին կազմել են 23,282.9 մլն. ՀՀ դրամ, որը 2009թ. համեմատ աճել է 54.0%-ով։
- Զուտ շահույթը 2010 թ. վերջին կազմել է 1,279 մլն. ՀՀ դրամ, որը 2009թ. համեմատ աճել է 250.1 %-ով։
- Ընդհանուր կապիտալը 2010թ. վերջին կազմել է 10,260.5 մլն. ՀՀ դրամ, որը 2009թ. համեմատ աճել է 29.1 %-ով ։
- Հաճախորդների թիվը 2010 թ.վերջին կազմել է 93,523` որը 2009թ. վերջի համեմատ աճել է 27,400-ով կամ 41.4%-ով։
- Թողարկված պլաստիկ քարտերի քանակը 2010 թ. վերջին կազմել է 52,452 հատ, որը 2009թ. վերջի համեմատ աճել է 14,312 հատով կամ 37.5%-ով։
- 2010 թվականի ընթացքում բացվել են 6 մասնաճյուղ։ Տարեվերջի դրությամբ բանկի տարածքային ցանցն ընդգրկել է 33 մասնաճյուղ։
|
|