Երեւանի կենտրոնում, Մետրոպոլիտենի ՙԵրիտասարդական՚ կայարանում բացվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ առաջին ՎԱՃԱՌՔԻ ՄԻՆԻ-ԿԵՆՏՐՈՆԸ` ՙԵրիտասարդական՚ մասնաճյուղը:
Այս մասին այսօր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը հայտարարեց ՙՄարիոթ Արմենիա՚ հյուրանոցում կայացած շնորհանդեսի ընթացքում` ներկայացնելով ինչպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՆԻ-ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ծրագիրը, այնպես էլ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նոր քարտային ծրագիրը:
Չնայած այն հանգամանքին, որ անցած ընդամենը երկու տարում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր մասնաճյուղերի թիվը Երեւանում եւ մարզերում 2-ից հասցրել էր 27-ի, դեռեւս անցյալ տարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը հայտարարեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգահեռ Երեւանի բոլոր համայնքների մարդաշատ կենտրոններում, հետագայում նաեւ մարզերում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վաճառքի մինի-կենտրոններ ստեղծելու մասին:
Այս ընդգրկուն ծրագրի նպատակն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկային մանրածախ ծառայություններն ավելի մոտեցնել հաճախորդին, հնարավորություն ընձեռել հասարակության ամենատարբեր շերտերին անմիջականորեն օգտվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկային արտադրանքներից` առանց բանկի գլխավոր գրասենյակ կամ խոշոր մասնաճյուղեր այցելելու:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վաճառքի մինի-կենտրոններում ցանկացած մարդ կարող է օգտվել տեղական եւ միջազգային պլաստիկ քարտերով մատուցվող ծառայություններից, միջազգային արագ դրամական փոխանցումներից, հաշիվների սպասարկումից, դրամի փոխանակման, կոմունալ վճարումների եւ տասնյակ այլ ծառայություններից:
Մետրոպոլիտենի ՙԵրիտասարդական՚ կայարանում բացված ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ առաջին վաճառքի մինի-կենտրոնը, որն իր բարձր որակավորում ունեցող անձնակազմով մատուցում է վերը նշյալ բոլոր ծառայությունները, կահավորված է ժամանակակից բանկային տեխնոլոգիաներին հատուկ սարքավորումներով, ունի ժամանակակից բանկային դիզայն եւ շատ հարմարավետ է հաճախորդների արագ եւ որակյալ սպասարկման համար: