|
Ֆինանսական վարձակալությունը կամ լիզինգը տարածված է ամբողջ աշխարհում, իսկ զարգացած երկրներում այն կազմում է տնտեսության մեջ իրական ներդրումների 50%-ից ավելին:
Եթե Դուք ցանկանում եք զարգացնել Ձեր բիզնեսը` համալրել ձեռնարկությունը նոր տեխնիկայով, ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ կամ անշարժ գույք, սակայն դրա համար չունեք բավարար միջոցներ, ապա կարող եք օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ առաջարկած ֆինանսական լիզինգից: Դիմելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ` Դուք հնարավորություն կունենաք համալրել Ձեր հիմնական միջոցները, առանց անշարժ գույքի կամ որևէ այլ սեփականության գրավադրման, ինչպես նաև վարձակալության ժամկետի ավարտին (կամ ժամկետի ընթացքում) գնել լիզինգի առարկան:
Բանկի կողմից ֆինանսական վարձակալության (լիզինգային) գործառնությունների իրականացման պայմանները.
Տրանսպորտային միջոցների լիզինգ
Ֆինանսավորվում են հետևյալ տրանսպորտային միջոցների ձեռք բերումները`
Մարդատար մեքենաներ
 |
տաքսի ծառայության համար
ծառայողական
առաքման ծառայության համար
|
Բեռնատար մեքենաներ
 |
ինքնաթափեր
սառցարան-կցորդներ
բեռնափոխադրման մեքենաներ
|
Շինարարական մեքենաներ
 |
ամբարձիչներ
վերամբարձ կռունկներ
բետոնախառնիչներ
ջրատար մեքենաներ
շինարարական տեխնիկա
|
Տուրիստական մեքենաներ
 |
ավտոբուսներ
միկրոավտոբուսներ
երթուղային
|
Սարքավորումների լիզինգ
Ֆինանսավորվում են հետևյալ սարքավորումների ձեռք բերումները`
Արդյունաբերական և էներգետիկայի սարքավորումներ,
 |
հոսքագծեր
մինի գործարաններ
տպագրական սարքավորումներ
գեներատորներ և տուրբիններ
այլ մասնագիտացված սարքավորումներ
|
Առողջապահական սարքավորումներ
 |
ստոմատոլոգիական աթոռներ և սարքավորումներ
դիագնոստիկ և պրոֆիլակտիկ սարքավորումներ
այլ բժշկական սարքավորումներ
|
Առևտրի սպասարկման միջոցներ
 |
սարքավորումներ սուպերմարկետների համար
ռեստորանային և խոհանոցային սարքավորումներ
այլ սարքավորումներ
|
Անշարժ գույքի լիզինգ
Ֆինանսավորվում են հետևյալ անշարժ գույքերի ձեռք բերումները`
 |
Հասարակական նշանակության անշարժ գույքի լիզինգ (առևտրի սպասարկման տարածքներ, վարսահարդարման սրահներ, հասարակական սննդի սպասարկման տարածքներ, գրասենյակային տարածքներ, ֆինանսական գործունեություն և այլ ծառայություններ իրակացնելու տարածքներ)
Արտադրական նշանակության անշարժ գույքի լիզինգ (գործարաններ, ֆաբրիկաներ, պահեստային տարածքներ)
|
| Տրամադրման ընդհանուր պայմաններ |
| Լիզինգի տեսակը |
Տրամադրման արժույթ |
Նվազա- գույն տոկո- սադրույք |
Առավելագույն Ժամկետները |
Լիզինգի փաթեթի կազմման, սպասարկ- ման միանվագ վճար |
Սարքավո-րում ների ձեռքբերում |
Անշարժ գույքի ձեռքբերում |
| Միկրո (մինչև 8.000.00 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը չգերազանցող) |
ՀՀ դրամ |
16% |
6-ից մինչև 60 ամիս |
6-ից մինչև 120 ամիս |
1%, նվազագույնը 50.000 ՀՀ դրամ |
| ԱՄՆ դոլար |
13% |
| Միդիում լիզինգ (8.000.001 -35.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ) |
ՀՀ դրամ |
15% |
0.5%, նվազագույնը 80.000 ՀՀ դրամ |
| ԱՄՆ դոլար |
11% |
| Էքստրա լիզինգ (35.000.001 -120.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ) |
ՀՀ դրամ |
14% |
0.5%, նվազագույնը 200.000 ՀՀ դրամ |
| ԱՄՆ դոլար |
11% |
Ծանուցում
1. Վարձակալը պարտավորվում է վճարել լիզինգի առարկայի նախնական արժեքի նվազագույնը 20 տոկոսի չափով կանխավճար և լիզինգի առարկայի տեղափոխման` ներառյալ բեռնման և բեռնաթափման, մաքսազերծման, ինչպես նաև մինչև լիզինգի առարկան վարձակալին հանձնելու պահն այդ նպատակով Բանկի կատարած վճարների հանրագումարի 20 տոկոսի չափով վճար 2. Վարձակալը կարող է վարձակալության ժամկետի ընթացքում բանկից ձեռքբերել լիզինգի առարկան` վճարելով տվյալ պահին ֆինանսական լիզինգի ընդհանուր արժեքի մնացորդը և հաշվարկված տոկոսավճարը:
3. Ժամկետից շուտ լիզինգի պայմանագրի գործողությունը դադարեցնելու դեպքում և լիզինգի առարկայի գնման դեպքում հաճախորդը տույժ/տուգանք չի վճարում:
4. Լիզինգի առարկան ենթակա է պարտադիր ապահովագրման լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի չափով, լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի համար:
5. Վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո գույքը սեփականության իրավունքով անցնում է հաճախորդին: 6. Վարձակալի կողմից վճարման ենթակա ցանկացած այլ գումարի վճարում կատարելու ցանկացած ուշացման դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.3%: 7. Վարձակալի կողմից ստանձնած լիզինգային պարտավորության լրացուցիչ ապահովման միջոց են հանդիսանում գույքի գրավը, երաշխիքը, երաշխավորությունը: Հաճախորդի լիզինգի hայտը մերժվում է, եթե.
- ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն,
- ներկայացված փաստաթղթերը կամ փաստաթղթերում ներկայացված տվյալները չեն համապատասխանում իսկությանը,
- առկա է հաճախորդի /նաև (երաշխավոր(ներ)ի)/ բացասական վարկային պատմություն (բացասական տեղեկություն է համարվում նախկինում ստանձնած պարտավորությունների գծով վերջին 12 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ քսան օր ժամկետանց օրերի առկայությունը),
- հաճախորդի վարկունակության գնահատումը տվել է բացասական արդյունք,
- ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հակասում է փաստացի գործունեության վայր կատարած այցելության ընթացքում բացահայտված հանգամանքներին /փաստերին/,
- չի հիմնավորվում լիզինգի անհրաժեշտությունը։
Լիզինգի վարձավճարի հաշվարկի օրինակ`
Լիզինգի առարկայի ընդհանուր արժեք - 5 000 000 ՀՀ դրամ Կանխավճար – 1 000 000 ՀՀ դրամ Տարեկան տոկոսադրույք - 16% Մարման ժամկետ – 5 տարի Ամսական վճարում –97 272,23 ՀՀ դրամ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` Վարձակալի կողմից վարձավճարների և վարձակալության պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները ժամկետին չվճարվելու դեպքում նրա մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` Արտարժույթով տրամադրվող լիզինգի դեպքում, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցությունունենալ լիզինգի մարումների վրա: |