 |
| |
| Ձեռք բեր ARARAT TRANSFER բոնուսային քարտ, կուտակիր միավորներ, ունեցիր բազմաթիվ արտոնություններ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ եւ մասնակցիր եռամսյա խաղարկությունների ու շահիր մրցանակներ… |
| |
| ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հարգելի հաճախորդ |
| |
| ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ անում է ՆՈՐ առաջարկ. Քեզ առաջարկում է օգտագործել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ընձեռած հերթական ՆՈՐ հնարավորությունը, ձեռք բերել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ARARAT TRANSFER քարտ եւ արտոնյալ ու շահավետ պայմաններով օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բազմաթիվ ծառայություններից: |
| |
| Նոր առաջարկ-նոր հնարավորություններ-նոր արտոնություններ |
| |
| Մեկ ամսվա ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ գործող միջազգային դրամական փոխանցումների բազմաթիվ համակարգերից ցանկացածով ուղարկիր կամ ստացիր 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար եւ ստացիր ARARAT TRANSFER բոնուսային քարտ: |
| |
| Ուրեմն այսպես |
| |
| Մեկ ամսվա ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կենտրոնական գրասենյակում կամ Երեւանի ու մարզերի 30 մասնաճյուղերից ցանկացածում միջազգային դրամական փոխանցումների ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ գործող բազմաթիվ համակարգերից ցանկացածով կատարում եք ցանկացած գումարի միջազգային դրամական փոխանցում (ուղարկում եք կամ ստանում) |
| |
| -Երբ Ձեր ուղարկած կամ ստացած գումարի չափը հասնում է 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի, Դուք անմիջապես ստանում եք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ARARAT TRANSFER քարտ` Ձեր անունով: |
| |
| -Այդ օրվանից սկսած ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ գործող միջազգային դրամական փոխանցումների ցանկացած համակարգով գործարք կատարելիս ուղարկված կամ ստացված գումարի չափով Ձեր քարտի վրա կուտակվում են բոնուսային միավորներ: |
| |
| -Յուրաքանչյուր եռամսյակ առավելագույն միավորներ հավաքած 5 քարտապանների եւ պատահական ընտրանքով ընտրված եւս 5 քարտապանների միջեւ կազմակերպվում են խաղարկություններ, տրամադրվում են գումարային մրցանակներ: |
| |
| Ձեր իրավունքներն ու արտոնությունները որպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ARARAT TRANSFER քարտի քարտատեր |
| |
| -Ներկայացնում եք Ձեր քարտը եւ ցանկացած գործարք կատարելիս բանկում սպասարկվում եք արտահերթ: |
| -Ստանում եք մինչեւ 10 % զեղչ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ գործող բազմաթիվ միջազգային դրամական փոխանցումների համակարգերի գործող սակագներից: |
| -Օգտվում եք բանկի պահատեղերից 50 % զեղչով: |
| -Ստանում եք արտոնյալ փոխարժեք տարադրամի այդ պահին բանկում գործող փոխանակման փոխարժեքներից: |
| -Պայմանների բավարարման դեպքում ստանում եք վարկ` բանկում գործող տոկոսադրույքներից հանած 1 %: |
| -Տարեկան 4 անգամ կամ 3 ամիսը մեկ կտրվածքով մասնակցում եք խաղարկությունների եւ ստանում արժեքավոր մրցանակներ: |
| |
| |
| Բացի դրանից |
| |
| -Եթե Դուք որպես բանկի հաճախորդ ներգրավում եք մեկ այլ անձի, եւ վերջինս 1 ամսվա ընթացքում իրականացնում է 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի գործարք, Դուք Ձեր հաշվին լրացուցիչ կուտակում եք իրականացված գործարքի չափով միավոր (այս մեխանիզմը կիրառվում է նաեւ յուրաքանչյուր լրացուցիչ ներգրավվողի դեպքում): |
| |
| |
| Կանոններ |
| |
1. Քարտատեր կարող է դառնալ այն հաճախորդը, ով մեկ ամսվա ընթացքում ուղարկել կամ ստացել է 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
2. Քարտը քարտատրիրոջը տրվում է անմիջապես նրա կողմից 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով գործարք կատարելուց կամ այդ սահմանաչափը լրացնելուց հետո:
3.Քարտը քարտատիրոջը տրվում է առավելագույնը 24 ժամվա ընթացքում` քարտատիրոջ անվամբ:
4.Եթե դրամական գործարքներն իրականացրել եք Եվրոյով, ՌԴ ռուբլով կամ այլ արտարժույթով, ապա կուտակային միավորների հաշվարկման համար նրանք փոխանակվում են ԱՄՆ դոլարի` ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքով:
5.Կուտակային միավորները հաշվարկվում են 1 ԱՄՆ դոլարը 1 միավոր սկզբունքով:
6.առաջին 5 ամենաշատ միավոր հավաքած քարտատերերը մասնակցում են խաղարկության` կուտակային հաշվարկի հիման վրա: Եվս 5 քարտատեր` բոլոր քարտատերերի միջից պատահական ընտրությամբ, նույնպես մասնակցում է խաղարկությանը` վիճակահանությամբ:
7.Խաղարկությունից հետո խաղարկությանը մասնակցած բոլոր քարտերի վրա եղած կուտակային միավորները զրոյացվում են եւ սկսվում է նոր հաշվարկ:
8.Վիճակահանությունն անցկացնում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ` քարտատերերի ներկայությամբ եւ մասնակցությամբ` պարզ վիճակահանության սկզբունքով:
9.Խաղարկությունները կայանում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կենտրոնական գրասենյակում կամ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ղեկավարության որոշմամբ` մեկ այլ վայրում:
10. Համակարգի գործունեության սկիզբը համարվում է 2009 թ. սեպտեմբերի 5-ը:
11. Եթե քարտատերը վեց ամսվա ընթացքում չի օգտվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ գործող արագ դրամական փոխանցումների համակարգերից որեւէ մեկից, ապա քարտը ճանաչվում է անվավեր վերջին գործարքի օրվանից 184-րդ օրը:
12. Վեցամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է 2010 թ. ապրիլի 14-ից: |
| |
| Թարմացվել է 14.04.2010, 10:30:00 |