arm    eng
ՄԵՐ ՄԱՍԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱԿԱԳՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ ՈՐՈՆՈՒՄ 
    
 
Ծառայություններ
ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ԱՌԱՐԿԱՅԱԶՈՒՐԿ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
ՈՍԿՈՒ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐ
ԱՎԱՆԴՆԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ
ԱՎԱՆԴՆԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ
ՄԻԿՐՈ, ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ
ԼԻԶԻՆԳ
ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ
ՀԻՓՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ
ՏԱՔ ՏՈՒՆ
ՎԱՐԿԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՐԿ
ՕՎԵՐԴՐԱՖՏՆԵՐ
ՈՍԿՈՒ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՎԱՐԿԵՐ
ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՀԱՏԵՂԵՐ
ՉԵԿԵՐ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՄՓՈՓԱԳԻՐ
ԹՂԹԱԿԻՑ ԲԱՆԿԵՐ
ԱԿՑԻԱՆԵՐ

Հաճախորդի իրավունքները
Ֆինանսական համակարգի հաշտարար
Կարգավորում
Ներդրումային առաջարկներ
Ներդրողների հետ հարաբերություններ
Մամուլը մեր մասին
Բանկը ռեյտինգներում
Մեր միջոցառումները
Մեր հրատարակությունները






ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

Մեր խորհուրդը ձեզ` չկան անիրականանալի ցանկություններ


Սպառողական վարկերը տրամադրվում են 20 տարին լրացած, առնվազն վերջին երեք ամինսների ընթացքում մշտական զբաղվածոություն և բավարար կայուն եկամուտ ունեցող ֆիզակական անձանց:

Սպառողական վարկերը տրամադրվում են հետևյալ նպատակներով`

 

  • Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի օրինականացում կամ գույքի ձեռքբերում, այդ թվում` բնակելի տարածքի ձեռքբերման կանխավճար, ոչ բնակելի տարածքի, hողի, կահույքի, սարքերի և սարքավորումների (մեխանիզմների), տրանսպորտային միջոցների ձեռքբերում կամ ձեռքբերման ծախսերի փոխհատուցում
  • Անձնական ծախսեր, այդ թվում` հանդիսությունների, բուժման, ուսման վարձի վճարման, հանգստի կազմակերպման, ուղևորության և այլ բնույթի անձնական ծախսերի կատարման նպատակով
  • Շինարարական աշխատանքների կատարման, սանտեխնիկայի և շինարարական ապրանքների ձեռքբերման, նմանատիպ այլ աշխատանքների կատարման և ապրանքների ձեռքբերման ծախսերի կատարման նպատակով
  • Բաժնետոմսերի և բաժնեմասերի, իրավաբանական անձանց կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով:

 

Սպառողական վարկի տրամադրման պայմանները

Արժույթ Վարկի գումարը Ժամկետ Նվազագույն տարեկան տոկոսադրույք Վարկի/Գրավի գնահատված արժեքի առավելագույն հարաբերակցություն Մարման հաճախա-
կանություն
ՀՀ դրամ Նվազա -
գույնը`
200,000
Առավե-
լագույնը`
1,500,000
Մինչև 18 ամիս

18%

50%

Ամսական

Կարևոր է իմանալ`

  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Ժամկետից շուտ մարելու հնարավորություն առանց տույժ-տուգանքների հաշվարկման
  • Վարկային հայտը մուտքագրելու պահին հաճախորդից միանվագ գանձվում է հայտի քննարկման վճար 1.000 ՀՀ դրամ գումարի չափով, որը անկախ վարկի տրամադրման վերաբերյալ որոշումից, վերադարձման ենթակա չէ:
  • Վարկի տրամադրման պահին հաճախորդից գանձվում է վարկային փաթեթի կազմման և սպասարկման համար միանվագ վճար` վարկի գումարի 1 %-ի չափով, սակայն ոչ պակաս քան 10,000 ՀՀ դրամը եւ ոչ ավել 30.000 ՀՀ դրամից
  • Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում նրա կողմից վճարվում է տուժ
    ա) Ժամկետանց տոկոսների դիմաց չվճարվաժ գումարի 0,3%-ի չափով,
    բ) Ժամկետանց վարկի գումարի դիմաց չվճարվող գումարի 0,5%-ի չափով:


Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև համավարկառուների, երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո,
3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր,
4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում,
5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը,
6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները (անհրաժեշտության դեպքում նաև գրավադրող գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարից ապահովագրություն), որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:


Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեմ ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
2. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները, երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունեն բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած ՙՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ՚-ի,
2. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
4. որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար,
5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,
6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:


Ուշադրություն.
Հայտնում ենք նաև, որ վարկի ցանկացած պայմանի փոփոխություն կարող է հանգեցնել փաստացի տարեկան տոկոսադրույքի փոփոխման: Փաստացի տարեկան տոկոսադրույքի վերջնական չափը որոշվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման օրը:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
 
Վարկատեսակը Տոկոսադրույքի հաշվառման ձևը Վարկի և տոկոսագումարի մարման ձևը
Սպառողական վարկեր տարեկան` վարկի
գումարի մնացորդի նկատմամբ, տարին ընդունել 365 օր
անուիտետ և հավասարաչափ ամորտրզացիա
 
Ծանոթություն
Հավասարաչափ վճարումներով (անուիտետ)» վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասարչափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:
Վարկի մայր գումարի հավասարաչափ մարման (ամորտիզացիայի) եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս վարկի մայր գումարի մարման համար հաշվարկվում է հավասար գումար, իսկ տոկոսագումարներն անհավասարաչափ են` դրանք շատ են վարկի սկզբում և նվազում են վարկի մարման ընթացքում: Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր ամիս վարկի մարմանն ուղղված վճարները փոփոխվում են` աստիճանաբար նվազելով:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:


“Ֆինասնական օգնական” համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.abcfinance.am:

Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետեւանքների համար:

 
Թարմացվել է 12.03.2013, 10:37:00
Ավտոմեքենայի գրավադրմամբ սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
2010-10-27
Բեռնել
Անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
2010-10-27
Բեռնել
2013.05.24
 
Բանկի արտարժույթի փոխարժեքներ
Առք Վաճառք
1 USD 415.00 418.00
1 EUR 535.00 545.00
1 RUR 13.09 13.46
1 CHF 427.00 437.00
1 GBP 622.00 636.00
1 CAD 397.00 407.00
1 AUD 397.00 407.00
1 GEL 235 255
 
Ոսկու ձուլակտորների փոխարժեքներ
Առք Վաճառք
1 գրամ 20880 24688
2 գրամ 37418 44410
5 գրամ 89368 106069
10 գրամ 174560 203234
20 գրամ 340768 396745
50 գրամ 845238 984082
 
Անկանխիկ ոսկու փոխարժեքներ
Առք Վաճառք
1 գրամ/AMD 18595 18819
1 գրամ/USD 44.47 45.05
 
ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեք
1 USD 414.82  
1 EUR 534.45  
1 RUR 13.19  
1 CHF 429.24  
1 GBP 625.51  
1 CAD 400.99  
1 AUD 401.79  
Արխիվ
Ֆորվարդային փոխարժեք (USD)
ամիս Առք Վաճառք
1 ամիս 0.00 0.00
2 ամիս 0.00 0.00
3 ամիս 0.00 0.00
Հատուկ առաջարկներ
Ակցիաներ
Բաց մրցույթներ
Բանկոմատներ մասնաճյուղեր
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ On-Line
ԱՐԱՐԱՏ ԴԻՐԵԿՏ
Կոնսիերժ սերվիս
On-Line Ծառայություններ
Հեռախոսային բանկային ծառայություն
Տեսանյութեր
ԱՐԱՐԱՏԴԻԼԻՆԳ
Թափուր աշխատատեղեր
Վարկային հաշվիչ
Ավանդային հաշվիչ
Փաստաթղթերի նմուշներ
Հղումներ
Հարցեր