arm    eng
ՄԵՐ ՄԱՍԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱԿԱԳՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ ՈՐՈՆՈՒՄ 
 
Ծառայություններ
ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ԱՎԱՆԴՆԵՐ
ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ
ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ
ԱՎՏՈՎԱՐԿԵՐ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ
ՕՎԵՐԴՐԱՖՏՆԵՐ
ՈՍԿՈՒ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՎԱՐԿԵՐ
ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
ԱԿՐԵԴԻՏԻՎՆԵՐ
ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԻՆԿԱՍՈ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՀԱՏԵՂԵՐ
ՉԵԿԵՐ
ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹՂԹԱԿԻՑ ԲԱՆԿԵՐ

Հաճախորդի իրավունքները
Ֆինանսական համակարգի հաշտարար
Կարգավորում
Ներդրումային առաջարկներ
Ներդրողների հետ հարաբերություններ
Մամուլը մեր մասին
Բանկը ռեյտինգներում
Մեր միջոցառումները
Մեր հրատարակությունները





ԱՎՏՈՎԱՐԿԵՐ

BMW.jpg
Մեր խորհուրդը ձեզ` ունեցեք լավ մեքենա

Եթե ձեր մեքենան ձեռք եք բերում երկրորդային շուկայից, եվ եթե ձեր մեքենան ոչ ռուսական արտադրության է

2002թ. - 2009թ. և բարձր արտադրության ավտոմեքենաների դեպքում դուք վճարում եք գնահատված արժեքի 50 %

Վարկը մարում եք մինչև 48 ամիս,

Անվանական տարեկան տոկոսադրույքը 15 % է

Տրամադրվող վարկի առավելագույն գումարը` 7 000 000 ՀՀ դրամ է

Վարկերը տրամադրվում են կանխիկ կամ անկանխիկ`ամսական մարումներով

Վարկի և տոկոսագումարի մարման ձևը` անուիտետ (յուրաքանչյուր ամիս վարկի գումարի հավասարաչափ մարում, վարկի գումարի մնացորդի նկատմամբ հաշվարկվող, աստիճանաբար նվազող տոկոսագումար) և հավասարաչափ ամորտիզացիա:

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի մուտքագրմանը հաջորդող 5 աշխատանքային օվա ընթացքում:

Տարեկան ապահովագրավճարը`
Վարկի գումարի մնացորդի մինչև 2 %:


Եթե ձեր մեքենան Ռուսական արտադրության է և տարեթիվը գերազանցում է 2005թ.-ը

Որպես կանխավճար վճարում եք գնահատված արժեքի 50 %

Վարկը մարում եք մինչև 36 ամսվա ընթացքում,

Անվանական տարեկան տոկոսադրույքը 15 % է
Տրամադրվող վարկի առավելագույն գումարը` 2 000 000 ՀՀ դրամ է

Վարկերը տրամադրվում են կանխիկ կամ անկանխիկ`ամսական մարումներով

Վարկի և տոկոսագումարի մարման ձևը` անուիտետ (յուրաքանչյուր ամիս վարկի գումարի հավասարաչափ մարում, վարկի գումարի մնացորդի նկատմամբ հաշվարկվող, աստիճանաբար նվազող տոկոսագումար) և հավասարաչափ ամորտիզացիա:

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի մուտքագրմանը հաջորդող 5 աշխատանքային օվա ընթացքում:

Տարեկան ապահովագրավճարը`
Վարկի գումարի մնացորդի 2 %:

Կազմակերպություններից նոր ավտոմեքենաների ձեռք բերման նպատակով տրամադրվող վարկերի պայմանները սահմանվում են գործընկեր կազմակերպությունների հետ կնքվող համագործակցության պայմանագրերով:

Տրանսպորտային միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից և գնահատման արժեքը կազմում է 8.000 ՀՀ դրամ

Ավտովարկ ստանալու համար դիմելիս, վարկային հայտը մուտքագրելու պահին հաճախորդից միանվագ գանձվում է հայտի քննարկման վճար 1.000 ՀՀ դրամ գումարի չափով, որը անկախ վարկի տրամադրման վերաբերյալ որոշումից, վերադարձման ենթակա չէ:

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում նրա կողմից վճարվում է տույժ
ա/ ժամկետանց տոկոսների դիմաց չվճարված գումարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար` 0,3%-ի չափով,
բ/ ժամկետանց վարկի գումարի դիմաց չվճարված գումարի 0,5%-ի չափով:

Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:


Վարկի վաղաժամ մարման դեպքում տույժ-տուգանքներ չեն նախատեսվում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ`
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:



Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև համավարկառուների, երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո,
3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր,
4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում,
5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը,
6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները (անհրաժեշտության դեպքում նաև գրավադրող գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարից ապահովագրություն), որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:


Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեմ ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
2. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները, երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունեն բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած ՙՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ՚-ի,
3. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
4. որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար,
5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,
6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:


Օվերդրաֆտի փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

Եթե Դուք ուզում եք ստանալ ավտոմեքենայի ապահովմամբ օվերդրաֆտի հետևյալ պայմաններով`

Օվերդրաֆտի գումարը - 10.000 ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի ժամկետը - 36 ամիս
Օվերդրաֆտի անվանական տարեկան տոկոսադրույքը - 20 %
Օվերդրաֆտի սպասարկման միանվագ վճար - 20.00 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ
Տարեկան ապահովագրավճար - տարեկան օվերդրաֆտի գումարի մնացորդի 2 %
Հետևաբար Ձեր մարման գրաֆիկը կունենա հետևյալ տեսքը`
 
Ամսաթիվ Այլ վճարներ Ընդհանուր գումար
01/12/08 200.00 20.00
01/01/09   371.64
02/02/09   371.64
02/03/09   371.64
01/04/09   371.64
01/05/09   371.64
01/06/09   371.64
01/07/09   371.64
03/08/09   371.64
01/09/09   371.64
01/10/09   371.64
02/11/09   371.64
01/05/09 100.0 371.64
01/06/09   371.64
01/07/09   371.64
02/08/09   371.64
01/09/09   371.64
01/10/09   371.64
01/11/09   371.64
01/12/09   371.64
01/01/10   371.64
01/02/10   371.64
01/03/10   371.64
01/04/10   371.64
03/05/10   371.64
01/06/10   371.64
01/07/10   371.64
02/08/10   371.64
01/09/10   371.64
01/10/10   371.64
01/11/10   371.64
01/12/10   371.64
03/01/11 50.00 371.64
01/02/11   371.64
01/03/11   371.64
01/04/11   371.64
02/05/11   371.64
01/06/11   371.64
01/07/11   371.64
01/08/11   371.64
01/09/11   371.64
03/10/11   371.64
01/11/11   371.64
01/12/11   371.64

Հաշվի առնելով ներկայացված պայմանները, Ձեր կողմից ստացած վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքը կլինի 24,92%:

Հայտնում ենք նաև, որ վարկի ցանկացած պայմանի փոփոխություն կարող է հանգեցնել փաստացի տարեկան տոկոսադրույքի փոփոխման: Փաստացի տարեկան տոկոսադրույքի վերջնական չափը որոշվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման օրը:
 
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
 
Վարկատեսակը Տոկոսադրույքի հաշվառման ձևը Վարկի և տոկոսագումարի մարման ձևը
Ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով և ավտոմեքենաների գրավադրմամբ վարկեր տարեկան` վարկի
գումարի մնացորդի նկատմամբ, տարին ընդունել 365 օր
անուիտետ և հավասարաչափ ամորտրզացիա
 
Ծանոթություն
անուիտետ - յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մարվող գումար, որը ներառում է և' վարկի գումար, և' տոկոսագումար
հավասարաչափ ամորտիզացիա - յուրաքանչյուր ամիս վարկի գումարը հավասարաչափ մարում, վարկի գումարի մնացորդի նկատմամբ հաշվարկվող, աստիճանաբար նվազող տոկոսագումար
 
Տեղեկություն
Վարկերի ձևակերպումները կատարվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում և բանկի մասնաճյուղերում:
 
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ!!!
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:
 
Թարմացվել է 08.04.2010, 09:00:00
Ավտոմեքենայի ձեռքμերման նպատակով վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
2009-09-30
Բեռնել
2010.09.03
 
Բանկի արտարժույթի փոխարժեքներ
Առք Վաճառք
1 USD 363.00 366.00
1 EUR 463.00 473.00
1 RUR 11.63 12.00
1 CHF 353.00 362.00
1 GBP 554.00 567.00
1 GEL 190 210
 
ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեք
1 USD 365.03  
1 EUR 468.19  
1 RUR 11.90  
1 CHF 361.02  
1 GBP 561.74  
Արխիվ
Ֆորվարդային փոխարժեք (USD)
ամիս Առք Վաճառք
1 ամիս 0.00 0.00
2 ամիս 0.00 0.00
3 ամիս 0.00 0.00
Հատուկ առաջարկներ
Բանկոմատներ մասնաճյուղեր
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ On-Line
Տեսահոլովակներ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ Virtual
SMS Banking
ԱՐԱՐԱՏԴԻԼԻՆԳ
Թափուր աշխատատեղեր
Վարկային հաշվիչ
Ավանդային հաշվիչ
Փաստաթղթերի նմուշներ
Հղումներ
Հարցեր