arm    eng
ՄԵՐ ՄԱՍԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱԿԱԳՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ ՈՐՈՆՈՒՄ 
    
 
Ծառայություններ
ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ԱՌԱՐԿԱՅԱԶՈՒՐԿ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
ՈՍԿՈՒ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐ
ԱՎԱՆԴՆԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ
ԱՎԱՆԴՆԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ
ՄԻԿՐՈ, ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ
ԼԻԶԻՆԳ
ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ
ՀԻՓՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ
ՏԱՔ ՏՈՒՆ
ՎԱՐԿԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՐԿ
ՕՎԵՐԴՐԱՖՏՆԵՐ
ՈՍԿՈՒ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՎԱՐԿԵՐ
ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՀԱՏԵՂԵՐ
ՉԵԿԵՐ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՄՓՈՓԱԳԻՐ
ԹՂԹԱԿԻՑ ԲԱՆԿԵՐ
ԱԿՑԻԱՆԵՐ

Հաճախորդի իրավունքները
Ֆինանսական համակարգի հաշտարար
Կարգավորում
Ներդրումային առաջարկներ
Ներդրողների հետ հարաբերություններ
Մամուլը մեր մասին
Բանկը ռեյտինգներում
Մեր միջոցառումները
Մեր հրատարակությունները






Ընդհանուր տեղեկություններ
Բանկի առաքելությունը
Կանոնադրությունը
Պետական գրանցման վկայականը
Գործող լիցենզիայի պատճեն
Մտավոր Սեփականության Վկայագիրը
Վարչակազմակերպչական կառուցվածքը
Կորպորատիվ ոճը
Կորպորատիվ կառավարում
Բանկի ղեկավարներ
Նշանակալից մասնակիցներ
Գլխամասը
Մասնաճյուղերը
Բանկոմատներ/Կանխիկի տրամադրման կետեր
Ռեկվիզիտները
Ընդհանուր տեղեկություններ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձեւավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի սեպտեմբերին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաց բաժնետիրական ընկերություն է 2007 թվականի օգոստոսից:


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
Հայաստանի բանկերի միության անդամ է, հանդիսանում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության գործընկերը ներքին պետական պարտքի կառավարման ոլորտում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
2007 թվականից հանդիսանում է առաջնային եւ երկրորդային շուկաներում ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում կառավարության գործակալ: 2006 թվականից հանդիսանում է Արմենիան քարդ ընկերության բաժնետեր եւ լիիրավ անդամ: Բանկը թողարկել է ArCa Classic, ArCa Classic-M, ARCA կենսաթոշակային , ArCa Junior, ArCa Green Line, ինչպես նաեւ AUTOCARD բանկային վճարային քարտեր, "Ընտանեկան քարտեր" փաթեթը և "Նվեր քարտը":

Բանկը հանդիսանում է MasterCard և VISA International վճարային համակարգերի աֆիլիատ անդամ: Բանկը թողարկում է MasterCard Գոլդ, Բիզնես, Ստանդարտ եւ Մաեստրո, Visa Electron, Visa Classic, Visa Autocard, Visa Gold քարտերը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պլաստիկ քարտերի թիվը 2011 թվականի վերջին նախորդ տարվա համեմատ աճել է 37 հազարով`կազմելով 86 հազար 250 քարտ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
միջազգային SWIFT վճարային համակարգերի մասնակից է:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ BTF-Souz, Money Gram, Anelik, BISTRAYA POCHTA, Xpress Money, Avers, Ria Money Transfers, UNISTREAM համակարգերով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2007 թվականին Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հետ կնքել է 5 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր փոքր ու միջին բիզնեսի վարկավորման նպատակով:
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համատեղ Միջազգային Առևտրի Խթանման ծրագիրը իրականացնելու նպատակով կնքվել է նաեւ 1 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
2006 թվականի հոկտեմբերից մասնակցում է գերմանական KFW "Հիփոթեկային շուկայի կայուն զարգացում" ծրագրին:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
2007 թվականին շվեյցարական "Իզմիրլյան հիմնադրամի" հետ կնքել է Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին բիզնես վարկեր տրամադրելու համավարկավորման պայմանագիր:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
2011 թվականին 10 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է ստորագրել Հարավարևելյան Եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
2011 թվականի նոյեմբերին Հայաստանում փոքր և միջին բիզնեսի ֆինանասավորման նպատակով 12 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր է ստորագրել: Այս վարկային ծրագրում ընդգրկված են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), ռուսական Պրոմսվյազբանկ ԲԲԸ-ն (OJSC Promsvyazbank), բելգիական ՎԴԿ Սպաարբանկը (VDK Spaarbank) և լիբանանյան Բիբլոս Բանկը (Byblos Bank S.A.L):
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2011 թվականի հունվարի 20-ին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ 4 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է ստորագրել` Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորման նպատակով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարկային ներդրումները 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում են 38 միլիարդ 380 միլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 52%:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ
ունի Global Rating միջազգային անկախ վարկանիշային գործակալության կողմից շնորհված BB ('Կայուն') վարկային վարկանիշ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
2007 թվականին, որպես ֆինանսական նոր գործիք, առաջինը Հայաստանում թողարկել է 12 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարմամբ կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որի ծավալը կազմել է 250.000 հազ. ՀՀ դրամ, որոնք ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի վերին` A-bond մակարդակում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
2008 թվականին թողարկել է 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 18 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարմամբ կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որի ծավալը կազմել է 400,000 հազ. ՀՀ դրամ: Պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի վերին` A-bond մակարդակում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
2009 թվականի դեկտեմբերին թողարկել է 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 18 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարմամբ կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որի ծավալը կազմել է 250.000 հազ. ՀՀ դրամ: Պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի վերին` B-bond մակարդակում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
2011 թվականին թողարկել է 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարմամբ կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որի ծավալը կազմել է 250.000. 000 ՀՀ դրամ: Պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի վերին`B-bond մակարդակում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերով ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա՚ ԲԲԸ-ում (մինչև 27.01.2009թ.-ը` ՙՀայաստանի Ֆոնդային Բորսա՚ ԲԲԸ, ՀՖԲ) իրականացված գործառնությունների ծավալը 2011 թվականի ընթացքում կազմել է 3,087,000 հազ. ՀՀ դրամ կամ 54.41 %:
Աղբյուր` www.nasdaqomx.am

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ
2011 թվականի միջին ամսական ներդրումները պետական պարտատոմսերում, 2010 թվականի միջին մեծության համեմատ, աճել են 1.4 մլրդ. ՀՀ դրամով կամ 42.7%-ով: Պետական պարտատոմսերի պորտֆելը 31.12.2011 թվականի դրությամբ կազմել է 9.1 մլրդ. ՀՀ դրամ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
2008 թվականին, կանոնադրական կապիտալի համալրման նպատակով իրականացրել է բաժնետոմսերի լրացուցիչ 1 թողարկում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
30.01.2009թ.-ից դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ի անդամ: Բորսային անդամի կարգավիճակը բանկին հնարավորություն է տալիս առևտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով, ներառյալ կորպորատիվ արժեթղթերը, ռեպո պայմանագրերը, պետական պարտատոմսերն ու արտարժույթը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
ՀՀ կենտրոնական բանկի 2008թ. հուլիսի 17-ի N 1/723Ա որոշմամբ հաշվառվել է ապահովագրական գործակալների ռեգիստրում, որի վերաբեյալ Բանիկին տրամադրվել է թիվ 25 Հաշվառման վկայական:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ
սպասարկման ցանցը ներառում է 31 կանխիկացման կետ, ինչպես նաեւ 69 բանկոմատ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ
Երեւանում եւ մարզերում ունի 44 մասնաճյուղ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
խումբը բաղկացած է եղել Բանկից և իր դուստր ընկերությունից` ՙԻզմիրլյան՚ ՈՒՎԿ ՍՊԸ-ից, որը լուծարվել է և դուստր ընկերության լուծարման հաշվեկշիռը հաստատվել է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի 2010թ. փետրվարի 26-ի համապատասխան որոշմամբ: Ներկայումս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն որևիցե խմբի անդամ չի հանդիսանում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 31.12.2012թ. դրությամբ ունի 585 աշխատող: 30.06.2012թ. դրությամբ Բանկի հաշվեկշռում ընդհանուր ակտիվները կազմում են 109,401 մլն ՀՀ դրամ` նախորդ եռամսյակի համեմատությամբ աճելով 7,240 մլն ՀՀ դրամով կամ 7.1%-ով:

Պարտավորությունները
30.06.2012թ. դրությամբ Բանկի հաշվեկշռում կազմում են 95,390 մլն ՀՀ դրամ` նախորդ եռամսյակի համեմատությամբ աճելով 6,383 մլն ՀՀ դրամով կամ 7.2%-ով:

Ընդհանուր կապիտալը
30.06.2012թ. դրությամբ Բանկի հաշվեկշռում կազմում է 14,011 մլն ՀՀ դրամ` նախորդ եռամսյակի համեմատությամբ աճելով 857 մլն ՀՀ դրամով կամ 6.5%-ով:

30.06.2012թ. դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ընթացիկ տարվա զուտ շահույթը կազմում է 1,859 մլն ՀՀ դրամ:
Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետեւանքների համար:
 
Թարմացվել է 08.04.2013, 14:11:00